Հոգևոր մատյան

 

Սիրելի հայ ժողովուրդ !

Ազգ հայոց !

 

Արարչի կամքով, ով ստեղծողն է տիեզերքի, կենդանական և բուսական աշխարհի, ով սկիզբն է և վերջը, տերն է ամենի, ծնվեց միտքը, նվիրել ազգին հայոց այս մատյանը, որտեղ հայը կհաստատվի իր այն մտքի մեջ, որ հայամարդը կարող է կապվել Արարչի հետ առանց միջնորդ-մարգարեի, որ հայը սուրբ հոգով միտ էլ կարող է իր մտահոգությունները փոխանցել Արարիչ ստեղծագործ հորը, որ կարող է ապավինել Տիրոջը, Ամենակարողի հետ կապվելով աղոթքով:

 

Հայ ժողովուրդը, որպես ցեղային տեսակ անցել է երկար պատմական ճանապարհ՝ քարե, բրոնզե երկաթե դարերը, անցել է բազում արհավիրքների միջով, վերածվել է ազգի,  սկսած ՄԹԱ III-րդ հազարամյակից ունեցել է իր թագավորական դինաստիաները,  1991թ-ին վերականգնել է իր անկախ պետականությունը,  և չնայած 2018թ-ին Հայաստանում իրականացվեց գունավոր հեղափոխություն և Հայաստանը իրապես կորցրեց իր անկախությունը, սակայն հուսանք, որ ազգը հայոց՝ կազատագրի Հայաստանը ազգային ազատագրական շարժման ճանապարհով, և կշարժվի դեպի ապագան, մնալով նվիրված իր առաքելությանը երկրագնդի վրա:

 

Հայաստանը համարվում է աշխարհի ժողովուրդների բնօրրանը, հենց Հայաստանի բարձրավանդակից են տարածվել ցեղերը ու ցեղային միությունները, համակել ողջ երկրագունդը: Հայաստանը համարվում էր արարչագործության բնակավայր, Հայաստանը համարվել է Սրբազան վայր,  Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…

 

Հայը ճանաչում է միայն Արարչին: Հայը արիացի է, Աստվածամարդ: Հայի երկիրը, մարդկության բնօրրանը՝ կոչվեց Հայք (Հայաստան), այսինքն հայերի բնակավայր, ինչպես նաև Արմենիա, այսինքն արիացի մարդկանց երկիր: Արարատ, Արատտա, Արմենիա, Հայաստան անունները վերաբերում են նույն երկրին, հայերի, արմենների երկրին: Հայերի երկրին է վերագրվում նաև Էդեմը (դրախտը):

Տիեզերքը Արարչի մարմինն է, տիեզերքի մեջ ամեն ինչ փոխկապված են միմյանց հետ, ամենը լրացնում են իրար, անգամ չարի ու բարի ուժերը ծառայում են մեկ ընդհանուր տիրոջը, Արարչին:

Չարի ներկայությամբ է ճանաչում ստանում բարին, չարի ներկայությամբ և ազդեցությամբ է հասունանում բարի ոգին, զբաղեցնելու համար տեղ՝ տիեզերական էլ ավելի բարձր հարթություններում:

 

Հայոց հավատքի հիմքում, որպես հիմնասյուն, ընկած է բուն Արիական Առաքինությունը:

 

Սրբազան է այն հողը, որտեղ արարել և իր ազատատենչ կամքն է հաստատել հայերի նախահայր Հայկը, Թորգոմի որդին, ով պատերազմում հաղթելով Ասորեստանի թագավոր Բելին, կերտեց իր հայրենին, որ Հայք է կոչվում: Հայկ նահապետի, նրա ժառանգների ապրելակերպից պարզ է դառնում, թե ինչպիսի կարգ է տիրել իր տոհմատիրության մեջ, թե ինչպիսի պատվիրաններ է թողել նահապետը իր ժառանգներին:

 

Ահա այն՝

  1. Ամբողջ հոգով ու սրտով սիրիր քո Արարչին (Հայա), հայցիր, որպեսզի Արարչի կամքը լինի քո մտքերում, խոսքերում, գործողություններում.
  2. Սիրիր քո հարազատներին, քո լեզուն ու ավանդույթը կրող բարեկամներին, քո հայրենիքը.
  3. Եղիր արդար, եղիր անկեղծ, ունեցիր պարտավորություն քո մերձավորի ու ավագանու հանդեպ, և դրա համար կրիր պատասխանատվություն.
  4. Պաշտպանիր երկիրդ, որ հայրենիք է կոչվում, թշնամու ոտնձգությունից.
  5. Ծառայեցրու ողջ ներուժդ բարի ուժի հաստատմանը երկրագնդի վրա.

 

Նահապետ Հայկի անունից բխող բոլոր Հայկազունի թագավորական դինաստիաները պատվով են կատարել ազգի հանդեպ իրենց առջև դրված պարտավորությունները, պատվով ու հաղթանակով են դուրս եկել պատերազմներում, իրենց աչքի լույսի պես են պահել իրնց հայրենիքը, որ Հայք (Հայաստան) էր կոչվում:

 

Հայի ընտանիքում պատիվը տրված էր տղամարդուն, ամոթխածությունը կանանց (կանայք հատուկ սպիտակ կտորով փակում էին իրենց բերանները), վերջին խոսքը պատկանում էր տան մեծահասակներին, իսկ դաստիրակությունը՝ երեխաներին:

Հայ երիտասարդները խստագույնս ձևով պահպանում էին այդ սուրբ կանոնները:

Հայի ընտանիքում տիրում էր կանոն, ահա այն՝

 

  1. Օջախի մեջ հնչեցնել աղոթք առ Արարիչ, հայցելով Արարչից սեր, համերաշխություն ու բարեկարգություն.
  2. Հարգել մեծերին, սիրել փոքրերին.
  3. Լինել ճշտապահ, աշխատասեր և մաքրասեր.
  4. Ուրիշի ունեցվածքի վրա աչք չդնել.
  5. Պաշտպանել ընտանիքը չար մտահղացումից.

 

Հայը պաշտում է Արարչին, ով միակն է, տերն է տիեզերքի, ամեն ստեղծվածի, ժամանակի և տարածության, ով ստեղծածին չի ձգում հավիտենական դժոխք, ով պահպանում է իր կողմից սահմանված կարգը երկրագնդի վրա՝ տեսքով տեսակների, ով չի թույլատրում կուռքացնել այն, ինչ ստեղծված է իր կողմից:

 

Հայը կողմ չէ հեթանոսությանը, բազմաստվածությանը, կողմ չէ որևէ աղանդի-տաղանդի, աթեիստական տեսությանն՝ կապված մարդու հոգեարժեքային համակարգի հետ:

 

Հայը պաշտում է միայն Արարչին՝ որպես միջնորդ ճանաչելով միմիայն սուրբ հոգուն, աղոթքով կապվում է Արարչի հետ՝ տանը, փողոցում, աշխատանքի վայրում:

 

Հայը հաղորդակցվում է Արարչի հետ, այսինքն իր Ծնողի (Հայր) հետ, օգնություն է հայցում, կիսվում հետը, չի թաքցնում իր Հորից խնդությունը և թախիծը, խնդրում է Հորը, Ամենակարող Հորը հեռու պահել իրենից, իր ընտանիքից, իր մերձավորներից՝ չարը, տալ հնարավորություն զբաղվելու բարեգործությամբ՝ համբերությամբ համակ, զինված շրջահայեցությամբ, արդարամտությամբ, խորագիտությամբ:

Հայի Տեր Արարիչը շատ զորեղ է, միևնույն ժամանակ, շատ պարզ ու հասարակ:

Հայի Տեր Հայրը՝ Արարիչը որևէ զոհաբերություն չի պահանջում, լինի մարդու, թե կենդանու:

Հայի Տեր Հայրը Արարիչը տեսակների մեջ տարբերություններ չի դնում (ընտրյալ,  ոչ ընտրյալ), ազգային խտրականությամբ չի զբաղվում:

 

 

 

Աղոթքը պետք է ազգային գաղափարախոսության հիմքը կազմի:

Հայը աղոթքը կարող է ուղղել Արարչին, առանց միջնորդի, լինի նա մարգարե, կամ հոգևոր կապավոր, եկեղեցականի տեսքով, կամ մեկ այլ կրոնավորի:

Արարչի հետ ուղիղ կապ հաստատած հայը որևէ կրոնի կարիք չի զգում: Կրոնը խորթ է իր հոգեբանությանը, քանզի կրոնը, որը ունի բազում ուղղություններ մարդկությանը ոչ թե սիրո մեջ համախմբում, այլ բաժանում է իրարից, ստեղծում է հակասություններ, հակամարտություններ:

Աղոթքը առ Արարիչ հայի էության մեջ է, հայի կենսարար առաքելության մաս է կազմում, ուստի և կյանքի իմաստ հայցող այն կապն է, որով հայը արդարացնում է իր ներկայությունը երկրագնդի վրա:

Աղոթքը այն հոգևոր սնունդն է, որ մարդը (հայը) ստանում է տիրոջից, աղոթքը այն հիմքն է, որի վրա իր տունն է կառուցում մարդը (հայ մարդը), աղոթքը այն անմահական ուրն է, որով մարդը (հայ մարդը) հագեցնում է իր պապակ հոգին:

Աղոթքը փոքրիկ երեխայի թոթովանք է իր ծնողի հետ, աղոթքը հասուն պատանու, հասուն տարեցի զրույց է Հոր հետ, աղոթքը խոստովանություն է, որ Արարիչն է միակ գերագույն հեղինակությունը ստեղծվածի համար, աղոթքը երջանկության ակունքն է:

Ահա աղոթքի մեր տարբերակը

Հայր մեր Արարիչ, որ ամենուր Էս

Սկիզբն Էս ամենի և վերջը անվերջ,

Փառք Քո վեհաշուք ներկայությանը

Մտադրությանը Արարչագործիդ,

Փառք Քո զորավոր Բարձրյալ գահի

Արքայությանը Քո անծայրածիր,

Թող, որ մենք լինենք սիրուդ արժանի

Ողորմությանը Քո նվիրական,

Թող, որ մեզ տրվի և երանություն

Լույսի կրակը մշտնջենական,

Երախտապարտ ենք Քեզնից Օ՜, Տեր մեր

Որ հոգ էս տանում սիրով հայրական,

Որ ընկալում էս աղոթքը հլու

Սուրբ հոգու կապով, հավիտենական,

Որ օրհնություն էս մաղթում հայցողին

Սեր, հույս, հավատ էս ներշնչում նորեն,

Որ միտքն էս լցնում քո բարու շողով

Իմաստ հաղորդում կյանքին մեր խոհուն,

Կյանքին հրաշալի, առաքելական

Որ պաշտպանում էս, որ պահպանում էս

Տալիս սնունդը, զավակին քո հեզ,

Քո կամքը լինի մեր խոսք ու գործում

Միշտ լինես մեզ հետ

Լինես ընդառաջ,

Տեր մեր Փառավոր

Տեր մեր Զորավոր ..

 

Հայը ունենալով ուղիղ կապ Արարչի հետ, կտրվում է՝ քրիստոնեական, հետևաբար հրեական «ընտրյալ ազգի» առաջնակարգությունը հաստատող գաղափարախոսությունից, կտրվում է հեթանոսական բազմաստվածությունից, կտրվում է տարբեր տեսակի կրոններից և իր ուրույն տեղն է սրբագրում կապույտ երկնքի տակ:

 

Հայը հավատում է մեկ Գերագույն ուժի ներկայությանը, որ Արարիչ է կոչվում, հայը ունի իր առաքելությունը, այն է՝ աշխարհը դարձնել ավելի բարի ու իմաստալից, իսկ կյանքի իմաստը համարում է հոգևոր հասունությունը, ձգտումը դեպի Արարչականը, դեպի Արարչական ներդաշնակությունը, հանուն համաշխարհային բարեկարգության:

 

Հայը արարչածին գենի կրողն է (բնածին է), հայը Արարչի արդարամարիկ է,  հայը խաղաղություն է կրում իր մեջ, հայը ազատատենչ է, հայը շինարար է, կառուցող, հայը բարերար է, հայը առաքելական է, հայը Արարչի զավակն է:

 

Փառք Ամենակարող Արարչին

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru