Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը

Հեղինակ` ՀԱՄ

 

Երբ քաղաքական միտումով է նաեւ պատմությունը-1

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել եւ մնում է հայության ծագման ու կազմավորման հարցը, ինչը մի շարք դեպքերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց է ծագում հայ ազգը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձեւավորվել իբրեւ ինքնուրույն էթնիկ միավոր եւ ո՞ր ժամանակներից է հիշատակվում հատկապես հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլեւ երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ տեսակի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող բոլոր հիմնահարցերին: Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի ամբողջ պատմությունն ու վերլուծությունը՝ անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտությունում տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները), ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը եւ Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:

 

Գրավոր ավանդությունները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային պատմագիտական արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը եւ արաբականը:

 

Հայկական ավանդություն

Ստեղծվել է դեռեւս վաղնջական ժամանակներում եւ առավել համապարփակ մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք 18-րդ դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» էջերում:

Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել եւ գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն, հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին եւ արարչագործ Աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր եւ Հապետոսթյան Հայկը»… Ակնհայտ է, որ խոսքը Հայ Աստվածների ու Ընտրյալ Մարդկանց «տված» սերնդի մասին է՝ Կիսաստվածների՝ Մարդ-Աստվածների՝ Հայ Տեսակի:

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ոչնչացման, իսկ որոշ դեպքերում նաեւ ձեւափոխության՝ հարմարեցվելով Բիբլիա-Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ամբողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից եւ Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» եւ հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին):

Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):

Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ» եւ երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» եւ Հայերի «Արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ եւ Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք եւ Գեղարքունյաց ծով, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ եւ այլն):

Սակայն քրիստոնեական նորացված ավանդույթը չկարողացավ իսպառ ջնջել հայերի աստվածային սերմից սերած ժառանգականությունն ու որպես արարման վայր Արարատյան լեռնաշխարհի բնիկներ լինելու հիշողությունը: Ուստիեւ՝ չի փոխվել հայ տեսակի առաքինությունն ու տիեզերաճանաչ առաքելությունը…

Իսկ «Նոյի ու նրա որդիների» կամ «Նոյան տապանի» փրկության գործում արարման վայրի՝ Արարատի բնիկների՝ հայ-արմենների, հսկաների ցեղի դերի ու նշանակության մասին դեռ կխոսի գալիք պատմագիտությունը: Եվ իզուր չէ որ հնում Հայաստանը համարվել է «Մարդկության փրկության երկիր» «Աստծո եւ մարդու հավիտենական ուխտի երկիր» եւ այլն:

 

Հունական ավանդություն

Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն, հայերի նախահայրը եւ Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի եւ մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե Գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը: Ավանդությունն առավել հանգամանորեն պատմվում է Ք.ա. 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնի կողմից, որը նաեւ հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Դատելով փաստերից, հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել եւ արգոնավորդների ավանդությանն է միացվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում, արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ այդ տեղեկությունը չկա: Ամենայն հավանականությամբ, դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են նաեւ պարսիկների եւ մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որեւէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն «իրավական» տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ (օրինակ՝ ոչ վաղ անցյալում խորհրդային կայսրության քարոզչությունը պատմության մեջ դասակարգային պայքարի առաջնայնության եւ անխուսափելիորեն կոմունիզմին հասնելու վերաբերյալ կամ Ադոլֆ Հիտլերի՝ արիականության մասին խեղաթյուրված տեսությունը եւ այլն): Առաջավոր Ասիայի նշանավոր ազգերին՝ հայերին, պարսիկներին ու մարերին հունական ծագում վերագրող զրույցները, թերեւս, մարդկանց գիտակցության մեջ մակեդոնական նվաճումները կանխավ արդարացնելու նպատակն ունեին՝ «ամբողջից անջատվածներին վերստին ամբողջի միավորելու առաքելության» մոտիվով: Ուստի, այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի՝ թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:

Հայերի արեւմտյան (այս անգամ՝ փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. 5-րդ դ.), Եվդոքսոսի (Ք.ա. 4-րդ դ.) եւ այլոց երկերում: Դրանցում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի եւ հայ զինվորների միատեսակ հագնված լինելուն եւ հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, հասկանալիորեն, չի կարող բացատրվել մի ազգի՝ մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերն ազգակից են (ունեն ընդհանուր՝ արիական-հնդեվրոպական ծագում եւ արիական շատ ազգեր ունեն նման բառեր ու ավանդույթներ), եւ նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել եւս, զինվորների նման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:

 

Վրացական ավանդություն

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ եւ գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ (9-րդ դ.), Լեոնտի Մռովելի (11-րդ դ.) եւ այլք): Ըստ վրացական ավանդության, Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր եւս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրների վրա (դրանով էլ պետք է բացատրել ոչ թե Քարթլոսի, այլ Հայոսի՝ ութ եղբայրներից ավագագույնը լինելու հանգամանքը):

Մի փոքրիկ դիտարկում անենք այսօրվա վրացական պատմագիտության դրսեւորումներից: Բագրատունի-Բագրատիոն կապը մեր հարեւանները փորձում են դիտարկել հակառակ տեսանկյունից, ինչպես շատ այլ պատմական հարցեր, այդ թվում հայկական հողերի, քրիստոնեական եկեղեցիների եւ այլ հարցերի վերաբերյալ:

 

Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը եւս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի եւ Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը, ինչի սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ:

Հին եբրայական ավանդությունը

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի եւ մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին: Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին», ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաեւ «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել եւ' որպես անձնանուն, եւ' որպես ցեղանուն:

Նշվածներից բացի, հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ եւս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն, ուստի եւ դրանց չենք անդրադառնա այստեղ:

Հայ ազգի ծագման հարցը պատմագիտությունում

5-րդ դարից սկսած մինչեւ 19-րդ դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը՝ ձեւակերպված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ազգի համար ծագումնաբանության վկայագիր եւ դասագիրք: 19-րդ դարում պատմագիտությունում ի հայտ եկած «ռեւիզիոնիստները», նրանց նորույթները, սակայն, կասկած առաջացրին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, եւ հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության հաղորդումների ճշմարտացիությունը: 1837թ.-ից ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ արդի ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն («արիական-հնդեվրոպական մայր ժողովուրդ») եւ զբաղեցրել միեւնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «արիական-հնդեվրոպական նախահայրենիք»: Նրանց ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր արիական-հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավ-արեւելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս եւ այլն):

Հաջորդ հանգրվանը հայերի ծագման ուսումնասիության պատմությունում եղավ սեպագիր եւ հիերոգլիֆ արձանագրությունների վերծանումը 19-րդ դարում: Վերծանության արդյունքները հայտնի դարձրեցին Հայկական լեռնաշխարհում Ք.ա. 2-1-ին հազարամյակներում գոյատեւած մի շարք պետական կազմավորումներ, որոնք չէին համապատասխանում հայկական ազգային ավանդությանը, եւ կասկածներ ծնվեցին վերջինիս հավաստիության նկատմամբ: Դա իր հետ բերեց նոր տեսակետներ, որոնցից արժանահիշատակ է գերմանացի գիտնական Հ. Ենսենի տեսակետը «հայ» անվան ծագման վերաբերյալ: Ըստ այդմ, «հայ» ցեղանունը առաջացել է խեթերի «հաթի» ցեղանունից, եւ հայերը խեթերի ժառանգներն են: Այս տեսակետը հետագայում մասամբ պաշտպանեցին մի շարք գիտնականներ, սակայն ի վերջո քննադատության չդիմացավ, հատկապես այն բանից հետո, երբ ցույց տրվեց, որ Ք.ա. 2-րդ հազարամյակում հայերն ու խեթերը բնակվել են կողք կողքի, ազգակից (հնդեվրոպական ծագում ունեցող) ժողովուրդներ են, սակայն չեն նույնանում: 19-րդ դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ արիական-հնդեվրոպական նախահայրենիքի՝ հարավ-արեւելյան Եվրոպայում տեղադրության տեսակետը: Դա մի կողմից, մյուս կողմից հույն հեղինակների հաղորդումները հայերի՝ բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու մասին տեսությունը, որն ամրապնդվեց Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ, Ք.ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրությունների ոչ հայերեն ընթերցման հետեւանքով: Ձեւավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը, գաղթելով Բալկանյան թերակղզուց, Ք.ա. 8-6-րդ դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն եւ վերջինիս անկումից հետո Ք.ա. 6-րդ դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը): Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի եւ չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ եւ մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք, իսկ ավելի ստույգ՝ սիոնա-համաթուրանական կեղծարարների կողմից):

Հայագիտությունում որպես հայտնագործություն ընդունվեց Յ. Մարկվարտի ուսումնասիրությունը, որի համաձայն հայերը «արիմներ» անվամբ հիշատակվում են Հոմերոսի «Իլիականում», նրանց բնակության վայրը եղել է Արգեոս լեռան շրջանը Փոքր Ասիայում: Հարմարեցվելով բալկանյան ներգաղթի տեսությանը՝ այս փաստը համարվեց ներգաղթի ճանապարհին հայերի հանգրվանելու մասին հիշատակություն: 1915թ. չեխ սեպագրագետ Բ. Հրոզնին վերծանեց խեթական սեպագրերը, որոնք կարեւոր տեղեկություններ էին պարունակում Հայկական լեռնաշխարհի մասին: Այդ արձանագրություններում պատմվում է Հայասա պետության (Ք.ա. 15-13-րդ դդ.) մասին, որի անվան մեջ մի շարք ուսումնասիրողներ իրավացիորեն տեսնում են հայ ցեղանունը (-սա/ասա վերջավորությունը խեթերենում տեղանվանակերտ մասնիկ է):

Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի, հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետեւաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին եւ, ըստ այդ տեսության, առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ «ասիանիկ» անվանումը) ցեղերից: Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, եւ այժմ էլ մերժվում է գիտության կողմից, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը, այլ մեկը դառնում է հիմք, մյուսը՝ ենթաշերտ:

1950-60-ականներից մինչեւ 80-ական թվականները հայագիտության մեջ գերիշխեց մի նոր տեսակետ, որը մերժելով անցյալում թույլ տրված մի շարք սխալներ, իր հերթին զերծ չմնաց դրանցից՝ վերականգնելով հայերի եկվորության տեսակետը: Ի տարբերություն նախորդ համանման տեսության, սրա կողմնակիցները հայերի ներգաղթը թվագրում էին Ք.ա. 12-րդ դարով, երբ, ըստ եգիպտական աղբյուրների, տեղի է ունեցել մեծ ներգաղթ Եվրոպայից դեպի Առաջավոր Ասիա (այսպես կոչված «ծովի ժողովուրդների» ներխուժումը): Ներգաղթող ցեղերի կազմում նախահայերն, ըստ այդ տեսության, եղել են մուշքերը: Մուշքերի լեզվի մասին, սակայն, մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ, եւ չկա որեւէ լուրջ փաստարկ, որով հիմնավորվի մուշքերի նախահայկական կամ հայկական ցեղ լինելը (ցեղանվան -ք վերջավորությունը, որը փորձում են կապել հայերենի գրաբարյան -ք հոգնակիակերտ-տեղանվանակերտ մասնիկին, հեռու է բավարար փաստարկ համարվելուց, այլապես հայազգի պետք է համարվեն բոլոր այն ցեղերը, որոնց անվանումներն ավարտվում են -ք-ով): Այդ տեսությունը լիովին մերժելի է, քանի որ «ծովի ժողովուրդների» թվում չի հիշատակվում հայկական կամ հայանուն որեւէ ցեղ, եւ բացի այդ, Ք.ա. 15-13-րդ դարերում հիշատակված հայասական հատուկ անունների զգալի մասը ստուգաբանվում է վաղնջահայերենով, ինչը նշանակում է, որ առնվազն այդ ժամանակաշրջանում հայերն ապրում էին Հայկական լեռնաշխարհում եւ չեն ներգաղթել որեւէ այլ տարածքից:

1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռեւս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ արիական-հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արեւելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմուտքում: Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով եւ այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ տեսակի ծագման հարցը այս տեսության ներքո ստացավ նոր պատկեր: Ինքնըստինքյան դուրս է գալիս հայերի եկվորության հարցը, քանի որ արիական-հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, որում կազմավորվեց եւ իր պատմական ուղին անցավ հայ ազգը: Ներկայումս հստակորեն ու փաստացի կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են արիական-հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը եւ 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են արիական-հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից սկսել է հայ ազգի (որն իր մեջ շարունակում է կրել հայ ցեղի աստվածային սերմից սերած ժառանգականությունը) կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով: Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների եւ վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսում ավարտվել է հայ ազգի կազմավորումը:

 

Հնագույն տեղեկությունները Հայաստանի եւ հայերի մասին

Առաջին պատմական տեղեկությունները Հայկական լեռնաշխարհի մասին վերաբերում են Ք.ա. 28-27-րդ դարերին. հին միջագետքյան արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն, իրավամբ, համադրվում է Արարատի հետ (համարվելով վերջինիս հնարավոր նախաձեւը), ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական եւ բիբլիական-աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից, որոնցում, համապատասխանաբար, Արատտան եւ Արարատն են հանդես գալիս իբրեւ փրկության վայր:

Միջագետքյան բնագրերում Արատտա երկիրը երբեմն նշվում է Սուբուր (Սուբարի, Սուբարտու) երկրանվան գաղափարագրով, ինչը նշանակում է այդ երկուսի՝ միեւնույն երկրին տրված անվանումներ լինելը: Սուբուր-Սուբարի-Սուբարտուի մասին հիշատակությունների (որոնցից հնագույնները գտնում ենք Ք.ա. 26-րդ դարի բնագրերում) քննությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց հերթին վերաբերում են նույն այն տարածքներին, որոնք Ք.ա. 24-23-րդ դարերից սկսած հիշատակվում են Արման(ի), Արմի, Ուր(ու)մե եւ այլ անուններով՝ Արմենիա երկրանվան նախաձեւերով: Ք.ա. 1-ին հազարամյակում դրանք հանդես են գալիս Արմե եւ Շուբրիա անվանումներով, ինչն էլ հիմք է եղել գիտական գրականության մեջ Արմե-Շուբրիա բաղադրյալ երկրանվան կիրառության համար: Սուբուր-Արման(ի) համընկնումից զատ կա չափազանց կարեւոր մի փաստարկ եւս, որը գալիս է ավելի ընդգծելու Սուբուրի կապը հայաստանյան իրականության հետ. որոշ միջագետքյան երկլեզու բնագրերում նույն երկիրն աքադերեն բաժնում կոչվում է Սուբուր, շումերերենում՝ Հայա, մի անուն, որը նույնանում է մեր ազգի ինքնանվանը: Մի կողմից Արատտայի համապատասխանությունը Սուբուրին, մյուս կողմից Սուբուրինը՝ Հայային եւ Արման(ի)ին, տրամաբանորեն հանգեցնում են Արատտա-Հայա-Արման(ի) նույնության եզրահանգմանը, որը լրացուցիչ հիմնավորվում է Արատտա-Արարատ-Հայաստան եւ Արման(ի/ում)-Արմենիա-Հայաստան կապերով: Արման(ի) երկիրը Արմի անվամբ հիշատակվում է Էբլայի (Հյուսիսային Սիրիա) Ք.ա. 24-23-րդ դարերի արձանագրություններում: Դրանցում հաղորդվում է Արմիում բնակված Հայայի որդիների (հայորդիների) մասին, որոնք ակտիվ փոխհարաբերություններ են ունեցել շրջակա երկրների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբլայի բնագրերի Հայայի որդիները, շումերական աղբյուրների Հայա երկիրը եւ միջագետքյան դիցաբանության Հայա աստվածը ծագումնաբանորեն կապված են միմյանց: Միջագետքյան գրականությունում Հայա աստվածը հայտնի է Էնկի՝ «տիրակալ երկրի», Նուդիմմուդ՝ «արարիչ, ստեղծող» եւ այլ պատվանուններով, նրա պաշտամունքը կապվել է Հայկական լեռնաշխարհի հետ եւ նրա որդին է համարվել Արատտայի հովանավոր աստված Դումուզին (անունը շումերերեն նշանակում է «ճշմարիտ, հարազատ որդի»), որը համապատասխանում էր հայոց հնագույն դիցարանի Հայկ-Օրիոնին: Այս տեղեկությունների շնորհիվ կարելի է բացատրել նաեւ մեր անվանադիր նահապետի Հայկ անունը, որը կարող է պարզապես նշանակել Հայ(ա) աստծո կամ ցեղի որդի, ներկայացուցիչ (Հայ(ա)+իկ=Հայկ): Եվ լիովին իրական պետք է համարել հայոց ազգային ավանդության այն տեղեկությունը, թե մեր ժողովուրդն իրեն կոչել է Հայկի անունով, այսինքն՝ Հայ(ա) աստծո կամ ցեղի որդիներ: Բարձրյալների՝ Հայըր(ներ)-ի, Հայր(եր)-ի շագմանը, Հայրք-Հարք-Հայրերի-Հայերի երկրին մենք արդեն «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում:

Ամփոփելով ասվածը՝ տեսնում ենք, որ դեռեւս Ք.ա. 28-23-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը հիշատակվում է Արատտա, Հայա, Սուբուր եւ Արման(ի) անվանումներով, որոնցից Սուբուրը դադարում է գործածվելուց Ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին, իսկ մյուսները շարունակում են կենսունակ մնալ որպես Արարատ, Հայաստան եւ Արմենիա: Նշված ժամանակաշրջանից սկսած՝ հնագույն բնագրերում վկայվում է նաեւ մեր ազգի ինքնանվանումը, ինչը համահունչ է լեզվաբանության արդի նվաճումներին, որոնց համաձայն՝ հայերեն լեզուն ու նրանով խոսողները արիական-հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել եւ ինքնուրույնացել էին Ք.ա. 4-3-րդ հազարամյակների սահմանին: Ուստի եւ հստակորեն կարելի է պնդել ու հիմնավորել, որ մեր ազգը տեղաբնիկ է, Ք.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսից (որից ավելի վաղ գրավոր տեղեկությունները Հայաստանում գազանաբար ոչնչացվել են, գուցե թե այլ տեղերից գտնվեն) հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր հետագա հազարամյակների ընթացքում կերտել է իր պատմությունը, հետամուտ է իր առաքելությանը:

Արամ Ավետյան

 

Հայաստանը Արարչագործության Բննօրրան

Հեղինակ` ՀԱՄ

Այս հոդվածը երիտասարդ հեղինակի ընդվզումն է տարբեր հեղինակությունների գենետիկորեն հակահայ դրսևորումների նկատմամբ։  Այս նամակը ուղղված է միջազգային խարդավանքներ և դավադրություններ բացահայտող հեղինակություն (conspiracy authority) Դավիդ Այքին (David Icke)։
Որպես ծանոթություն կարող եք այցելել այդ անգլիացի հեղինակության կայքէջերը.

http://www.davidicke.com
http://www.davidicke.com/forum/
http://www.davidickebooks.co.uk/
http://www.newsforthesoul.com/icke.htm
http://www.reptilianagenda.com

Որոշ օգտագործվող բառերի բացատրությունը.
Վիշապաշունչ    –  Bible
Խավարիչներ     –  Illuminati


30 Հունիսի 2008թ.


Թույլ տվեք ներկայացնել ինձ։  Իմ անունն է Հայկ Նազարյան և ես 19 տարեկան եմ։  Ամենից առաջ ես կցանկանայի հայտնել իմ գոհունակությունը Ձեր կատարած և այժմ էլ շարունակվող գործունեության հանդեպ։  Դուք լրիվ բացեցիք իմ աչքերը հասկանալու համար թե ի՞նչ է կատարվել և թե ի՞նչ է կատարվում այժմ աշխարհում։  Դուք ամեն գնով տարածում եք ճշմարտությունը և դրա համար ես շատ երախտապարտ եմ Ձեզ։  Ես ունեմ բոլոր Ձեր պատրաստած տեսահոլովակները և ունեմ համարյա բոլոր Ձեր գրած գրքերը։  Ես կարդացել եմ Ձեր գրած գրքերից ամենակարևոր և ամենաազդեցիկ երեք գրքերը՝ («Ամենամեծ Գաղտնիքը», «Պատրանքի Զավակները» և «Համաշխարհային Դավադրություն»), և պետք է ասեմ որ բոլոր այդ գրքերը իրապես հոյակապ են։

Իմ այս գրության նպատակը այն է, որ նախ և առաջ շնորհակալություն հայտնեմ Ձեզ այս բոլոր հետազոտությունների համար, ինչպես նաև օգտակար լինեմ Ձեզ Ձեր հետազոտությունների մեջ։  Դիտելով Ձեր թողարկած տեսահոլովակները և կարդալով Ձեր վերը նշված գրքերը, ես նկատեցի որ Դուք շատ անգամ խոսում եք հնադարյան տարբեր քաղաքակրթությունների և երկրների մասին և ես ապշած եմ որ Դուք երբեք չեք հիշատակում Հայաստանը։

Դուք միշտ կրկնում եք որ Մերձավոր Արևելքը շատ կարևոր տարածաշրջան է և Դուք կատարել եք շատ հետազոտություններ այդ կարևոր աշխարհամասի վերաբերյալ։  Բայց Դուք երբեք որևէ բառ չեք հիշատակել Հայաստանի մասին, որը աշխարհի ամենահին և հրաշքով անհետացումից փրկված ազգերից մեկն է։  Հնագույն ժամանակներից մենք՝  Հայերս, գերիշխող ենք եղել այդ տարածաշրջանում, հետևաբար մենք ունեցել ենք շատ մեծ ազդեցություն մեր հարևան երկրների վրա։  Շատ փաստեր կան այդ մասին, որ Դուք ցանկության դեպքում կարող էիք գտնել դրանք հեշտությամբ, մի փոքր ջանք գործադրելով։  Ահա թե ինչու ես այնքան զարմացած եմ Ձեր վրա, որ Դուք նույնիսկ մեկ անգամ չեք հիշատակել Հայաստան բառը, կարծես թե դա լինի արգելված գոտի Ձեր համար։

Ես ցանկանում եմ Ձեզ ներկայացնել որոշ բաներ Հայաստանի պատմության մասին, որոնք Դուք ապագայում, ցանկության դեպքում, կարող եք օգտագործել Ձեր հետազոտությունների մեջ։  Հայաստանը ունի շատ հազարամյակների պատմություն(հիմնականում անհայտ) և շատ պատմաբանների ու աստվածաբանների կողմից համարվում է այն կարևոր վայրը որտեղից քաղաքակրթությունն է առաջացել ու տարածվել։  Վիշապաշնչի մեջ նշված Դրախտը և Արարատ լեռը գտնվում են պատմական Հայաստանում, որոնք մարդկության առաջացման և տարածման երկու կարևոր օրրանն են եղել։  Նույնիսկ այժմ Արարատ լեռը հանդիսանում է Հայաստանի խորհրդանշանը և հոգևոր տունը։  Արարատը լեռը նաև Արիական ցեղի մաքառումների և սխրագործությունների սրբազան վայրն է եղել ընդեմ վիշապածիների։

 

Քաղաքակրթության զարգացման կարևոր աշխարհամասը ըստ Վիշապաշնչի։ Այս քարտեզը տպագրվել է Ֆրանսիացի քարտեզագետ Փիլիփ Բուշի կողմից 1783թ.։Ինչպես երևում է քարտեզից Դրախտաշխարհը գտնվում է Պատմական Հայաստանի տարածքում՝ Արարատից հարավ-արևմուտք։

Ինչպես Դուք գիտեք Բելը վիշապազուն խառնածին էր և հանդիսանում էր հնադարյան Բաբելոնի տիրակալը։  Դուք նշել էիք այս մասին Ձեր գրքերում շատ անգամ, բայց Դուք մոռացել եք հիշատակել այն անձը, ով սպանեց Բելին։  Այդ հերոսը Հայ Ազգի նախահայրն էր՝ Հայկ Նահապետը, ով իր երկաթածառից շինած հսկա նետով սպանեց վիշապազուն Բելին և Հայաստանը մնաց անկախ և ինքնիշխան։

Ես ցանկանում եմ ասել, որ իմ հաստատ համոզմամբ, Հայաստան երկիրը մեր մոլորակի վրա Արիական քաղաքակրթության բնօրրանն է։  Ինձ նորից զարմացնում է այն, որ տեսնելով թե Դուք ինչքան հաճախ խոսում եք Արիական ցեղի մասին և չեք ասում մի բառ անգամ Հայաստանի կամ Հայերի մասին։
Հայկական Լեռնաշխարհից սկսվեց Արիական ցեղերի տեղաշարժը դեպի Եվրոպա – որոնք հայտնի դարձան որպես Փյունիկացիներ և Պարսկաստանի վրայով դեպի Հնդկաստան, որոնք հայտնի դարձան որպես Արիացիներ…Կան շատ ապացույցներ, որոնք կարող են հավաստել իմ ասածների ճշմարտացիությունը։

 

«Գիտական Ամերիկա», Մարտ 1990թ., էջ 110
Արիացիների տեղաշարժերը Հայկական Բարձրավանդակից

Արիացիները հայտնագործելով և օգտագործելով նոր տեսակի զենքեր, ինչպես օրինակ – երկաթյա նիզակներ և զրահներ, մարտակառքեր և այլն, հյուսիսից (Հայկական Բարձրավանդակից) հարձակվեցին, գրավեցին և տիրեցին Փարավոնների Եգիպտոսը մոտ 100 տարի։  Հույն պատմիչ Հերոդոտը այդ հաղթող ցեղին անվանեց Հիքսոս, որը մեր՝  Հայերիս, հունական անվանումներից մեկն է։  Ինչպես նույն Հերոդոտը հայկական միրգ ծիրանը անվանեց արմենիկոս, որը հետագայում հնչյունափոխվելով դարձավ աբրիկոս(տ)։

Եկեք չմոռանանք Բաբելոնի հնագույն քարտեզը կավե սալիկի վրա, որտեղ այդ ժամանակվա հայտնի, բայց այլևս գոյություն չունեցող, մի քանի հզոր երկրների շարքում նշված է նաև Հայաստանը։

Բայց Հայաստանը միշտ եղել է և կլինի։

Ասորա – Բաբելոնյան տիրակալ թագուհի Շամիրամը շատ անգամ է հիշատակվում Ձեր գրքերում…  Գոյություն ունի առասպել Հայ Արքա Արա Գեղեցիկի մասին, ով մերժեց Շամիրամի ամուսնության և ամբողջ Աշխարհի տիրակալ դառնալու առաջարկը։  Շամիրամը զայրացավ Արա Արքայի այդ հանդուգն մերժումից և պատերազմ սանձազերձեց Հայաստանի դեմ, հրամայելով Արա Արքային գերի վերցնել կենդանի։  Սա մի պարզ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես վիշապ ցեղի թագուհին ցանկանում է տիրանալ մաքուր Արիացու արյանը, որպեսզի նրանք գործադրեն Խավարիչների վիշապ-արիացի խառնացեղ ստեղծելու ծրագիրը։

 

Բաբելոնական կավե տախտակ
Ամենահնագույն մեզ հասած քարտեզը
Բացատրական գծագրություն Հայաստանը նշված է
վերևի ձախ մասում

Ձեր գրություններում Դուք բազմիցս անդրադարձել եք նաև հնադարյան տարբեր ազգերի առասպելներին, ցույց տալով թե ինչպես դրանք կապված են վիշապապաշտության հետ։  Վահագն, որ հայտնի է որպես վիշապաքաղ, Հայկական դիցարանի երրորդ աստվածն է։  Վահագնը նույնպես ամպրոպի, կայծակի և պատերազմի աստվածն էր։  Հայոց Արքաները և սպարապետները պատերազմ գնալուց առաջ հայցում էին Վահագնի աջակցությունը։  Ես նաև համոզված եմ, որ մեր Վահագն աստծո կերպարից են առաջացել սուրբ Գևորգի և մյուս ազգերի վիշապաքաղ հերոսների կերպարները։

 

Հայկ Նահապետի արձանը Հայաստանում


Վիշապաքաղ Վահագնի արձանը Հայաստանում

Մի քանի ավելի հետաքրքիր փաստեր ևս։  Քարահունջը, դա հնագույն մի կոթող է, որը գտնվում է ներկայիս Հայաստանի Սիսիան շրջանում։  Այդ կոթողը կազմված է 204 քարաբեկորներից, որոնց վերագրել են տիեզերական ուժեր։  Համաձայն հնագետների Հայաստանի Քարահունջը 3500 տարով ավելի հին է քան Անգլիայի հարավում գտնվող հանրաճանաչ Քարահունջը։

 

Հայկական Քարահունջը

Նեմրութ լեռը, որը այժմ գտնվում է Թուրքիայում(բայց առաջ դա Հայաստանն էր), հանդիսանում էր Հայկական աստվածների դամբարան, շրջապատված Հայ աստվածների հսկա արձաններով։  Սա մի արտառոց ճարտարապետական կոթող է և որը համարվում է աշխարհում ամենաբարձր տեղանքում կառուցված մեծագույն շինություններից մեկը։

 

Նեմրութ Լեռը

Դժբախտաբար Հայաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որին Խավարիչները ներարկեցին իրենց իսկ ստեղծած Քրիստոնեության թույնը և բռնի ուժով դարձնելով այն որպես Հայաստանի պետական կրոն։  Օտարածինների կողմից Հայկական պետականության գրավումից անմիջապես հետո նրանք այրեցին, ոչնչացրին բոլոր մեր գրադարաններն ու արքունական մատյանները, որոնք պարունակում էին ամբողջ մեր Հայկական և համաշխարհային պատմությունը, գրականությունը և գիտությունը։  Այդ օտարածին վայրագ ցեղը լրիվ գլխատեց մեր քրմական դասակարգը իրենց ընտանիքներով հանդերձ, ինչպես նաև հիմնահատակ քանդեց մեր բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ միակ փրկված Գառնիի տաճարից։  Դա մեր ազգի պատմության ամենասև ժամանակներից մեկն էր։

Այնպես որ քրիստոնեության ներարկումից 150 տարի հետո Հայաստանը, որ ուներ շատ զարգացած գիտություն և գրականություն, դարցավ մի երկիր առանց այբուբենի և պատմության։  Ինչո՞ւ Խավարիչները այդպիսի վայրագ գործողությունների դիմեցին հատկապես Հայաստանի նկատմամբ և ոչ Հռոմի, Հունաստանի կամ որևէ այլ Քրիստոնեություն ընդունած երկրի նկատմամբ։ Այդ մյուս Քրիստոնյա դարձած ազգությունները կարողացան հիմնականում պահպանել իրենց հնադարյան պատմությունը, գրականությունը և այլ սրբազան գիտելիքներ, բայց ոչ մենք՝  Հայերս։  Միթե՞ սա չի ապացուցում այն, որ Հայաստանն(Armenia) է Արիական քաղաքակրթության բնօրրանը և Խավարիչները շատ լավ գիտեն, որ եթե նրանք ցանկանում են լրիվ ոչնչացնել մի քաղաքակրթություն, ապա նրանք պետք է սկզբից արմատախիլ անեն բուն հիմքը։

Պր. Այք, Դուք շատ անգամ խոսում եք, թե ինչպես Խավարիչները կազմակերպել են շատ պատերազմներ և ցեղասպանություններ, բայց նորից Դուք ոչ մեկ անգամ չեք հիշատակել 1915թ. ամենասարսափելի Հայկական ցեղասպանությունը, որը ծրագրավորեցին և իրագործեցին Սիոնիստները և Մասոնները։  Բայց Հայկական ցեղասպանության իսկական կազմակերպիչը խառնածին վիշապ Ռոդսշիլդն էր։ Որը ի նպաստ Վիշապների ցեղի ծրագրի իրագործման զոհաբերեց մեկուկես միլիոն արիացի հայերի։  Իսկ մեր ամբողջ շարժական և անշարժ ունեցվածքը մի հարվածով դարձավ ծածուկ հրեա-թուրքերի ունեցվածքը։

Բայց Հայկական ցեղասպանության ի կատար ածողները եղան Սիոնիստների կազմակերպած Երիտ Թուրքական կուսակցությունը, որոնք հեղաշրջում կատարեցին Օտոմանյան Թուրքիայում… Ձեր գրքերը և այլ դավադրություններ(conspiracy) բացահայտող բազմաթիվ հեղինակությունների գրվածքները կարդալուց հետո, ես ցնցված եմ և զայրացած, որ ձեզանից ՈՉ ՄԵԿԸ մի բառ անգամ չի հիշատակել Հայաստանի մասին, որը անկյունաքարն է այն ամենի ինչի մասին որ դուք խոսում եք։  Դուք պետք է կույր լինեք որ չտեսնեք կապը Հնադարյան Աշխարհի և Հայաստանի միջև։

Ես հասկանում եմ որ Խավարիչները Հայ և Հայաստան բառերը դրել են արգելված արտահայտությունների ցուցակի մեջ և նրանց ծառաները կատարում են այն հլու-հնազանդ ստրուկի պես։  Այն ինչ որ ես այստեղ բացատրեցի և պարզաբանեցի Հայաստանի պատմության մի չնչին ուրվագիծն է միայն։  Այս իմ նշած բոլոր փաստերին Դուք պետք է վերաբերվեք լրջորեն, որովհետև ես հավատում եմ որ դրանք մեծապես կնպաստեն Ձեր հետազոտություններին և մենք ավելի ճիշտ պատկերացում կունենանք անցյալում կատարված և ապագայում կատարվելիք դավադրությունների մասին։

Հարգանքներով՝

Հայկ  Նազարյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ

Հեղինակ` ՀԱՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ


(հատված՝ համանուն գրքից)

Հայաստանը, որտեղ կազմավորվել է հայ ժողովուրդը, ձևավորվել նրա լեզուն և մշակույթը, զբաղեցնում է Փոքր Ասիական ու Իրանական բարձրավանդակների, Սև ծովի, Անդրկովկասի ու Միջագետքի հարթավայրերի միջև ընկած ավելի բարձրադիր տարածքները (մոտ 400.000 քառ. կմ): Աշխարհագրական իր այդ դիրքի պատճառով Հայաստանն անվանում են նաև Հայկական լեռնաշխարհ: Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից է: Նյութական մշակույթի բազմադարյան հետքերը, հնագույն պատմական վկայությունները, դիցաբանական զրույցները, առասպելները, աշխարհագրական ու անձնական անունները խոսում են այն մասին, որ հայերը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներն են բնիկները և ապրում են այստեղ անհիշելի ժամանակներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆՕՐՐԱՆ
(հատված՝ համանուն գրքից)

Հայաստանը, որտեղ կազմավորվել է հայ ժողովուրդը, ձևավորվել նրա լեզուն և մշակույթը, զբաղեցնում է Փոքր Ասիական ու Իրանական բարձրավանդակների, Սև ծովի, Անդրկովկասի ու Միջագետքի հարթավայրերի միջև ընկած ավելի բարձրադիր տարածքները (մոտ 400.000 քառ. կմ): Աշխարհագրական իր այդ դիրքի պատճառով Հայաստանն անվանում են նաև Հայկական լեռնաշխարհ: Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից է: Նյութական մշակույթի բազմադարյան հետքերը, հնագույն պատմական վկայությունները, դիցաբանական զրույցները, առասպելները, աշխարհագրական ու անձնական անունները խոսում են այն մասին, որ հայերը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչներն են բնիկները և ապրում են այստեղ անհիշելի ժամանակներից:

Առաջավոր Ասիան ու Հայկական լեռնաշխարհը մշտապես եղել են ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Այստեղ են կազմավորվել հնագույն պետությունները, այստեղ են ստեղծվել հնագույն քաղաքակրթություններն ու մշակույթները, նաև այս տարածքում են խաչաձևվել տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, որի արդյունքը նոր որակ է հաղորդել ու էլ ավելի հարստացրել մարդկության պատմությունը:

21-րդ դարի շեմին սեփական պատմության ու մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն է նկատվում մարդկանց մոտ: Յուրաքանչյուր ժողովուրդ նորից ուսումնասիրում, արժեքավորում է իր պատմությունն ու մշակույթը և փորձում պարզել. ովքե՞ր են իրենք, ովքե՞ր են իրենց նախնիները, ի՞նչ տեղ ու դեր ունեն նրանք համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ, ո՞ւր են հասնում իրենց արմատները և այլն: Այս հարցերը հետաքրքրել և հետաքրքրում են նաև հայ մարդուն: Բազմաթիվ հայ պատմիչներ և ուսումնասիրողներ պատմահայր Մովսես Խորենացուց (5-րդ դար) մինչև մեր օրերը փորձում են պատասխանել այդ հարցերին:

19-20-րդ դարերում ուսումնասիրողները, հիմք ընդունելով հայ պատմիչներ Խորենացու, Ագաթանգեղոսի (5-րդ դար), Փավստոս Բուզանդի (5-րդ դար), Սեբեոսի (7-րդ դար), Հովհ. Դրասխանակերտցու (10-րդ դար) և այլոց վկայությունները Հայկ Նահապետի ու նրա գերդաստանի հարավից եկած լինելու մասին, առաջ են քաշել այն տեսակետը, որ հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկի սերունդների և Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ցեղերի միաձուլումից:

Հայերն ու հայոց պատմությունը հետաքրքրել են նաև օտարներին: Պատմագրության մեջ հայերին ու հայոց պատմությանն առաջինն անդրադարձել են հույները: Հույն պատմիչներ Հերոդոտը (մ.թ.ա. 5-րդ դար), Քսենոփոնը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), Եվդոքսոսը (մ.թ.ա. 4-րդ դար), Դ. Հալիկառնասցին (մ.թ.ա. 1-ին դար), Ստրաբոնը (մ.թ.ա. 63 – մ.թ. 20) և ուրիշներ իրենց աշխատություններում բազմիցս անդրադարձել են հայերին, հայոց պատմությանն ու աշխարհագրությանը: Հունական պատմագրությունը առաջ է քաշել նաև հայերի ծագման մասին իր տարբերակը: Այն է. հույն պատմիչները թրակիա-փռուգիական ծագում են վերագրել հայերին, ելնելով նրանց միջև եղած ընդհանուր սովորույթներից, հագուստի ձևերից, օգտագործած զենքերի տեսակներից, նաև թեսալացի Արմենոսի մասին եղած ավանդությունից և այլն: Այս տեսակետը նոր զարգացում ունեցավ 19-20-րդ դարերում, երբ Եվրոպայում մեծ հետաքրքրություն առաջացավ Առաջավոր Ասիայի, նաև Հայաստանի հանդեպ: Տպագրվում են բազմաթիվ հոդվածներ, աշխատություններ և ուսումնասիրություններ, որտեղ հեղինակները (Յ. Մարկվարտ, Հ. Հյուբշման, Պ. Կրեչմեր, Ն.  Մառ, Լեո, Գ. Ղափանցյան,  Հ. Մանանդյան և ուրիշներ) բազմակողմանիորեն քննարկելով ու գնահատելով հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը, շարունակում են թրակիա-փռուգիական կամ բալկանյան ծագում վերագրել հայերին: Առաջ են քաշվում նաև այլ տեսակետներ, որոնցից մեկի համաձայն հայ ժողովուրդը կազմավորվել է տեղաբնիկ հայասացիների և եկվոր հնդեվրոպացի արմենների միաձուլումից, այլ տեսակետի համաձայն՝ Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ խուրրի-ուրարտացիների ու եկվոր հնդեվրոպացի արմենների միաձուլումից և այլն:
Ինչպես տեսնում ենք, դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից հայերն ու հայոց պատմությունը գտնվել են պատմիչների և ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Պատմության այդ երկար ժամանակահատվածը, սակայն, չի կարողացել հստակ պատասխան տալ վերոհիշյալ հարցերին: Շարունակում են գոյություն ունենալ չպարզաբանված հարցեր՝ հատկապես հայոց պատմության հնագույն շրջանի վերաբերյալ: Հնագիտական, ազգագրական, լեզվաբանական ու մարդաբանական նոր ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին 20-րդ դարի կեսերից առաջ քաշել նոր տեսակետներ հնդեվրոպացիների (արիական ցեղեր) նախահայրենիքի ու հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի տեղաբնիկ լինելու մասին: Անդրադառնանք թեմայի հետ սերտորեն առնչվող հնդեվրոպացի և արիացի (արիական ցեղ) անվանումներին: Հնդեվրոպացի անվանումը պատմաաշխարհագրական անվանում է և նկատի ունի Եվրոպայից Հնդկաստան ընդարձակ տարածքներում ապրող հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդներին: Գիտական աշխարհում հնդեվրոպացիներին անվանում են նաև արիական ցեղեր, որն այդ լեզվաընտանիքի ժողովուրդների հնագույն անվանումներից է: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերից Իրանում և Հնդկաստանում հայտնվում են ցեղեր, որոնք խոսում էին հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այդ ցեղերին ընդունված է անվանել հնդիրանական ցեղեր: Ցեղի մի  մասը, որ մնաց Իրանում, կոչվեց իրանցի, իսկ Հնդկաստանում հայտնված ցեղերը կոչվեցին հնդարիներ:
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի հնդկական (վեդաներ) և իրանական («Ավեստա») գրավոր աղբյուրները վկայում են, որ հնդարիներն ու իրանցիները իրենք իրենց անվանել են արի կամ արիացի: Նրանց մոտ լայնորեն տարածված էր aria1 ինքնանվանումը: Հայտնի է, որ հնդիրանցիները Հնդկաստանի և Իրանի հնագույն բնակիչները չէին: Ուրեմն նրանք ունեցել են նախահայրենիք, բնօրրան, աստվածների պաշտամունք, նաև գլխավոր աստծո պաշտամունք (տվյալ դեպքում ԱՐ Աստծո պաշտամունքը): Հետևաբար, կարելի է մտածել, որ  հնդիրանական ցեղերի մոտ տարածված արի կամ արիացի ինքնանվանումը կապված է ԱՐ Աստծո պաշտամունքի և անվան հետ:
Հնդեվրոպացիների նախահայրենիքի մասին կատարված հետազոտություններից կարևորում են  լեզվաբանական ուսումնասիրությունները: Լեզվաբաններ Վ. Իլլիչ-Սվիտիչը, Վ. Գեորգիևը, Օ. Շիրոկովը, Գ. Կլիչկովը, Ա. Դոլգոպոլսկին, Վ. Իվանովը, Ռ. Իշխանյանը և ուրիշներ իրենց աշխատություններում պատմահամեմատական լեզվաբանության, նաև հնագիտական ու մարդաբանական տվյալներով հիմնավորում են այն տեսակետը, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվում էր Առաջավոր Ասիայում: Օ. Շիրոկովն ու Գ. Կլիչկովը նույն մեթոդներով (լեզվաբանություն, հնագիտություն, մարդաբանություն) ավելի հստակ եզրակացության են հանգում, այն է, հայերը տեղաբնիկ են իրենց զբաղեցրած տարածքներում՝ Հայկական լեռնաշխարհում (Օ. Շիրոկով, «Լրաբեր», 1980, թիվ 5, Գ. Կլիչկով, «Լրաբեր», 1980, թիվ 8), իսկ հույն պատմիչների վկայությունները արմենների Բալկաններից եկած լինելու մասին նրանք համարում են Փոքր Ասիայում կատարված ոչ մեծ տեղաշարժերի վկայություն:

Հնդեվրոպացիների նախահայրենիքը Առաջավոր Ասիայի արևելյան մասերում (Հայկական լեռնաշխարհ և շրջակա տարածքներ) գտնվելու մասին տեսակետը ավելի բազմակողմանի ու մանրամասն քննարկեցին Թ. Գամկրելիձեն և    Վ. Իվանովը իրենց աշխատության մեջ: Այս, ինչպես նաև հայերի տեղաբնիկ լինելու մասին տեսակետները իրենց աշխատություններում ու հոդվածներում քննարկման նյութ դարձրին և պաշտպանեցին Մ. Գավուքչյանը, Լ. Շահինյանը, Ռ. Իշխանյանը և ուրիշներ: Իսկ հնդիկ հնագետ ու պատմաբան Ա. Դիկշիտը իր աշխատության մեջ հնդեվրոպացիների նախահայրենիք է համարում Կովկասի ու Հայաստանի լեռները: Այս տեսակետը հաստատուն կերպով մտնում է գիտական աշխարհ, ձեռք բերում նորանոր կողմնակիցներ, հարստանում նոր ուսումնասիրություններով ու աշխատություններով: Նոր ուսումնասիրություններից նշենք Կ. Ռենֆրուի, Մ. Ռուհլենի աշխատությունները, նաև Լ. Լ. Կավալլի-Սֆորզայի, Պ. Մենոզայի, Ա. Պլազզայի համատեղ աշխատությունը և այլն: Այլ ուսումնասիրողներ (Ֆ. Դեբեց, Գ. Տրոֆիմով, Ն. Չեբոկսարով) Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան համարում են օյկումենի՝ աշխարհի մարդկանցով բնակեցված տարածքի կենտրոնական մասը, ի նկատի առնելով այն, որ այս տարածքները  ունեն հարմար  աշխարհա-

1. Տարածված տեսակետներից մեկի համաձայն (Գ. Իլյին, Ի. Դյակոնով) հնդիրանցիների մոտ լայնորեն տարածված aria անվանումը ունեցել է «ազնվացեղ» իմաստը և օգտագործվել է բարձր դասի ու վերնախավի համար: (բաժինը գրել են Գ. Իլյինը և Ի. Դյակոնովը):
2. Է. Դանիելյանը արիականն ու արիականությունը դիտարկում է իբրև հնագույն հոգևոր արժեք, որը որոշիչ դեր է ունեցել բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում մնացած հայ-արմեն ցեղերի հոգիընկալումների համար: Բնօրրանում շարունակվեց արիական Աստվածընկալումը, այն է. Լույսի (Բարու) պաշտամունքը չընդմիջարկվեց «երկակիությամբ»: -Լույսին զուգակից չդարձավ խավարը (չարը) (Է. Դանիելյան, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները և պատմական նշանակությունը, Երևան, 1997, էջ 13):
Լ. Լ. Կավալլի – Սֆորզան իր նոր աշխատության մեջ լեզվաբանական (Կ. Ռենֆրու, 1987), հնագիտական (Մ. Գիմբութաս, Old Europe 7000-3500 B.C., 1973) և այլ բնույթի ուսումնասիրությունների հիման վրա առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան (նոր քարի դար) երկրագործ ցեղերի կողմից: Նշվում է, որ Փոքր Ասիայում մոտ 10.000 տարի առաջ խոսել են հնդեվրոպական լեզուներով: Հայոց լեզուն հեղինակը համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս 9000 տարի առաջ (L. L. Cavalli-Sforza, «Genes Peoples and Languigis», 2000, pp., 160-161,164):

Ներկայացվող աշխատության մեջ, վկայակոչելով Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդների (շումերներ, աքադացիներ, խուրրիներ, խեթեր) գրավոր աղբյուրները, պահպանված առասպելներն ու զրույցները, փորձ է արվում հիմնավորելու այն տեսակետը, որ Հայկական լեռնաշխարհը արարչագործության ու քաղաքակրթության հնագույն կենտրոններից է: Աշխատության մեջ կրկին փորձ է արվում քննարկելու ու պաշտպանելու հնդեվրոպացիների նախահայրենիքը Առաջավոր Ասիայի արևելյան շրջաններում (Հայկական լեռնաշխարհ և շրջակա տարածքներ) գտնվելու և Հայկական լեռնաշխարհում հայերի տեղաբնիկ լինելու մասին վերոհիշյալ տեսակետները: Ուշադրություն է դարձվում նաև այն բոլոր հարցերին, որոնք կարող են օգնել հիմնավորելու այս տեսակետները: Քննարկվում են հնագիտական, ազգագրական, լեզվաբանական, մարդաբանական, դիցաբանական, էթնիկական տեղաշարժերի և այլ կարգի հարցեր՝ ուշադրության կենտրոնում պահելով հայ էթնոսը, հայոց պատմությունն ու Հայկական լեռնաշխարհը:
Աշխատության մեջ դարձյալ քննարկվում են Արարիչ ԱՐ Աստծո պաշտամունքի հետ կապված հարցեր (Ա. Տերյան, ԱՐ Աստծո պաշտամունքը Հայաստանում, Երևան, 1995): Մեծ ուշադրություն է դարձվում ԱՐ Աստծո արևի աստված լինելու և Հայաստանը՝ արևի ու լույսի պաշտամունքի հնագույն երկիր լինելու հարցերին: Կարևորվում է ԱՐ Աստծո դերն ու նշանակությունը հայկական/արիական ցեղերի հոգևոր ու նյութական մշակույթի ստեղծման մեջ: Ներկայացվում են նոր փաստեր, վկայություններ ու կարծիքներ ԱՐ Աստծո պաշտամունքի ծագման, տարածվածության ու նշանակության մասին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Աշխատության մեջ ուշադրություն է դարձվում նաև ԱՐ Աստծո նկարագրի զարգացման հարցերին, երբ ժամանակի հետ ԱՐ Աստծո նկարագիրը հարստանում էր նոր հատկանիշներով, երբ նրա նկարագրի հատկանիշները (մեկը կամ մի քանիսը) հանդես են գալիս որպես այլ աստվածների հատկանիշներ և այլն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայոց հնագույն ԱՐ Աստծո անունը, պաշտամունքը, նաև գաղափարախոսությունը կարող են օգնել հասկանալու հայոց պատմության (ոչ միայն հայոց) հնագույն շրջանի շատ հարցեր, այդ թվում Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս ստեղծված հնագույն շատ ցեղերի ու պետությունների անուններ, ավելի ուշ հանդես եկած այլ աստվածների անուններ, նրանց պաշտամունքներն ու գաղափարախոսությունները, նաև շատ անձնական ու աշխարհագրական անունների ծագման ու բացատրության հարցեր և այլն: Ուշադրություն է դարձվում նաև Հայկական լեռնաշխարհում ստեղծված նյութական ու հոգևոր մշակութային արժեքների և հնագույն քաղաքակրթության այլ կենտրոններից (Միջագետք, Փոքր Ասիայի արևմտյան մաս) հայտնաբերված մշակութային արժեքների միջև եղած կապերին, նրանց ընդհանրություններին և նմանություններին:
Աշխարհի հնագույն երկրներից Հնդկաստանն ու Իրանը այն երկրներն են, ուր վաղ ժամանակներից հստակորեն երևում են արիական ցեղերի հետքերը: Հնդարիները և իրանցիները  երբեք չեն մոռացել իրենց արմատները: Այդ մասին են վկայում արդեն հիշատակված նրանց հնագույն գրավոր աղբյուրները՝ հնդկական վեդաները և իրանական «Ավեստան»: Ճիշտ է, այդ գրավոր աղբյուրներում ուղղակիորեն հիշատակություններ չկան նախահայրենիքի մասին3, բայց վկայված աստվածների պաշտամունքը, գրի առնված ու պահպանված օրենքները, սովորույթները, դիցաբանական զրույցները, առասպելները, ինչպես նաև անձնական ու աշխարհագրական անունները, որ այնքան նման են հայոց մեջ պահպանված ավանդույթներին, սովորույթներին, անուններին, հայոց հնագույն աստվածների պաշտամունքներին, թույլ են տալիս մըտածելու, որ նրանց նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու շրջակա տարածքներն են: Հաշվի առնելով այս հանգամանքը, ներկայացվող աշխատության մեջ մեծ տեղ է տրվել Հայաստան – Հնդկաստան, Հայաստան – Իրան, նաև Հայաստան – Հունաստան հնագույն պատմամշակութային կապերին, դիցաբանական զրույցներին, ավանդույթներին, սովորույթներին և այլն:

3. Իրանական «Ավեստայի» «Վենդիդատ» բաժնում (1, 2) հիշատակություն կա արիների նախահայրենիքի՝ առասպելական Արյանա Վեջա (ավելի ուշ՝ Էրինվեջ) երկրի մասին: Այս մասին տե՛ս աշխատության Հայաստան-Իրան բաժինը: Նշենք նաև, որ «Ավեստայի» այս մասը ստեղծվել է ուշ՝ մ.թ.ա. 3-րդ դարում:

 

Անժելա Տերյան՝ պատմաբան,
Երևանի Պատմության Թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

Հայաստանը մարդարարության օրրան և արիականության կենտրոն

Հեղինակ` Hayary

Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են արդեն շուրջ 60 դամբարանաբլուրներ, իսկ բուն պեղումները դեռ ընթանում են: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռեւս 35 տարի առաջ:
Դեռ 1976թ. «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը այստեղ իրականացրել էր հնագիտական աշխատանքներ, եւ բացվել էին հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսի հետ առնչվող հսկա տաճարական համալիր: «Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան Հայոց: Այստեղ եղել է Արշակունիների ոստանը, որտեղ արքայական տոհմի անդամներն են ապրել, եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը»,- հայտնում է «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Արշավախմբի ղեկավարը նշում է, որ պեղումն արվում է ոչ թե հնագիտական նյութ ձեռք բերելու համար, այլ որպեսզի բացահայտվեն հնագույն քաղաքակրթություններն ու ձեւավորվեն պատմական լուրջ վերակազմություններ: Իսկ հիմնական վերակազմություններից մեկն, ըստ նրա, այն էր, որ առանձնացվեց Հարավային Կովկասում ամենահնագույն մշակույթներից մեկը՝ միջին բրոնզե դարի Կարմիրբերդյան մշակույթը: Հ. Սիմոնյանը դամբարանադաշտի մի մասն էլ առանձնացնում է՝ վերագրելով այն ուշ բրոնզե դարին. «Սա հիմնականում կարելի է ասել արքայական դամբարաններ են եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին»,-ասում է եւ ավելացնում, որ բացված դամբարանները հիմնականում կողոպտված են, սակայն նույնիսկ թալանից հետո հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, թե ինչ ճոխ ու շքեղ թաղումներ են այստեղ եղել:
«Հայտնաբերվել են ոսկեգույն արծվի բրոնզե արձանիկ, նաեւ իշխանության խորհրդանշան հանդիսացող բազմաթիվ գտածոներ, այս թվում՝ զոհաբերված առյուծի ատամներ: Կան նաեւ մարդկային զոհաբերություններ՝ հատկապես զոհաբերվել են պատանիներ, նաեւ թիկնապահի զոհաբերություններ են եղել՝ այդ ժամանակվա ամենաուժեղ շրջանի 35-45 տարեկան տղամարդիկ: Կա հսկայական քանակի կենդանիների զոհաբերություն, հատկապես ցուլեր, ձիեր, խոզեր, ոչխարներ, հայտնաբերվել են նաեւ գիշատիչների մորթիներ՝ առյուծի, հովազի, լուսանի, գայլերի, աղվեսների, շների»,- ասում է կենտրոնի տնօրենը: Ըստ նրա՝ անկասկած այստեղ ապրողները եղել են հնդեվրոպացիներ (իմա՝ արիացիներ՝–հեղ.), եւ դրա վառ ապացույցը հնդեվրոպական մտածողության հետ կապված ցուլերի եւ ձիերի զոհաբերությունն է, ապա նաեւ այն, որ դամբարանները փորված են տուֆակերտ ժայռի մեջ, այսինքն` հնդեվրոպական մտածելակերպի համաձայն՝ ամեն ինչ արվել է, որ դին չդիպչեր սուրբ հողին` այն չպղծելու համար:
«Ես այստեղ կատարել եմ մի հստակ դիտարկում, որ դամբարանները կողմնորոշել են արեւածագով, իսկ դա ցույց է տալիս քրմական ձեւավորված դասի մասին, ուստիեւ բավական բարդ աստղագիտական գիտելիքների մասին»,- ասել է հնագետը եւ շարունակել, որ բոլոր դամբարանները անհատական են, այսինքն` նախատեսված են մեկ անձի համար: Հուղարկավորել են կանոնակարգված հատուկ ծեսով. կանանց թաղել են ձախ կողքի վրա, տղամարդկանց աջ՝ կծկված դիրքով:

Գտածոները հիմնականում տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ աշնանը ցուցադրություն կկազմակերպվի:

Իսկ ահա 2 տարի առաջ գտած հնագույն կոշիկի մասին հայ հնագետները հայտարարել էին միայն 2 ամիս առաջ, երբ պաշտոնապես ստացվեցին հետազոտության արդյունքները: «Քանի որ պեղումների մի մասի ֆինանսավորումը «National Geographic»-ի կողմից է, կար պայման, որ կարեւոր հայտնագործությունների մասին աշխարհում հայտարարեն իրենք, բայց մենք առաջինը տեղեկացրինք հայ հանրությանը»,-հայտնել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Իսկ աշխարհի ամենահին կոշիկը գտել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, hնագետ Դիանա Զարդարյանը 2008թ. սեպտեմբերի 16-ին: Այդ օրը Արենիի քարանձավ է մտել մի տարօրինակ կանխազգացումով, հետո նա դարձավ այն առաջին մարդը, ով ձեռքը վերցրեց աշխարհի ամենահին ոտնամանը:

Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում էին դեռ 2007թ. ամռանը: Միասին աշխատում էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբերը:

Երեք տարիների ընթացքում հնագետները քարանձավի՝ ներս տանող լանջում, մուտքի մոտ եւ հենց ներսում պեղել-գտել են պղնձե քարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4200-3500թթ. բազմաթիվ գտածոներ՝ չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ:

Դրանք, շնորհիվ քարանձավի միկրոկլիմայի, եղել են հիանալի վիճակում: Պեղումների սկզբից էլ պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ: Սեպտեմբերի կեսերին հնագետների ղեկավարած 5 հոգանոց խումբը ինչպես միշտ մաքրում էր քարանձավի մուտքի կավե հատակը (պայմանականորեն կոչվում էր բնակելի մաս), ու հենց այդ առավոտ է կանխազգացումով մտնում քարանձավ Դ. Զարդարյանը: Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո մոտ 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձրորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջագույն աման: «Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել: Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին իրականանում էր իմ երազանքը»,- հիշում է երիտասարդ հնագետը:

Հայտնաբերված կոշիկը օվալաձեւ է, կարված կովի կաշվի ամբողջական կտորից: Հետեւի եւ առջեւի մասերում այն հատուկ քուղերով կապվել է ոտքին: Ըստ գիտնականների, այն կարվել է հենց ոտքին: Դրա երկարությունը 24,5 սմ է եւ համապատասխանում է ներկայիս 37 համարին: Ներսից կոշիկը պատված է խոտով, ըստ երեւույթին՝ ձեւը չկորցնելու համար:

Հնագետները կոշիկի քուղերի նմուշները անմիջապես ուղարկել են Կալիֆորնիայի եւ Օքսֆորդի 2 տարբեր համալսարաններ՝ հետազոտության եւ 1 տարի հետո ստացվել են ռադիոածխածնային անալիզի ապշեցնող արդյունքները. հայ հնագետների հայտնաբերված կոշիկը 5.637-5.387 տարեկան է, ավելի հին` քան եգիպտական բուրգերը: «Շատ ենք հպարտանում, որ այն հայտնաբերվեց հենց Հայաստանում, հիմա դրա նմուշները պետք է ուղարկենք ԴՆԹ հետազոտության»,- ասել է Դ. Զարդարյանը:
Ի դեպ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում ասում են, որ այժմ իրենց շատ գտածոներ հետազոտման գործընթացում են եւ չի բացառվում, որ առաջիկայում ավելի զարմանահրաշ տեղեկություններ տրվեն…

Այո՛, երբ  հանրահայտ գիտնական Պարիս Հերունին խոսում էր 7.500 տարվա վաղեմություն ունեցող Քարահունջի աստղադիտարանի (ուրեմնեւ՝ առնվազն մի քանի անգամ ավել ժամանակահատված ապրած-ձեւավորված ու զարգացած ազգի՝ մոտ 40.000 տարվա) մասին, երբ հայ արիները հենվելով մարդկության հնագույն ձեռագրերի (Վեդաների եւ այլ նմանատիպ գրվածքների) կամ տարաբնույթ հնագույն գտածոների տասնյակ հազարավոր տարիների պատմության (նաեւ հենց Վեդաներում առկա՝ միլիոնավոր տարիներ առաջ դեռ հայտնի մարդկային տեսակների) մասին… մեր շատ ազգակիցներ միայն քրիստոնեաբար ժպտում եւ ծիծաղում էին եւ են: Դե իհարկե, ոնց կարող է «Բիբլիա-Աստվածաշունչ»-ը ստվերում մնալ… Իսկ օտարները նախանձից եւ ատելությունից դրդված էին ուրանում այդ ամենը (չհասկանալով, որ իրենց չտեսնելը ոչ մի ազդեցություն չունի Տիեզերական փուլերի պարբերականության հետ)… Բայց գալիս են արդարադատության, ճշմարտության եւ վերականգնումի ժամանակները, եւ ինչպես մի հոդվածում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր ասել՝ «Տիեզերական Գարուն է այլեւս, շուտով էլ կարիք չի լինի վիճելու, թե որ ազգն է ավելի հին` 4.000-4.500 տարեկան հու՞յնը, թե՞ եգիպտացին, 5.000 տարեկան հրեա՞ն, թե՞ 5.500-6.000 տարեկան հայը (նաեւ՝ 12.000 կամ 40.000 տարեթվեր կան նշած)… Շուտով հարյուր հազարավոր-միլիոնավոր տարիների բացահայտումները ծիծաղելի են դարձնելու միմյանցից 500-1000 տարվա վաղեմության «կռիվները»: Հայկական-Արարատյան լեռնաշխարհի եւ Հայ տեսակի արարչական ծագումն ու առաքելությունը դեռ կզգան բոլորը: Արարատյան Աշխարհը մարդկության մարմնական ու հոգեւոր փրկության մի նոր հանգրվան է դառնալու: Դեռ բոլորն են երազելու եւ ձգտելու մեր Աստվածների օրհնանքին, դեռ ինչքան են փառք տալու Նրանց…»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.

 

Հայոց խորհրդանիշերի համակարգը

Հեղինակ` ՀԱՄ

Խորհրդանիշ

Խորհրդանիշն էության, ինքնության, մտածողության, գաղափարի, կեցության կառույցների ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է:

Ազգը ծագում եւ էություն է, ունի առաքելություն ու իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի համակարգ:

Խորհրդանիշերն ըստ բնույթի լինում են հավատամքային-ծինաբանական, բարոյակերպարային, պատմական-աշխարհագրական, ազգային եւ պետական: Լինում են նաեւ տոտեմական՝ ինչը հայրենի բնության մեջ ապրող կենդանիների հանդեպ սիրո (որոշակիորեն նաեւ պաշտամունքի) դրսեւորում է: Դրանցից են՝ առյուծը, արծիվը, այծը, խոյը, որոնք բնորոշում են հզորություն եւ համառություն՝ կամք: Այստեղ սա դիտարկում ենք առանձին խնդիր, թեեւ կարող է եւ տեղավորվել Հայոց խորհրդանիշերի համակարգում:

Հայոց արարչաբնույթ նկարագրի հավատամքային-ծինաբանական խորհրդանիշներն են՝ տեսակի ծագումը, լեզուն ու արարչական հավատքը՝ իր առաքելությամբ ու աստվածային համակարգով (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր…), իսկ բարոյականության հատկանիշներ կրող խորհրդանիշերն են՝ կեռխաչը, մաշտոցյան այբուբենը (ինչը վերարտադրվել է, քանզի ավելի հին ծագում ունի), «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը, հայկական մշակույթի դասական այլ արժեքներ, նաեւ սրբացած, հերոսացած անհատներ (հայ թագավորներ ու սպարապետեր, Հայկ Նահապետ, Արա Գեղեցիկ, Նարեկացի, Նժդեհ, Անդրանիկ…):

Ազգային նկարագիրը բնութագրող խորհրդանիշերը ոգեղեն են՝ իմաստավորված տեսակի ժառանգական հիշողությամբ: Պատմական-աշխարհագրական խորհրդանիշը (մտապատկերային եւ առարկայական) արտացոլում է ազգի անցած ճանապարհը, վավերագրում եւ’ հաղթանակներ, եւ’ պարտություններ: Մտապատկերային խորհրդանիշը լեզվի, լեզվամտածողության տարր է եւ լեզվահիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Առարկայական խորհրդանիշը նյութականացված արժեք է, որ վերացարկվում է գիտակցականում (սար, լեռ ու լիճ, Ճառընտիր, Նարեկ, խաչքար ու կոթող…), պատմում անցյալի լավ ու վատ անցքերի մասին, արտահայտում ազգի նկաագրի բյուրեղացման աստիճանը:

Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն, նաեւ՝ երկակի չափանիշ՝ ազգային եւ միջազգային: Դրանք, տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն նաեւ միջպետական հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետականության բնութագրման եւ ճանաչման խորհրդանիշ-տարրերն են՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, նաեւ՝ Դրամը:

Իշխանության հավաստման պետական-պատմական խորհրդանիշեր են՝ Թագը, Գահը եւ Գայիսոնը:

Խորհրդանիշերն ընկալող եւ դրանցով կրթվող անձը լինում է ցեղահաղորդ, ցեղաճանաչ ու ցեղահավատ, բացահայտում է ժառանգականությամբ պայմանավորված իր նկարագիրը եւ զորանում ազգի ոգով: Երբ հոգին սկսում է ընկալել խորհրդանիշը՝ անհատի առջեւ հայտնվում են զգացողության, հասկացության պատկերացումներ, որոնք անհասանելի են մաքուր տրամաբանությանն ու մտքին:

Ակնհայտ է, որ խորհրդանիշերի համակարգը պետք է լինի նաեւ կրթամշակութային քաղաքականության եւ քարոզչամիջոցների գործունեության ուղենիշ:

Մի քննախույզ հայացք գցենք գործող ու անտեսված խորհրդանիշերին եւ որոշենք մեր ազգային ներուժի օգտագործման չափը:

1. Հավատամքային-ծինաբանական խորհրդանիշ

Արյուն (ծին-գեն)

Ազգային արյունը մեր հավերժահեղուկն է, ինչը մեզ կապում է մեր ծագման, ներկայի ու ապագայի հետ: Արյունը նաեւ մեր կապն է բնության, արարչական երեւույթների հետ: Ուստի արյան պղծումը հանգեցնում է գենետիկ երկվության, շեղման, ինչն էլ վերջնահաշվում հանգեցնում է ծինաբանական աղետի, տեսակի ոչնչացման, քանզի ծին-գենը մեր արմատ-ակունքն է, ասել է թե՝ հենց ազգն է՝ ազգի հավաքական ծածկագիրը:

Լեզու (լեզվամտածողություն)

Հայոց լեզուն հին է այնքան, որքան հայ ցեղը, եւ որպես ամենահնագույն լեզու՝ նախալեզուն է՝ մայր-լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենը աստվածային լեզու է եւ՝ ոչ միայն Հայ Աստվածների համար: Հայերենը կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն ու մտածողություն, ուստի մեր լեզուն հայոց գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ասել է թե՝ հենց գենն է, եւ լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է, քանզի հայեցի լեզվամտածողությամբ է պայմանավորված ազգային արժեքային համակարգի ընկալումն ու զարգացումը:

 

Հավատք

Ազգային հավատքը ցեղային հավատքի մասնավոր արտահայտություն է: Հայոց հին հավատքը արարչաբնույթ է ու բնապաշտական: Մեր ցեղն ի սկզբանե հարաբերվել է իր ծագմանը, լեզվին, նախնիներին, բնօրրանին, Աստվածներին… Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային հավատքը ներքին զգացողությամբ վերապրված բնական խորհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, ազգային հավատքը սերտորեն կապված է ազգային լեզվին՝ լեզվամտածողությանը: Եթե ազգային լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա ազգային հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ ազգի եւ անհատի հարաբերությունը:

Ազգային հավատքը ազգի զգացական հարաբերությունն է Արարչի ու Աստվածների հետ, բնության ու բնօրրանի հետ, նախնիների, անցյալի ու ապագայի հետ, ծագման ու արյան հետ:

 

2. Բարոյակերպարային խորհրդանիշ

Կեռխաչ

Կեռխաչը կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ: Եվ արեւապաշտությունը (երկրի վրա դրա արտացոլանք՝ կրակապաշտությունը) պարուրված են խորիմաստ խորհուրդներով: Մեր օրերում «Սվաստիկա» անունով կեռխաչը տհաճություն է պատճառում, երբեմն էլ՝ սարսափեցնում արմատներից կտրված անձանց: Պատճառը Գերմանիայի մղած անփառունակ պատերազմի հիշողությունն է: Հիտլերը իր վայրագ հրոսակախմբով պղծեց արիականության (հայ-արիականության) խորհուրդը: Մենք հայոց արժեքներից շատ բան ենք տվել այլոց եւ «մոռացել»՝ համարել իրենցը: Բայց հրաժարվել հազարամյակների պատմությունից եւ մեր արմատական խորհրդանիշերից մեկը զիջել գերմանացի անհաջողակներին, չենք կարող: Այն մեզ համար խորքային գիտակցության շերտ է ու կենսաուժի աղբյուր՝ դրոշմված մեր հոգում, նաեւ՝ մեր ժայռերին: Այն մեր խաչ-պատերազմին է՝ դաջված սասնա Դավթի աջ բազկին: Կեռխաչը արի հայի համար հավերժելու գաղափարագիր է:

 

Այբուբեն

Մաշտոցյան այբուբենը մեր էության արտահայտություն, ազգային խորհրդանիշերի ավիշն է, մտքի թռիչքը: Մաշտոցի մեծագույն առաքելությունը մեր այբուբենի վերարտադրումն էր, ինչը չհաջողվեց ոչնչացնել՝ ինչպես մեր տաճարներն ու հնագույն մատյանները:

Ասել, թե Մաշտոցն այն ստեղծեց 5-րդ դարում, նշանակում է չտարբերել սկիզբն ու ընթացքը. Մաշտոցն իր տիեզերական զորությամբ գտավ մեր կորցրածը եւ կատարելագործեց ունեցածը, ինչն ամենեւին չի նսեմացնում մեծ հայի գործը, ինչպես ոմանք փորձում են մեկնաբանել…:

Որ հայոց գիրը զուտ գրանշան չէ, այլ տիեզերակարգ պարունակող համակարգ, աշխարհաճանաչողության գաղտնագիր, շատ է ասվել ու գրվել: Սակայն Մաշտոցյան այբուբենը մենք օգտագործում ենք փոփոխված՝ «ւ»-ի փոխարեն «ու» եւ ավելացրած 3 տառ՝ «և», «օ», «ֆ»: Լեզվաբաններից մեծ մասի կարծիքով՝ փոփոխություններն օրինաչափ են եւ ընդունելի: Թե որքանով են «օրինաչափ» եւ «ընդունելի», դատեք ինքներդ:

Այս փոփոխություններից մեկը՝ «ւ»-ի փոխարինումը «ու»-ով, խախտել է այբուբենի թվային համակարգը: Անգամ եթե գաղտնագրված օրինաչափությունները, այսինքն՝ այբուբենի խորհուրդը չի ընկալվում, գոնե թվային համակարգի խախտումը տեսանելի է, եւ այս փաստը շրջանցել չենք կարող: Կորուստն առավել տեսանելի կլիներ, եթե մեզ պարատադրված չլինեին (չգիտեմ՝ ինչպե՞ս եւ ինչու՞) արաբական կոչվող թվերը:

Այբուբենում «և» խցկելը ոչ մի բացատրություն չունի: Դա տառ չէ, այլ՝ բառ (կցագիր) եւ կարծես թե մեր հարգարժան լեզվաբաններն էլ ընդունեցին, որ «և»-ը այբուբենում հայտնվել է թյուրիմացաբար: «Օ»-ն ներմուծվել է 12-րդ դարում եւ առաջացրել ուղղագրական խառնաշփոթ: Նշենք, որ «օ»-ն առանձնանում է Մաշտոցյան այբուբենի տառերի համակարգից. Մաշտոցյան այբուբենը փակ տառ չունի: Փակ օղակ ունեցող տառերը՝ ճ, ջ, գ, ծ եւ այլն, ունեն նաեւ բացող մասնիկներ: «Օ»-ն փակվում է ու չի բացվում; Իսկ «ֆ»-ի պաշտպանների կռվանն այն է, որ մաքուր հնչյուն է եւ, եթե մենք չունենք, կարող ենք ավելացնել: Բայց միշտ չէ, որ քանակը որակ է տալիս: Կենսաբանական փորձերը ցույց են տվել, որ «ֆ» հնչյունը հայ տեսակին ներդաշնակ չէ: Այբուբենի բոլոր տառերի հնչեցումը դրական հույզեր եւ կենսահոսանքներ է առաջացնում, իսկ «ֆ»-ինը՝ բացասական: Այսինքն՝ այն ոչ միայն ավելորդ է, այլեւ՝ վնասակար: Նույնիսկ տեսակետ կա, որ մեր ազգային ոգու անկումը սկսվել է այն ժամանակ, երբ մենք մեր աստվածատուր այբուբենը փակել ենք բացասական՝ անհաջողություն բերող «ֆ» տառով (կենաց ծառին փաթաթված օձի տեսքով): Պատահակա՞ն է, արդյոք, որ մեր այբուբենի տառերի թիվը 36 է՝ ո’չ ավել, ո’չ պակաս: Պարզվում է՝ հենց 36-ն է, որ տիեզերակարգի գաղտնագիր, կենսաբանական ծրագիր, աշխարհընկալման օրինաչափություններ է պարունակում: Լեզուն բանական համակարգ է, եւ տառերի թիվը փոխելը խախտում է լեզվակիր անհատի կամ ազգի կենսաբանական ներդաշնակությունը: Յուրաքանչյուր հայ պետք է լսի-տեսնի-հասկանա հայերենով: Հայոց 36 տառյա այբուբենը տիեզերքը կարդալու եւ չափելու ծածկագիր է, որը պիտի մնա անխախտ:

Խոսքը արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին: Ուրեմն՝ յուրաքանչյուր ազգի լեզու իր լինելիության պայմանն է՝ որպես բարոյակերպարային արարիչ, իմաստության որոշակի աստիճան:

 

«Սասնա Ծռեր» դյուցազնավեպը

Սերնդակրթական, հայ անհատի ձեւավորման համար շատ կարեւոր է ազգային արժեքներն ուսումնական ծրագրերի առանցք համարելը: Կրթահամակարգում ուսումնական ծրագրերի բարեփոխում անվան ներքո իրագործվում է հայոց արժեքային համակարգի նսեմացում, անգամ՝ վարկաբեկում «Սասնա Ծռեր» վիպերգն էլ չի խուսափել այս քայքայիչ նորացումից: Եթե տեր չկանգնենք մեր ժառանգությանը եւ շարունակենք կրթվել օտարի ծրագրով, ապա ստիպված կլինենք համակերպվել նաեւ նրանց՝ մեզ համար նախատեսած ապագային:

« Սասնա Ծռեր»-ն այն ստեղծագործությունն է, որը պետք է ուղեկցի հայ մարդուն ողջ կյանքի ընթացքում: Էպոսը ո’չ միայն ազգի նկարագրի, անցած ուղու վավերագրումն է, այլեւ նրա ցանկությունների, ձգտումների, նպատակների արտահայտությունը: Յուրաքանչյուր հայ իր նկարագրով մի Սանասար ու Բաղդասար, Դավիթ, Մեծ ու Փոքր Մհեր է ու կռվի կելնի, երբ դանակը ոսկորին հասնի, թշնամուն մեծահոգաբար զարկ կբաշխի, բայց կհաղթի, որովհետեւ ուժեղ է, ազնիվ ու ազատատենչ: Վիպերգը խոհեմ, զգոն լինելու, թշնամու դավերից խուսափելու խորհուրդ է, հայրական ժառանգությամբ հզորանալու, ցեղի մաքրության պատգամ: «Սասնա Ծռեր»-ը նաեւ հավատամքային ու տիեզերագիտական խորհուրդներ ունի՝ բանահյուսական պատումներով պարուրված: Այն է իրական Հայոց Աստվածաշունչը:

Հայ ազգագրագետները, պատմաբանները եւ գրականագետներն ազգային անվտանգության, հայի նկարագրի, առաքինության ու առաքելության, նաեւ պատմական ճշմարտության տեսակետից « Սասնա Ծռեր»-ը վերլուծելու, ուսումնական ծրագրերում նրա տեղն ու դերը որոշելու խնդիր ունեն:

3. Պատմական, աշխարհագրական խորհրդանիշ

Պատմա-աշխարհագրական խորհրդանիշերն են, որ ստեղծում են Հայրենիքի անկրկնելիության, ազգային պատկանելության զգացողություն:

Երկգագաթ Մասիսը աշխարհագրական խորհրդանիշ է եւ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր անհատի սրրբությունը, հոգու կանչը: Հայք ու Հայրենիք ասելիս, առաջին հերթին, պատկերացնում ենք Արեւի շողերով ողողված Մեծ ու Փոքր Մասիսները: Եվ իզուր չէ, որ այն եղել է եւ է մեր նկարիչների, բանաստեղծների, երաժիշտների ոգեւորության աղբյուր, զինանշանի եւ օրհներգի հիմնական բաղադրիչ:

Խաչքարն ու ցայտաղբյուրը պատմական առարկայացած խորհրդանիշեր են՝ հայի ստեղծագործ ոգու, ուրույն նկարագրի վավերագիր, ջրի ու քարի համադրության, ներդաշնակության արտահայտություն: Ուրիշ ոչ մի ազգ խաչքար ու ցայտաղբյուր չի ստեղծել: Պատահական չէր, որ շուկայական հարաբերությունների ներդրման առաջին արտահայտություններից մեկը եղավ ցայտաղբյուրները քանդելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը: Զայրույթի պոռթկումը պահեց դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Հանրապետության հրապարակինը: Այսինքն՝ օտարը ձեռք է բարձրացնում մեր նկարագիրը բացահայտող, մեր ոգին ամրացնող խորհրդանիշերի վրա՝ անգամ մեր երկրում: Օտարը նաեւ իր լեզվամտածողությունն է պարտադրում փողոցային հսկայածաված գովազդային պաստառների ու ցուցանակների տեսքով: Սրանք երբեք մանրուքներ չեն, իսկ ում հասու չեն… դա արդեն այլ խնդիր է:

Պատմա-աշխարհագրական խորհրդանիշերն են նաու մեր այլ լեռներ, լճեր ու գետեր, ինչպես մայր-Արաքսը, Վանա լիճը կամ Մարութա սարը:

 

4. Ազգային խորհրդանիշ

Ազգ

Ազգը տեսակի մարմնական-հոգեւոր ամբողջությունն է՝ բնախոսական հավաքական դրսեւորումներով: Ազգը անհատի մայր-ծնողն է՝ մայր-ծինը, ինչը արարչական որակներ է տալիս նրան, եւ ազգայինի գերակայությունը անհատի համար ինքնատիպ եւ ինքնուրույն գոյատեւելու առաջին նախապայմանն է:

Ազգը բնական-արարչածին երեւույթ է, ունի ծագում, լեզու, հավատք, մշակույթ, ավանդույթ, կեցական համակարգ եւ բնօրրան-հայրենիք՝ արարման վայր: Բնական ազգը ունի անցյալ-ներկա-ապագա, անբնական ազգը՝ միայն ներկա…

 

Հայրենիք

Հայրենիքը ազգի արարչական բնօրրանն է, որը տրվում է ի վերուստ եւ սակարկման ենթակա չէ որեւէ սերնդի կողմից: Հայրենիքը հանրաքվեով կամ որեւէ ազգային կամ օտաազգի խմբի կողմից նվիրատվությամբ չի տրվել եւ նման ձեւով էլ չի կարող օտարվել բուն ազգից: Հայրենիք-բնօրրանը ազգի բնականոն զարգացման, առաքինի կենսակերպով սեփական առաքելությանը հասնելու միակ կենսատարածքն է, ինչի միասնականության պահպանումը բոլոր սերունդների սրբազան պարտականությունն է: Հայրենիքը մեկն է, ինչպես ազգային պատկանելությունը, այն չի կարելի շփոթել ծննդավայրի (հաճախ երկրորդ հայրենիք կոչելով) կամ նույնացնել պետականության, պետության եւ որ ավելի նսեմացուցիչ է՝ իշխանության հետ: Այլաբանորեն Հայրենիքը հայոց մարմինն է, ազգը՝ հոգին: Եվ առանց մեկը մյուսի գոյատեւել չեն կարող… Հայոց արարչատուր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է՝ բարձրավանդակը, ինչն էլ բնականից պաշտպանված է լեռնային սահմաններով:

 

Ընտանիք

Հայ ընտանիքը ԱրԷգԱկ-ի գիտակցությամբ ստեղծված միություն է՝ այր եւ կին կազմով: Հայ ընտանիքը չի գործում հայրիշխանության կամ մայրիշխանության դրսեւորումներով եւ ի սկզբանե գործել է ԱրԷգԱկ-ի՝ Արական եւ Է(Ի)գական Ակունքի գիտակցությամբ, այսինքն՝ ընտանիքում եղել է գիտակցության իշխանություն, ինչը չի ենթադրում սեռական տարբերակում: Հայ ընտանիքի, գերդաստանի կառուցվածքը պետական կառուցվածքի նախահիմքն է, ինչի առկայությունն արդեն հզոր ու արարչադիր օրենքներով ապրելու նախապայման է: Հայ ընտանիքի սկզբունքը կառուցված է սիրո, համերաշխության եւ ազատության նախահիմքի վրա: Այսօրվա բոլոր կռապաշտական դրսեւորումները ձեռքբերովի են եւ մերժելի: Հայ-արիական ընտանիքում երբեւիցե չեն գործել հարսի չխոսկանության կամ դեմքը ծածկելու եւ նմանատիպ այլ սնահավատ ու ձեռքբերովի կանոնները: Փոխհարաբերություններում իշխել են սերը, հարգանքը, ազատ խոսքն ու գիտակցության գնահատումը:

 

Հայ մարդ

Մարդը բնական արարած է, որը եռակառույց է, ունի մարմին, բանականություն եւ հոգի, նաեւ՝ ազգային պատկանելություն, ինչը նրա բնածին պաշտպանական թաղանթն է: Սա արարչադիր որակ ու նաեւ պայման է: Հայ մարդը չի կարող ապրել այս պայմանից դուրս եւ որակազրկված: Պայմանից դուրս ապրող մարդը պարզապես անհատ է՝ անդեմ ու անապագա, որի մարմինը դառնում է գոյություն քարշ տվող զանգված, իսկ հոգին չի ունենում հանգրվան տիեզերքում եւ անհույս թափառական է դառնում՝ մեռյալների ցածրագույն համակարգում:

Հայ մարդը որքան ազգային, նույնքան էլ համամարդ է, որքան հայրենապաշտ, այնքան էլ՝ մոլորակասեր ու տիեզերաճանաչ է: Հայ մարդը չի մոռանում, որ նաեւ մարդ է՝ իր Աստվածների պատկերով մարդ…

 

Ազատություն եւ անկախություն

Այս արժեքները բնական են, ուստի նաեւ ազգային են ու պարտադիր, չնայած, հասկանալի է, որ տիեզերքում հարաբերական արժեքներ են, քանզի ամեն բան փոխշաղկապված է ու կախված մեկը մյուսից… Արդար մարդուն ազատությունից, բնական ազգին անկախությունից զրկելը մեծագույն հանցագործություն է եւ անպատիժ չի մնում:

 

5. Պետական խորհրդանիշ

ՀՀ Սահմանադրությունում նշված է. «Հայաստանի Հանրապետության Դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով, Հայաստանի Հանրապետության Զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սար, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն, Հայաստանի Հանրապետության Օրհներգը «Մեր Հայրենիքն» է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է»:

Ասենք, որ Սահմանադրության այս հոդվածը թերի է (ձեւակերպումներն անորոշ են, անմշակ. տրված չէ դրոշի եւ զինանշանի պատկերը), որը բազմաթիվ աղավաղումների հնարավորություն է ստեղծում, դրանից էլ օգտվել են մեր պետականության թշնամիները:

 

Դրոշ

Մեր եռագույնի մասին այսպիսի մի քառատող կա՝

Արյունից ծորած երիզ մի կարմիր,

Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

Հասուն արտերի շող ծիրանագույն,

Եվ վեց դարերի խավարի վրա՝ դրոշ եռագույն:

Այս քառատողը ավելի հստակ է պատկերում մեր դրոշը, քան՝ Սահմանադրության համապատասխան նկարագրությունը: Ծիրանագույնը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի, ծով-ծիրանի կամ ցորենի հասկի հետ: Թե ինչո՞ւ է արեւապաշտ հայի դրոշի ծիրանագույնը կամ ոսկե դեղինը դարձել նարնջագույն՝ կարծում եմ՝ մեկնաբանման կարիք չունի… Իսկ առհասարակ հայոց դրոշը կարող է լինել պարզապես ծիրանագույն՝ խորհրդանշելով Հայքն ու հային:

 

Զինանշան

1992թ. ապրիլի 19-ին հաստատվել է «ՀՀ օրենքը Հայաստանի Հանարպետության զինանշանի մասին»: Համաձայն այս օրենքի՝ 1920թ. հուլիսին ընդունված ճարտարապետ Ալ. Թամանյանի եւ նկարիչ Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանն ընդունվել է ՀՀ պետական զինանշան: Այնուհետեւ ձեւակերպվել է ՀՀ Սահմանադրությունում ներկայացված նկարագրությունը: Թվում է, թե օրենքով հաստատվածն ու Սահմանադրությամբ ամրագրվածը չպետք է տարբերվեն եւ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը պետք է լինի: Դիտողունակ մարդիկ համեմատել են 1920թ. զինանշանը ՀՀ այսօրվա զինանշանի հետ եւ արձանագրել 23 փոփոխություն («Երկիր», 26.05.2001թ.):

Հայկականության թշնամիները խմբագրել են ազգ-անհատ, անհատ-ազգ կապն ապահովող մեր խորհրդանիշերից մեկը եւ այն դարձրել անուժ, անզոր: Նրանք փորձում են զրկել մեզ մեր պատմական հիշողությունից՝ այլասերելով ազգի ժառանգականությունը:

Նախ՝ ուշադրություն դարձրեք զինանշանի սահմանադրական ձեւակերպման վերջին տողին՝ «…պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»:

Ինչպե՞ս է պատահել, որ պետության զինանշանի բաղադրիչ են նշվել շղթան եւ ժապավենը՝ առանց հստակեցնելու դրանց խորհուրդը, այսինքն՝ չի տրվել համապատասխան պատկերը (շղթան, եթե կտրտված չէ, կարող է շղթայել, ժապավենն էլ՝ եթե չի միացնում, ամբողջացնում, դառնում է անիմաստ): Ի՞նչ տրամաբանությամբ է գրիչը փոխարինվել ճյուղով: Գիրն ու ուսումն այդքան չարժեւորող ազգ ե՞նք, որ մարմին զորացնող երկու տարր է գրանցվել զիանանշանի համար, բայց ոչ մեկը՝ մտքի ու հոգու: «Հասկերի խուրձ» արտահայտությունն էլ տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է զինանշանի վրա հասկերի խուրձ պատկերվի, որ խոտի խրձին չնույնանա: Ձեւակերպողները, հավանաբար, խուրձն ու փունջը չեն տարբերել: Այսքանը՝ ասվածի, ամրագրվածի մասին: Մնացյալը կատարվեց հետո. օգտվելով Սահմանադրության հոդվածի թերասացությունից՝ զինանշանը զրկեցին ոգուց՝ հայկականությունից, եւ այն մեզ համար դարձրին «գերբ»: Նշենք անաղմուկ կատարված այս փոփոխություններից մի քանիսը:

Մռնչացող, բերանը բաց, լեզուն հանած, թշնամիներին հոշոտելու պատրաստ առյուծը դարձել է բերանփակ, հեզ ու խոնարհ: Պատահական չէ, որ այսօր հեռուստաեթերից հնչեցվում է արյուծ, մրնչալ, կարավարություն, բայց՝ Գեռմանիա, գռանդ, դպռոց…

Իսկ մեր պետականությանն սպառնացողներին ծվատելու, քրքրելու սպառնալիքն աչքերում, իր հզոր թեւով զինանշանը գրկած արծիվը մեզ հրամցվող տարբերակում ետնապատկեր է: Նրան մեր պետականությունը պաշտպանելու թույլտվություն չի տրվել…

Ջրհեղեղի ժամանակներն անցել են, բայց Մասիսի ստորոտում (ըստ որում՝ ձեւակերպման մեջ Մասիսը «Արարատ» է կոչվում) պատկերված ջուրը հավանաբար մեզ նորից ջրհեղեղով է սպառնում: Եվ ամենակարեւորը՝ զինանշանի վրա գրված չէ «Հայաստանի Հանրապետություն» կամ որ ավելի ճիշտ է՝ «Հայաստանի Արեւելյան Հանրապետություն»՝ հավաստելով, որ ունենք նաեւ Արեւմտյան Հայաստան: Այսինքն՝ մեր զինանշանն անհասցե է. ով ուզենա՝ տեր կկանգնի, եթե, իհարկե, որեւէ մեկին գրավի այս ապազգայնացնող հակասությունների փունջը:

Ինչ մնում է Արարատ գաղափարագրին, որի արժեքը փոքրացրել են ու նույնացրել մեր Մասիսի հետ, ապա սա էլ աննպատակ չի արված: ԱրԱրատը մեր տեսակի արարման վայրն է՝ Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհն է՝ Հայոց բնօրրանը:

 

Օրհներգ

Պետական օրհներգին առաջադրվող պահանջներն են՝ ազգային, վեհացնող երաժշտություն, անցյալը, ներկան, եւ ապագան կապող՝ հայրենասիրության, նվիրումի մղող եւ լուսավոր ապագայի հույս ներշնչող շարադրանք:

ՀՀ օրհներգը, բազմաթիվ կարկատաններով, աղքատի հագուստի տպավորություն է թողնում: Զավեշտ է. անկախություն ձեռք բերեցինք, իսկ օրհներգ ստեղծել չկարողացանք եւ «Իտալացի աղջկա երգի» անունը դրեցինք «Օրհներգ», կամ էլ «Հիմն», որն իր կաղ հանգերով, անտրամաբանական շարադրանքով, անհարթ ոճով շփոթության է մատնում իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդու:

Առաջին քառատողը տարակուսանք է առաջացնում՝

«Մեր հայրենիք, Ազատ, Անկախ

Որ ապրել է դարեդար

Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, Անկախ Հայաստան»:

Բոլորիս է հայտնի, որ մեր հայրենիքը վերջին հազարամյակում «դարեդար» ազատ ու անկախ չի ապրել եւ դրա համար մաքառել ու պայքարել է: Եթե «ազատ ու անկախ»-ը այսօրվան է վերաբերում, այդ դեպքում ինչու՞ է մեր հայրենիքի ապրելու փաստն անցյալ կատարյալով նշվում, իսկ որդիքը՝ հայրենիքից հեռու: Խոսքը վստահաբար Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախածների մասին չէ:

Երկրորդ քառատողը դրոշի մասին՝ օրհներգի բնույթին անհարիր, ողբերգության երանգով զեղում է: Հաջորդ քառատողը նորից դրոշի մասին է՝ անգրագետ շարադրանքով: Իսկ վերջին քառատողը հուսահատվածի խոհափիլիսոփայական մխիթարանք է. օրհներգն ավարտվում է «զոհվել» բառով, իսկ ապրելու, բարգավաճելու, հայրենիք շենացնելու մասին՝ ո’չ մի խոսք: Մնում է ենթադրել, որ թշնամու (տգետն էլ թշնամի է) մատը խառն է այս գործին: Բացակայում է Հայոց առաքելության ու հավերժելու ձգտումը…

 

Դրամ

Դրամը տնտեսությունը կազմակերպելու միջոց է, որը հասարակական-պետական հարաբերություններում խիստ կարեւորվել է եւ միջոցից վերածվել նպատակի: Ոմանց համար նաեւ աստված է դարձել: Դրամը պետականության խորհրդանիշ կարող էր եւ չհամարվել, բայց աշխարհը, ցավոք, դարձել է նյութապաշտ, հասարակական ու պետական հարաբերությունների հոգեբանությունն էլ՝ դրամին գերի: «Դրամը» մեր լեզվամտածողությամբ հավաքական իմաստ արտահայտող բառ է, եւ փողի միավոր դարձնելը ճիշտ չէր: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է հարմարվել այն մտքին, որ «լուման» դրամ չէ ու մեր դրամը դրամն է:

Պետության համար սեփական փողի շրջանառության տարածք ունենալն անկախ, ինքնավար լինելու անհրաժեշտ պայման է, եւ միայն այդքանով դրամը պետք է տեղ զբաղեցնի պետական խորհրդանիշերի շարքում:

Խորհրդանիշերի համակարգն անաղարտ պահելը, դրանցով սերունդ կրթելն ու դաստիարակելն ազգային դիմագիծը չկորցնելու, հարատեւելու լավագույն միջոցն է: Ներկայումս մեր պետության ո’չ ներքին, ո’չ էլ արտաքին քաղաքականության մեջ Հայոց խորհրդանիշերի համակարգը լիարժեք չի գործում: Եղածը, ընդամենը, մեր ունեցածի ծաղրանկարն է: Կարելի է ասել, որ խաթարված է ազգային ներուժի բացահայտման, իրացման բնականոն ընթացքը, ինչը կվերականգնվի միայն մեր խորհրդանիշների համակարգի ընկալմանը համարժեք կերպով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» շաբաթաթերթ

 

 

 

 

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru