Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակինԱռաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

Հեղինակ` ՀԱՄ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց Հավատի նոր քրմեր:


Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հայտարարել էր, որ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի քրմական դաս է ձեւավորում (պարբերաբար ներկայացվել են եւ՛ քրմի թեկնածուները եւ՛ նրանց կատարած ծեսերը), ինչը կնպաստի Հայոց հավատի հետեւորդների համակարգված կրթմանը եւ համայնքների ձեւավորմանը: Այդ նպատակով ՀԱՄ-ը ստեղծել է Հոգեւոր հանձնախումբ, որն էլ մայրաքաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում ընտրել է ապագա քրմերի թեկնածուներ: Հանձնախումբը գլխավորում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, եւ հոգեւոր ոլորտի պատասխանատուների ավելի քան 1 տարվա գործունեությունը շուտով կտա արդյունքներ եւ առաջիկայում կընտրվեն Հայոց Հավատի նոր քրմեր:

Այս ընթացքում կատարվել են նաեւ պատմա-գիտական եւ հոգեւոր-իմաստասիրական ուսումնասիրություններ Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթը հաճախ է հրապարակել այդ նյութերը), եւ առաջին անգամ հրապարակվում է հայ արիների 1-տարյա տոնացույցը, որը նույնպես առաջին անգամ ներառել է բոլոր Հայ Աստվածներին նվիրված տոները, նաեւ մինչ այժմ նշված տոնակատարությունները:

Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ տոների օրերը կարող են դեռ մասնակի փոփոխությունների ենթարկվել: Դժվար է վերականգնման գործընթացը, քանզի 301թ. խաղաղասիրություն եւ համբերություն քարոզող քրիստոնյա ներխուժարարներն ավերել եւ ոչնչացրել են գրեթե ամեն բան…

Հետագայում «Լուսանցք»-ի էջերում եւ www.hayary.org կայքէջում առավել մանրամասն կպարզաբանվեն տոները, օրերը (նաեւ շարժական տոներ կան) եւ այն իմաստները, որ դրված են տոների հիմքում: Այժմ դրանք ներկայացվում են հակիրճ: Հաջորդ տարի հայ արիները կտոնեն այս տոնացույցով:

1. Հունվարի 1 – Մեծն հայորդի Գարեգին Նժդեհի ծնունդը (ծնվ. 1886թ. հունվարի 1-ինմահ.՝ 1955թ. դեկտեմբերի 21-ին)

Հայ արիները Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհ) ընդունում են որպես Հայոց ազգային գաղափարախոսության եւ հավատի համակարգային վերականգնող, ռազմական հմուտ զորավար ու նվիրյալ ազգային գործիչ, ով Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին ապավինելով, իր կյանքով ու գործունեությամբ նահատակվեց եւ անմահացավ՝ հանգրվանելով Հայոց Մեծերի շարքում…

Նժդեհը հայ արիների համար ոչ միայն Արորդի է, ում հոգին այսօր էլ պայքարում է վասն հայենյաց, այլեւ, ըստ Հայոց Դիցակարգի, Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված՝ ով երդվեց Վահագնի աջի վրա եւ ապրեց Վահագնականչով…

2. Հունվարի 14 – Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրը 1. Հունվարի 1 – Մեծն հայորդի Գարեգին Նժդեհի ծնունդը (ծնվ. 1886թ. հունվարի 1-ինմահ.՝ 1955թ. դեկտեմբերի 21-ին)

Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքը Հայ Ցեղամարդու, իրապես Հայ Տեսակի արարման տեսություն է՝ հիմնված Հայոց հավիտենարժեք հասկացությունների վրա:

(Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղված են (1983թ.) Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, Կապանի՝ Նժդեհի անվան հուշահամալիրում եւ Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի բակում: Այս սրբավայրեր ամենամյա ուխտագնացություններ են լինում՝ հունիսի 17-ին դեպի Սպիտակավոր վանք, հոկտեմբերի 7-ին՝ դեպի Խուստուփ եւ Կապան):

Յուրաքանչյուր տոն նորոգումի խորհուրդ ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

3. Փետրվարի 13 – ՏրնդեզՏիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն

Կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնքի Արէգակի Երկրային Արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրային Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Իրապես փառաբանվում է Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ են գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

4. Մարտի 1-ինԱստվածահայր Արայի հրաշագործության տոն

Հայ Արա(ր) – Աստվածահայր, Հայ Տեսակի Հայր Աստված – Գերագույն Աստված:

Երկրում Մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, որը ձմռան քնից պետք է արթնացնի երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Հայրն է, հետեւում եւ հայ արիներին է պարգեւում Բնության Զարթոնքը:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ, իսկ Հայ(ր)Արան Իր Աստվածային Զորությամբ ապահովում է գարնան գալուստը, որը բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում:

5. Մարտի 21 – Հայարիական Նոր Տարվա տոն եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի օր

Այս երկուսը միախառնվում են, քանզի Փետրվարի 13-ի՝ Տիեզերքի Տիրոջն առաջ գնալու եւ Մարտի 1-ի՝ Աստվածահայր Արայի հրաշագործության տոներից հետո, երբ այլեւս գործի է դրված Տիեզերակարգը: Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ՝ Երկրում, որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները հաստատելու համար:

Եվ Արի Հայերը ու բոլոր Արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորիհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը, որը բնական զարգացումներով լինում է Մարտի 21-ին, իրապես՝ Արեգ ամսվա Արեգ օրը…

Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Իսկ կրակի վրայով թռչելը նաեւ հաջորդ՝ վերածնված գարուն մտնելն է նախանշում, ինչպեսեւ՝ Վահագն Աստծո հետ Վիշապի արձակած կրակների դեմ մարտնչելը՝ Վահագնին Երկնային Արէգակի արտացոլանք Երկրային Կրակով աջակցելը…

Այդ օրը նոր ամուսնական զույգերը, նաեւ հղի կանայք կրակի դեզի վրայով թռչելիս Մայր Անահիտին են դիմում՝ գալիք Զատիկի տոնին բազմազավակ ընտանիք եւ բարի ազատում ստանալու ակնկալությամբ:

6. Ապրիլի վերջին շաբաթվա մեջԶատիկի տոն, որը նշվում է նաեւ Մայր Անահիտի հրաշագործության տոն

Մայր Անահիտ – Աստվածամայր – Հայ Տեսակի Մայր Աստվածուհի:

Մարտի 21-ից՝ գարնան վերածննդից հետո, գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման՝ լիալուսնի օրը հայ արիներն արդեն նշում են բնության մեջ գարնանային զատումի՝ բնության գունագեղ բաժանումների (երբ ամեն բան առանձնանում է իր գույնով եւ համուհոտով), բերքատվության եւ ամենայն բերրրիության տոնը, քանզի Մայր Անահիտն Իր Աստվածային Գործառույթով նաեւ մայրությունն ու բերրիությունն է ապահովում:

Եվ այդ օրը բազմագույն ներկված ձվերով ձվախաղը գարնան գույների զատումը՝ Զատիկն է նախանշում եւ Մայր Անահիտը հովանավորում է հայարի օջախներում բազմազավակությունը, հաջող ծնելիությունն ու մայրությունը, հայոց արտերում ու այգիներում բերքատվություն-բերրիությունը…

7. Մայիսի առաջին շաբաթվա մեջՀայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը

Մարտի 21-ի՝ Ամանորի եւ Ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայ արիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

8. Հունիսի 22 – Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոն

Հայ արիների հյուրընկալության, լի-առատության եւ Վարդավառ-սիրո տոնի միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ հայ արիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Այդ օրը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

9. Հուլիսի 27 – Վարդավառի տոն, որը նշվում է նաեւ որպես սիրո Աստղիկ Աստվածուհու տոն

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Այդ օրը հայ արիները միմյանց նաեւ ջրում են՝ ջրոցի խաղալով, քանզի ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (ուրեմնեւ՝ յուրաքանչյուրն իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվում է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն:

10. Օգոստոսի 11 – Նավասարդի տոն, որը նշվում է նաեւ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օր

Հայ Նահապետն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն նվաճած Տիտանյան Բելին եւ վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք: Եվ իզուր չէ, որ եղավ մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը եւս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր… Հայկ Նահապետը Հայոց Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

11. Սեպտեմբերի 23 – Նախնյաց տոն

Տոնը նշվում է աշնանային գիշերահավասարին, եւ այդ օրը հայ արիները հիշում են են բոլոր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի առաքելությունն եւ շարունակականությունը նախնյաց հետ փառաբանելով:

Այդ օրը հայ արիները շփվում են նախնյաց բոլոր հոգիների հետ:

12. Հոկտեմբերի 2-րդ կեսինՀայոց իմաստության Աստված Տիրի տոն

Նախնյաց նվիրված տոնակատարությունը եւ նախնիների հոգիների հետ շփվելը վերաիմաստավորվելու է մղում հայարիներին, եւ նրանք դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ Նախնյաց հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը Աստվածային Իմաստնությամբ պատելու եւ պահպանելու համար: Նաեւ մարդկանց եւ հոգիների Հայկական Աշխարհների կապը մշտառկա պահելու համար:

Տիր Աստվածը նաեւ գիտության եւ դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, որի համար այդ օրը Նրան փառաբանում եւ Նրա տոնը նշում են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:

13. Նոյեմբերի առաջին շաբաթվա մեջՀայ Տեսակի Արարման տոն

Այդ օրը հայերը փառաբանում են Տիեզերքի Արարչին՝ Հայ տեսակի Արարման համար եւ նվիրվածությունն են հայտնում Արարչին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը՝ հավաստում են հավատարիմ մնալ Տիեզերակարգին եւ Հայ Տեսակի Առաքելությանը:

Հայերը փառաբանում են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:

14. Դեկտեմբերի 22 – Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը

Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Միհր Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ Տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ Տիեզեաաշխարհներում:

(Հայ արիները դեկտեմբերի 15-ին նշում են Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը (1993թ.), որը համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):

Հայ Արիական Միաբանությունը, որպես արդեն միասնական ու ձեւավորված միավորում, հանդես է եկել 2000թ. հունիսի 26-ին / Սակայն Հայ Արիական Կառույցի հռչակումը եղել է 1993թ. դեկտեմբերի 15-ին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար-Դարանի հնավայրում, ապա Արմեն Ավետիսյանի կողմից փաստագրվել է Հայ Արիական Կենտրոնում

ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ

 

Շնորհավորում ենք ՀայությանըՀունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է

Հեղինակ` ՀԱՄ

 

Ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 127-ամյակի առթիվ: Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայաստանի ու Սփյուռքի հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (ամբողջ հայկական բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – դա միայն գիտակցել է պետք եւ Գենը կաշխատի ծինաբանական սկզբունքով…

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում հայոց ազգին՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ, հավիտենարժեք սկզբունքների հետեւորդ հայորդի:

Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը, քանզի Հայ Գենը անկախ անհատի քաղաքական կամ կրոնական պատկանելությունից եւ գնվելու վայրից՝ տիեզերահաղորդ է եւ արձագանքում է իր արարչածին տեսակի կանչին…

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Հայ Արիական Միաբանություն

Ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ

Հեղինակ` ՀԱՄ

Շնորհավոր Նժդեհի սուրբ ծնունդը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ գալիք հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ 127-ամյակի կապակցությամբ:

Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածը, ինչպես նախկին տարիներին, նաեւ այս հունվարի 1-ին (դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 12:00-ին) կփառաբանի մեծն հայորդուն, ով իր կյանքով ու գործունեությամբ հանգրվանել է հայ արիական դիցակարգի Աստվածամարդկանց շարքում:

Գարեգին Նժդեհը ծնվեց որպես  Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ դեպի հավերժություն՝ որպես Աստվածամարդ: Նա իր հայակերտ ցեղակրոն ուսմունքով երդվեց Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի  վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ…

Իսկ հունվարի 14-ին հայ արիներն ու ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը  Նժդեհի ծննդյան եւ Ցեղակրոնի օրվա գալիք տոների կապակցությամբ հայությանը, հայ ընտանքիներին մաղթում են անձնական եւ համազգային երջանկություն ու հաջողություններ, ինչպեսեւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Փառք Նժդեհին, իսկ մեզ հաստատուն ճանապարհ` հայահավաքի ու հողահավաքի սրբազան գործում:

Շնորհավորում ենք նաեւ մեր ազգի հայ քրիստոնյա հատվածի Ամանորը՝ նույնպես մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման: Թող այս նոր տարին-2013 թվականը լինի Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար նոր համերաշխության եւ համահայկական խնդիրների լուծման հաղթանակների տարի:

Հայ Արիական Միաբանություն

 

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru