ԾՐԱԳԻՐ

ԱՐԱՐՉԱԿԱՆ
(Նպատակ)
Հայը, որպես ցեղային տեսակ, որպես, դեռևս հազարամյակներ առաջ կայացած ազգ, որպես պետականություն ունեցող ազգ, ունի իր նպատակը, որին շարունակում է մնալ նվիրված:
Նպատակը՝ հայ մարդ-Արարիչ կապը ամրապնդելն է, բարուն ծառայելն է, բարեգործությունը երկրագնդով մեկ սփռելն է, երկնային արդարությունը՝ համայն աշխարհի մարդկության մեջ սերմանելն է, Արարչական՝ սեր, հույս, հավատ եռամիասնությանը հավատարիմ մնալն է, սերը հարազատին փոխանցելն է, երջանիկ միջավայր ստեղծելն է, հոգեպես հասունանալն է, կյանքի իմաստ փնտրելն է:
Իսկ կյանքի իմաստը - երկնային արքայությանն (դրախտ) արժանանալն է:
Այսինքն, հայի առաքելությունը երկրագնդի վրա՝ կյանքը իմաստալից դարձնելն է:
ՀՈԳևՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ
Հայը գնում է իր նվիրական ճանապարհով, իր առաքելական ճանապարհով, սակայն այսօր, ինչպես միշտ, հայի առջև կանգնել է չարը իր ողջ բոյով մեկ: Կանգնել է չարը՝ որպես պատնեշ, որպես ավերիչ, որպես պառակտիչ ուժ:  Մենք չենք խորանալու, թե որտեղից է հայտնվել չարը, թե չարը Արարչի կամքո՞վ է գործում երկրագնդի վրա, թե ոչ, կան գաղտնիքներ, որոնք պահված են մարդու ուղեղից, մենք միայն կասենք, որ չարը, որպես բարուն հակառակ ուժ, որ կանգնել է հայի ճանապարհին, պետք է մեկուսացվի:
Ուրեմն չարի դեմ պայքարը հայի առաքելության անբաժան մաս է կազմում:
Հայը չի կարող և բարոյական իրավունք չունի չարի դեմ պայքարելու առանց իր հոգևոր զենքերի, այն է, առանց սիրո, հույսի, հավատի, առանց երկնային արդարության, առանց Արարչի հետ հաղորդակցության՝ աղոթքով:
Հետևաբար, հայը, չարի դեմ պայքարում առաջին հերթին երկնային արդարության մարտիկ է: Եթե հայը երկնային արդարության մարտիկ է, ուրեմն հայը նախ և առաջ Արարչի արդարամարտիկ է, նոր հետո ազատամարտիկ: Ընտանիքի ազատամարտիկ, հայրենիքի ազատամարտիկ, անկախ պետականության ազատամարտիկ: Չարի դեմ պայքարը հոգևոր պայքար է: Չարի դեմ պայքարը գաղափարի պայքար է: Հետևաբար հոգևոր գաղափարային հատվածում, հայը չարի դեմ պայքարում հանդես է գալիս, որպես Արարչի արդարամարտիկ:
Չարը չունի դեմք, չարը անտես է, չարը համակել է ողջ երկրագունդը, չարը գլոբալ բնույթ է կրում, չարը գործում է բազմահնարք ձևերով, հետևաբար չարի դեմ պայքարում հայը չի կարող ունենալ հաջողություն առանց Արարչի հետ կապի, առանց Արարչի օգնության: Հենց այդ է պատճառը, որ Գ. Նժդեհի պես զորավարը ասել է, իմ հոգին երկու հենարան ունի՝ Աստված և հայրենիք: Նժդեհը չի ասել՝ հայրենիք և Աստված: Նժդեհը ասել է՝ Աստված և հայրենիք:
Հոգևոր գաղափարային հատվածում հայը Արարչի արդարամարտիկ է:
Հայը պարտավոր է իր Արարչի արդարամարտիկի պարտավորությունը այսօր իրագործելու ոչ միայն արտաքին հատվածում, ի նկատի ունենք թշնամու դեմ պատերազմում, այլև ներհայկական հատվածում, քանի որ չարը, այսինքն թշնամական ուժը գործում է նաև ներսում: Արարչի արդարամարտիկ հայը, պարտավոր է ազատագրել իր երկիրը ոչ միայն արտաքին թշնամուց, այլև ներքին թշնամուց: Այսօր ներքին թշնամին զավթել է Հայաստանի հանրապետության կառավարությունը, պատրաստվում է զավթել նաև Արցախը: Արարչի արդարամարտիկ հայը պարտավոր է դուրս գալ պայքարի դաշտ, և տալ իր ճակատամարտը չարի դեմ, Բելի դեմ, որը դավադրություն ու ավեր է սփռում չորս կողմ:
Այսօրվա հայը նախ Արարչի արդարամարտիկ է, հետո նոր ազգային ազատագրական շարժման ազատամարտիկ:
Հետևաբար հոգևոր գաղափարային հատվածում հայը Արարչի արդարամարտիկ է:
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ
Ազգային գաղափարաբանությունը հայ տեսակը բնորոշող ազգային արժեքների համակարգ է: Հայ տեսակը բնորոշող ազգային արժեքներն են՝ լեզուն, գիրը, ավանդույթները, սովորությունները, բարքը, մշակույթը, արվեստը, դավանանքը, ընտանեկան դրվածքը, հայրենիքը, ազատությունը, անկախ պետականությունը և այլն: Ազգային գաղափարաբանության հիմքում կանգնած է՝ տիեզերական ստեղծագործ ուժը՝ Արարիչը: Ազգային գաղափարաբանության հիմնասյուներն են՝ սեր, հույս, հավատ՝ սուրբ եռամիասնությունը, ազատությունը, արդարությունը, հավատարմությունը: Ազգային գաղափարաբանության և հիմնասյուների միջև կապը իրականացնում է՝ ազգային արժանապատվությունը:
Այսօր հենց ազգային արժանապատվության շնորհիվ է հայը դուրս եկել պայքարի՝ չարի դեմ, հանուն իր երկրի անկախության, հանուն իր ազգի, իր ժողովրդի ազատության:
Ազգային արժանապատվությունն է ստիպում հային մնալ հավատարիմ իր առաքելությանը, դառնալ Արարչի արդարամարտիկ, վերածվելու համար ազգային ազատագրական շարժման ազատամարտիկի:
Հայը չի կարող կոչվել ազատամարտիկ, առանց Արարչական հրեղեն հոգևոր զենքերի:
Առանց այդ հոգևոր զենքերի, ազատամարտիկը կտրված է հաջողությունից:
Հայը, պարտավոր է զինվելու հոգևոր հրեղեն զենքերով:
Ազգային գաղափարաբանությունը՝ հայ տեսակը բնութագրող արժեհամակարգ է, կազմավորված հայկական բարձրավանդակում, որը Արարչատուր է իր էությամբ, հետևաբար արդար է իր իսկությամբ, որ հայրենիք է կոչվում: Հայը հայրենիք է կոչում այն տարածքը, որտեղ բնակվում է իր ցեղատեսակը, իր ազգատեսակը, իր՝ անկախության համար պայքարող պետական միավորը:
Հայի համար հայրենիքը կենդանի մարմին է: Հայրենիքի մարմինը իր տարածքն է, քաղաքներն են, գյուղերն, բնությունն է, սարեր, ձորեր, գետեր, լճեր և այլն, հոգին՝ ազգն է հայոց, միտքը պետությունն է, կառավարությունը, կառավարական համակարգը:
Այս բոլորը միասին վերցրած ներկայացնում է հայկական ազգակեցական քաղաքակրթությունը:
Հայը պարտավոր է ազգային գաղափարաբանության, ազգային արժեհամակարգի կրողը լինել, իսկ լինել կրողը, նշանակում է դառնալ հայրենատեր, հենված հայրենասիրության վրա, հետևաբար պարտավոր է պաշտպանելու այդ արժեհամակարգը, որը ապրում  ու արարում է հայրենիքի սահմաններից ներս:
Ներկայում՝ չար ուժի կողմից զավթված լինելով Հայաստանի հանրապետությունը,  չար ուժի կողմից գործի դրված Արցախի հայաթափությունը ստիպում է հայ հայրենատերին դառնալու Արարչի արդարամարտիկ, դառնալու ազգային ազատագրական պայքարի ազատամարտիկ և մտնելու մարտադաշտ:
Ինչպես տեսանք, չարի դեմ պայքարը, ազգային ազատագրական պայքարը Արարչահաճո է, հետևաբար ազգային ազատագրական շարժումը կազմում է ազգային գաղափարաբանության առանցքային մասը:
Չկա և չի կարող գոյություն ունենալ ազգային գաղափարաբանություն, առանց այդ գաղափարի պաշտպանության, պահպանության, հետևաբար մեր պայքարը արդար է, մեր պայքարը կառուցողական է, մեր պայքարը շենացնող է:
Իսկ եթե մեր պայքարը արդար է, ուրեմն մենք կունենանք հաջողություն:
Իսկ որպեսզի ունենանք հաջողություն, մենք պարտավոր ենք Արարչի արդարամարտիկը լինելու, մենք պարտավոր ենք մեր արժեհամակարգի կրողը լինելու, մենք պարտավոր ենք ազգային ազատագրական շարժման ազատամարտիկը լինելու:
Մենք պարտավոր ենք ազգային գաղափարաբանությունը լուսաբանության միջոցով վերածելու ազգային գաղափարախոսության, և այդ գաղափարախոսությունը փոխանցելու մեր սերունդներին:
ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ
Ազգային ազատագրական շարժումը լինելով Ազգային գաղափարաբանության անքակտելի մասը, չի կարող համարվել այդպիսին, եթե մենք չպարզենք, թե ի՛նչ ենք ազատագրում, ո՛վ է ազատագրողը, ումի՛ց ենք ազատագրում, ինչ նպատակով ենք ազատագրում:
Եվ այսպես, ի՛նչ ենք ազատագրում:
Ազատագրում ենք հայրենի՞ք:
Իսկ հայրենիքը ցանկանու՞մ է, որ իրեն ազատագրեն:
Եթե այո, ապա ո՞վ կարող է, ազատագրել հայրենիքը:
Ցանկացած ո՛ք, ով իրեն համարում է հայրենասե՞ր:
Շատ բարի:
Իսկ ումի՞ց ենք մենք ազատագրում հայրենիքը:
«Արևմտյան» ազգասպան ուժի՞ց:
Հետևաբար այստեղ առաջանում է պարադոքս, ինչպե՞ս կարող է արևմտյան գործակալը ազատագրել Հայաստան՝ «Արևմուտքի» լծից: Օրինակ, ինչպե՞ս կարող է ԱԺԲ-ը, կամ՝ ԱԻՄ-ը, կամ՝ ՀԱԿ-ը, կամ՝ «Ժառանգություն» կուսակցությունը, կամ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կամ՝ արևմտյան գործակալական ցանցը՝ Հայաստան ազատագրել: Կամ եթե ազատագրի, ու՞մ համար պետք է ազատագրի: Այո, կրկին «Արևմուտքի» համար: Հետևաբար հարցերի հարցը՝ ինչ նպատակով ենք ազատագրում ասվածն է, որը զբաղեցնում է կենտրոնական դիրք:
Ի՞նչ նպատակով ենք ազատագրում:
Իսկ իրո՛ք ազատագրում ենք Հայաստանը, թե ազատագրման իմիտացիա ենք ստեղծում:
Ազատագրում ենք ինչի՞ց:
Չես կարող ասել, որ ազատագրում ենք «Արևմուտքի» ճիրաններից: Քանի որ ազատագրելով «Արևմուտքից» դու չես փոխում «Արևմուտքի» կառավարման կարգը Հայաստանում: Արևմուտքը աշխարհի մի շարք երկրներին, նրանց թվում նաև Հայաստան պետությանը իշխում է իր արևմտյան տիպի ժողովրդավարության, կեղծ ժողովրդավարական ընտրությունների, լիբերալ-ազատականության, վայրի կապիտալիստական համակարգի, մարդու այսպես կոչված իրավունքների զենքերով: Եթե որևէ ուժ պատրաստվում է ազատագրել Հայաստանը, սակայն Հայաստանում թողնել այս «Արևմտյան» նեխած համակարգը, ուրեմն սա ոչ թե Հայաստան (ներառյալ Արցախը)՝ ազատագրել է, այլ ընդամենը իշխանափոխություն է: Մի կողմ է քաշվում Արևմուտքի գործակատար կառավարությունը, նրա տեղ գալիս է մեկ այլ գործակատար կառավարություն:
Լինի դա Հանրապետական կառավարություն, դաշնակցական կառավարություն, թե կոալիցիոն կառավարություն: Եթե համակարգը մնում է՝ նեխած կապիտալիստական համակարգը, ուրեմն դա ընդամենը իշխանափոխություն է:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը հանդես է գալիս ոչ թե իշխանափոխության օգտին, այլ համակարգային բարեփոխության օգտին: Այդ համակարգային բարեփոխությունը կարող է իրականանալ հեղաշրջման տեսքով, կարող է իրականանալ հեղափոխության տեսքով, կարող է իրականանալ ընտրությունների տեսքով: Որպեսզի իրականանա համակարգային բարեփոխություն, հարկավոր է, որպեսզի հայ ժողովուրդը, ազգը հայոց՝ համախմբվի այս ազգամեծար գաղափարի շուրջ:
Այսինքն, պետք է փոխվի պետական կառավարման համակարգը, և մտցվի ազգային արժեհամակարգ:
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱՊԵՏԱԿԱՆ
Երկնային արդարությունը իր ջինջ ու զուլալ տեսքով մեր երկրում հաստատելու համար, նախ և առաջ հարկավոր է կտրվել այդ արևմտյան տեսքով ժողովրդավարությունից: Չկա, գոյություն չունի ժողովրդավարություն: Ժողովրդավարություն անվան տակ գործում է՝ ուղղորդվող ամբոխավարությունը, կողմնակալությունը, արևմտյան տիպի գործակալությունը: «Արևմուտքը» օգտագործելով ժողովրդավարական կարգը, կեղծ ընտրությունների միջոցով իր ձեռքում է կենտրոնացնում իշխանական բոլոր լծակները, կուսակցությունների միջոցով բաժան բաժան է անում հայ ժողովրդին, և երկիրը վերածում է իր գործակատար, կամակատար բաժանմունքի:
Երկիրը հայտնվում է կախվածության մեջ, հետևաբար արհեստականորեն ավելանում է արտաքին պարտքը, թալանվում է երկրի ընդերքը, բնական հարստությունները, երկիրը ներսից խժռում է օլիգարխիկ համակարգը, երկիրը ներսից խժռում է կաշառակերությունը, բևեռացվում է ժողովուրդը, շարունակվում է արտագաղթը, պետության բոլոր շերտերը համակում է անարդարությունը:
Եթե մենք ցանկանում ենք ունենալ ազգային արդարապետություն, ուրեմն, առաջին հերթին հարկավոր է ազատվել այս հրեշից, որ ժողովրդավարություն է կոչվում: Դրա դիմաց հարկավոր է մտցնել ազգային մերիտոկրատական կարգ: Այսինքն, Հայ ազգային խորհուրդը (ազգային էլիտան) հենց ինքն է որոշում թե ով է արժանի, լինելու՝ երկրի առաջնորդ, ով կարող է լինել գլխավոր դատավոր, ով Ազգային ժողովի նախագահ և այլն: Հայաստանը, մասնավորապես Արցախը փոքր երկրներ են, և ամենը գիտի, թե ով ինչին է արժանի, թե ում տեղ որտեղ է: Այսինքն, կառավարման մարմինները ընտրվում են ոչ թե կեղծ ընտրությունների (ամբոխավարության) միջոցով, այլ նշանակվում են Հայ Ազգային խորհրդի (Ազգային ընտրանու) միջոցով: Հայ ազգային խորհուրդն է կազմավորում՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ, խորհուրդն է կազմավորում Ազգային ժողով, տեխնոկրատիայի հիմունքներով, որն էլ իր հերթին մշակում է ազգային Սահմանադրություն), խորհուրդն է նշանակում վարչապետ, քաղաքապետ, որոնք մնում են խիստ վերահսկողության տակ Ազգային խորհրդից:
Երկրում մտցվում է ազգային սոցիալիստական համակարգ, ըստ որի, պետության վերահսկողության տակ են անցնում՝ ռազմավարական նշանակության մի շարք օբեկտներ, հաստատություններ, ինստիտուտներ, նախարարություններ (առողջապահական, կրթական, գիտահետազոտական և այլն), այսինքն, ազգայնացվում են մի շարք հիմնարկներ, ազգայնացվում է պետական բանկը, դրա հետ մեկտեղ պահպանվում է մասնավոր սեփականությունը:
Հայ Ազգային խորհուրդը երկրում հաստատում է մի այնպիսի արդարակարգ, ըստ որի ցանկացած քաղաքացի իր մասնաբաժինն է ունենում, պետության բնական (հանքարդյունաբերություն, գետեր-հիդրոէլեկտրոկայան, սարեր-քարհանքեր, և այլն) ռեսուրսներից եկած օգուտից:
Արդարակարգ, հենված՝ ազգային արժեհամակարգի գերակայության, մեր երկրում ազգային արդարապետություն հաստատելու սկզբունքի վրա:
Այսինքն, մեր երկրից վերացնելով արևմտյան տիպի թունավոր ժողովրդավարությունը և նրա գործիքներ հանդիսացող՝ կեղծ ընտրությունները, ընտանիքներ քայքայող այսպես կոչված մարդու իրավունքները, ախտավոր Սահմանադրությունը, չափ ու սահման չիմացող լիբեր-ազատականությունը, վերացնելով կուսակցականությունը, կառավարման բոլոր լծակները կենտրոնացնելով մեկ ուժային կենտրոնում, դրանով մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի կոնսոլիդացվի հայ ժողովուրդը, որպեսզի մեկ բռունցքի շուրջ համախմբվի ազգը, որպեսզի մեկ պետականակենտրոն գաղափարի շուրջ համախմբվի ազգը հայոց:
Ամեն ինչ կվերցվի չափի մեջ, մի կողմ կքաշվեն մեր հոգիները ձևախեղող արվեստի բազմազանությունը, այսինքն գրաքննություն կմտցվի մի շարք նախարարություններում, պետությունը իր պաշտպանության տակ կվերցնի քաղաքացու իրավունքները, ընտանիքը կհայտնվի հատուկ ուշադրության կենտրոնում, կստեղծվեն դեմոգրաֆիական խնդիրները կարգավորող պայմաններ, կմշակվեն աղքատության դեմ պայքարի ծրագրեր, անգամ ընդդիմությունը կլինի միմիայն կառուցողական, քանի որ արմատախիլ կարվի դավադրությունը:
Արդարապետության հենք է հանդիսանում հայ ավանդական ընտանիքը, հետևաբար՝ ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքներում ազգային ավանդական արժեքների պահպանումն ու խրախուսումը կազմում են՝ «Միացյալ Հայաստան» միաբանության ծրագրի առանցքային մաս:
Ազգային առողջ բարեկեցությանն կարելի է հասնել միայն՝ ամուր և ավանդապաշտ ընտանիքի առկայությամբ:
Ահա այսպիսի երկիր ենք մենք պատրաստվում կառուցել, ազգային ԱՐԴԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ որն էլ համարվում է մեր ծրագրի կենտրոնակետ մասը:
Այսինքն, Ազգային արդարապետություն ասելով մենք հասկանում ենք համակարգային բարեփոխություն:
ԱԶԳԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ
Ազգապետական կարգ հաստատելուց հետո մենք պարտավոր ենք ունենալու անվտանգության բոլորովին նոր հայեցակարգ: Այսպիսի՝ ժամանակի ոգուն համապատասխան հայեցակարգը իր մեջ կներառի ռազմավարական պլանավորման արդիական կենտրոն, որը կմշակի հավանական իրադարձություններին հակընդդեմ գնացող մեխանիզմներ, այսինքն կմշակի բոլոր հավանական սցենարներին պատրաստ գտնվելու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կստեղծեն պատրաստի դիմակայության:
Դասական ուժային կառույցներից բացի, անվտանգության ոլորտում գործի կդրվի այնպիսի խորքային կառույց, ինչպիսին է՝ Հայ ազգային ընտրանին, բաղկացած 9 հոգուց, որը կվերահսկի Ազգային խորհրդի աշխատանքը: Կստեղծվեն այնպիսի նոր կառույցներ, ինչպիսիք են՝ Հայ ազգային գվարդիան, բոլորովին նոր որակի՝ Արտաքին հետախուզական վարչությունըՏեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը, ռազմական ոլորտում (Պաշտպանության նախարարություն) նախաձեռնությունը կտրվի՝ Պայմանագրային բանակ, Պարտադիր զորակոչային բանակ, Աշխարհազորային բանակ՝ եռակողմ գործակցությանը, հենված՝ Ազգ բանակ կոնցեպտի վրա:
ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
Ներքաղաքական հատվածում մեր երկրում հաստատվում է անկուսակցական համակարգ, որպես վերադաս մարմին է ճանաչվում Հայ ազգային խորհուրդը:
Աշխարհաքաղաքական հատվածում մենք Հայկական հարցի հանգուցալուծումը տեսնում ենք Ռուսաստանի հետ դաշինքի շրջանակում, հայ-ռուսական համատեղ ջանքերի շնորհիվ (քաղաքական, ռազմական), որն էլ կիրականացնի Միացյալ Հայաստան ունենալու՝ հայ ժողովրդի դարավոր իղձը:
Մենք կարևորում ենք համագործակցությունը Արևելյան դաշինքի հետ (Ռուսաստան, Չինաստան, Իրան եռյակ և այլն), որպես ռազմավարական հիմնական դաշնակից տեսնելով՝ Ռուսաստանին:
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ
Կիրականացվի՝ պետության ռազմավարական նշանակության օբյեկտների մասնավոր ազգայնացում, հարկային, մաքսային, բանկային, վարկավորման և ներդրումային քաղաքականության վերանայում, պետական ու մասնավոր տնտեսվարման հարաբերությունների կանոնակարգում:
Կիրականացվեն՝ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ծրագրավորում, ընկերվարական մեխանիզմների ներդրում, մասնավոր սեփականության և պետական նախաձեռնությունների գործակցության արդիականացում: Հիմնադրամային տնտեսվարման ներդրում:
Հասարակության առանձին խավի (թոշակառու, նպաստառու, ուսանողություն, երիտասարդ սերունդ, պատերազմների մասնակիցներ և այլն) սոցիալական պաշտպանվածության ապահովում:
Ավանդական-բարոյական ընտանիքների կազմավորման նպաստում, բազմազավակության քաջալերում:
Աշխատատեղերի ապահովումԱշխատավարձերի, նպաստների, թոշակների կանոնավորում ի օգուտ քաղաքացու: Արտագաղթի կասեցում, ներգաղթին ուղղված քաղաքականության մշակում:
Բանկային սեկտորի կարգավորում, ազգային դրամատան հիմնադրում:
ԳԻՏԱԿԱՆ-ԿՐԹԱԿԱն-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կիրականացվի՝ գիտական, կրթական ու առողջապահական բնագավառների ազգայնացում:
Կխրախուսվեն՝ գիտական ծրագրերն ու նախագծերն:
Կսատարվի գիտական ոլորտը, կներդրվեն՝ երիտասարդական հատուկ դրամաշնորհների և կրթաթոշակների, կրթություն ստանալու համար պետական վարկերի համակարգեր, հաշվի առնելով, որ գիտությունն է այսօր կանխորոշում երկրի ապագան ու նրա հաջողությունըՄիայն կրթության բարձր մակարդակի պահպանման դեպքում՝ պետությունը կարող է զարգանալ: Կրթությունը ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մաս է կազմում:
ՄՀՄ-յան ազգային նոր հայեցակարգի հիմքում, որպես ազգի ինքնապահպանման, հզորացման երաշխիք տեսնում է՝ ազգային գաղափարախոսությանն, դպրոցական դասագրքերում հատուկ տեղ կհատկացվի Գ. Նժդեհի ռազմա-հայրենասիրական մտքերին, դասերին, դաստիրակելու՝ հայրենասիրության ոգով օժտված մատաղ սերունդ:
ՄՀՄ-ը նպատակ է հետապնդում՝ ծրագրավորելու, կրթության արդիական բնագավառում ներդնելու՝ նորարար մեթոդաբանություն:
Պարտավորվում է ապահովել՝ Հայ արվեստի, մշակույթի, նաև մարզական ոլորտի զարգացումը, հինավուրց հայկական և համաշխարհային նշանակության մեր պատմամշակութային արժեքների անվտանգությունը:
Պետական աջակցություն կցուցաբերվի՝ առողջապահական ոլորտին, կարդիականացվի բժշկական ինստիտուտը, որը կհամալրվի ամենաժամանակակից բժշկական սարքսարքավորումներով, կերաշխավորվի՝ բժշկական ծառայության բարձր մակարդակ:
Ազգ-Պետություն կոնցեպցիայի շրջանակում՝ մի շարք նախարարությունների միջև կստեղծվի՝ համագործակցության կենտրոն, իրագործելու համար համազգային խնդիրներ:
ՍՓՅՈՒՌՔ-ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ
ՄՀՄ-ը պետության առաջնորդարանի գլուխ անցնելուց հետո Սփյուռքահայության հանդեպ կիրականացնի երկբևեռ պաշտպանական համակարգ, համադրելու համար Սփյուռքի արևմտյան թևը՝ արևելքի հետ: Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, Արևմուտք-Արևելք առճակատման իրավիճակում, որտեղ տեղի է ունենում շահերի բախում, սփյուռքահայության երկու թևերը իրենց գործունեությունը՝ Հայաստանի հանրապետության, մասնավորապես Արցախ աշխարհի հետ՝ համակարգելու կարիք են զգում, որն էլ կիրականացնի «Միացյալ Հայաստան» միաբանությունը առաջին իսկ հնարավորության դեպքում:
Այդ նպատակով կկազմավորվի Երկբևեռ պաշտպանական կենտրոն, որն էլ կկանոնակարգի հայության երկու թևերի հետաքրքրությունները:
Կմշակի հայրենադարձության ծրագիր, որպես վերջնանպատակ կհամարի՝ Սփյուռքահայության վերադարձը մայր հայրենիք:
ՄՀՄ-ը իր առջև նպատակ է դնում վերադարձնել հայ մարդուն իր Արարչին, որին հնագույն ժամանակներում Հայա էր կոչում: Կկազմվի նոր ազգային հոգևոր գիրք, որը հայ մարդուն կկապի իր հոգևոր ակունքների հետ:
Հարգելի ընկերներ, մենք ձեզ ներկայացրինք Միացյալ Հայաստան միաբանության ծրագիրը:
Այժմ անցնենք՝ միաբանության ուղեցույցին:

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru