ՈՒՂԵՑՈՒՅՑ
(Նժդեհական)
Ինչպես արդեն նշել ենք, «Միացյալ Հայաստան» միաբանությունը ազգային լիդերների միավորում է (Ազգային էլիտա), որի նպատակը՝ Հայաստանում և Արցախում արդարապետություն հաստատելն է:
Սակայն արդարապետություն հաստատելու համար, նախ և առաջ հարկավոր է փոխել գործող վաշխառուական կարգը: Ներկայում մեր երկու հանրապետություններում գործում է վայրի կապիտալիզմը իր բոլոր ախտավոր երևույթներով հանդերձ: Ներկայիս արևմտյան տիպի ժողովրդավարությունը ուրիշ ոչինչ չէ, քան ամբոխավարություն:
Ինչպես տեսնում ենք Արևմուտքի միաբևեռ աշխարհակարգը փլուզվում է: Վերականգնվում է նախկին երկբևեռ աշխարհակարգը, գլուխ է բարձրացնում սառը պատերազմը, իր՝ էլ ավելի դաժան տեսքով: Եվ սա բնական օրինաչափություն է: Եվ եթե գոյություն ունի դրական և բացասական էներգիան, խավարն ու լույսը, գիշերն ու ցերեկը, սևն ու սպիտակը, բարին և չարը, ուրեմն երկրագնդի վրա չի կարող գոյություն ունենալ բազմաբևեռ աշխարհակարգ: Այսօր աշխարհը շարժվում է դեպի երկբևեռ աշխարհակարգ, կազմավորվում են երկու ճամբարներ, և որևէ մեկ պետություն չի կարող գոյություն ունենալ առանց այդ ճամբարներից մեկին՝ միանալու:
Այո, այսօր Հայաստանը զավթված է խավար ուժի՝ Արևմուտքի կողմից, որը պատրաստվում է զավթել նաև Արցախը: Սակայն հայ ժողովուրդը շարունակում է իր ազգային ազատագրական պայքարը ազատագրելու համար իր հայրենիքը, վերամիավորելու համար իր հայրենիքը, վերադարձնելու համար իր պատմական տարածքները, կերտելու համար իր մեծ Հայաստանը, և այդ նպատակը իրագործելու համար, հայ ժողովուրդը, ազգը հայոց, պետք է էլ ավելի ամրապնդի կապերը՝ լույսի դաշինքի հետ, որ՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան եռյակ է կոչվում: Միմիայն դաշինքի մեջ հզորանալով մենք կարող ենք ազատագրել մեր հայրենիքը, միմիայն դաշինքի մեջ հզորանալով կարող ենք փշրել այն շղթան, որի կապանքներով են այսօր գերեվարել մեր սուրբ երկիրը, որ Հայաստան է կոչվում:
Այդ գերությունից ազատվելու համար նախ և առաջ հարկավոր է ազատվել հոգու գերությունից:
Հոգու գերությունից ազատվելու համար, նախ և առաջ հարկավոր է բացել հոգու դարպասները, որպեսզի այդտեղ այցելի լույսի հրեղեն ոգին: Որպեսզի հոգին ազատվի վախից, հարկավոր է հոգուց հանել և դուրս շպրտել այդ սողունը, որ վախ է կոչվում:
Ահա թե ինչ է ասել այդ մասին Գ. Նժդեհը՝ վախը ենթակային դարձնում է անակտիվ, ինքնապաշտպանվելու անկարող, դա սպանում է նրա պայքարելու կամքը: Նա հաճախ անհատների միջոցով հոգեպես հարվածում է, կազմալուծում ազգը: Դա նշան է, որ ազգն այլևս ազգ չէ, այլ մարդկային նախիր: Ազգերը նախրանում են, երբ մնում են անցեղահաղորդ: Երբ ցեղահաղորդ չէ ազգը, նրա մեջ ցեղի ուժերը՝ ՏԻԳՐԱՆ, ԱՐՏԱՇԵՍ, ՎԱՐԴԱՆ, ՎԱՀԱՆ, ՄՈՒՇԵՂ, ՄԱՆՎԵԼ, մնում են քնած: Ցեղակրոնությունը գալիս է հրահրելու այդ ուժերի զարթոնքը և նրանց արտահայտություն տալու:
Ասվածից պարզ է դառնում, որ հայը պետք է հաղորդ լինի իր զորավոր անցյալին, պետք է իր հոգում կրողը լինի գանձը, որ ազատություն և անկախություն է կոչվում, թեկուզև չափավոր, պետք է զինվորը լինի այդ երկնատուր երանելիության:
Իսկ որպեսզի զինվորը լինի այդ վսեմության, պետք է զարթոնք ապրի: Այսօր հայը զարթոնք է ապրում: Օր օրի ուժեղանում է հոգեպես, ֆիզիկապես: Հայը պարտավոր է լինելու ուժեղ: Ուժեղ հոգով, ուժեղ ֆիզիկապես:
Ահա, թե ինչ կասի Նժդեհը այդ մասին՝ եղիր ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: Ժողովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում: Իսկ արի է նա, ով իր մէջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը և գիտի զինաթափել վտանգն ու մահը՝ ծիծաղելով նրանց երեսին:
Դասալիքը պետք է հալածվի Հայաստանի բոլոր հավատարիմ որդիների կողմից: Նա չպետք է ապաստան գտնի հայի տանը, որպեսզի չպղծի նրա սուրբ օջախը: Դասալիքներին ու նույնիսկ մեկ քայլ նահանջողներին՝ գնդակ ճակատին:
Չէ՛, չնմանվենք հոռետեսին, ոչ էլ էպիկուրյան վերաբերմունք ունենանք դեպի կյանքը: Մոռացում չփնտրենք թեթևամիտ հաճույքների մեջ, այլ ընդունենք տառապանքը՝ որպես միջոց մեր հավաքական վերածնունդի և քաղաքական փրկության:
Սա Գ. Նժդեհի խոսքերն են:
Ահա թե ինչ է նշանակում լինել ուժեղ:
Լինել ուժեղ չի նշանակում ունենալ ոսկի ու արծաթ: Ունենալ հաշիվներ բանկերում: Լինել ուժեղ նշանակում է ցանկացած պահ պատրաստ լինել քո հայրենիքի զինվորը դառնալու: Ուժեղությունը նախ և առաջ հոգու ուժեղություն է: Միմիայն այդպիսի ուժեղությունն  է ծնում իրավունք: Սակայն երկնային արդարության վրա հենված իրավունք: Ինչպես Նժդեհը կասեր՝ ուժն է ծնում իրավունքՈւժեղինն է Աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ ... Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական: Ուզում ես փրկել՝ եղիր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում:
Ինչպես տեսնում ենք, Գ. Նժդեհը դեմ չէ, որպեսզի հայը ունենա բարեկամ:
Հայը պարտավոր է ունենալու բարեկամ: Սակայն բարեկամ ունենալու համար պետք է ուժեղ լինես: Իս ուղեղ, մենք արդեն ասեցինք ինչ է նշանակում: Ուժեղ լինել, նշանակում է նախ և առաջ ունենալ զորեղ հոգի, որտեղ ոչ արդարացված վախը՝ տեղ չունի: Պետք է ուժեղ լինես, որպեսզի ձեռք բերես իրավունք:
Հարց: Ի՞նչն է հային կտրում հայրենատեր լինելուց:
Պատ: Հային հայրենատեր լինելուց կտրում է աշխարհիկ պատկերացումը, թե՝ մեկ անգամ ենք ապրում, ապրենք մեր ուզածի պես: Իսկ ո՞րն է քո ուզածը: Այո, կարիքը: Կարիք՝ նյութապես հարսանալու, կարիք՝ մարմնեղեն հաճույքների, կարիք՝ անիմաստ ժամանցների, տարբեր տեսակի վայելքների: Իսկ ինչպես գիտենք, կարիքը կարիք է ծնում: Դեռ ոչ մեկին չի հաջողվել հասնել կարիքի հետևից: Աշխարհիկ կարիքներին ծառայողը կարիքների ստրուկն է: Դա հենց դժբախտությունն է իր ողջ բոյով մեկ: Մենք գիտենք բազում մեծահարուստների, ովքեր դժբախտ են իրենց որոնումների մեջ: Ինչպես Նժդեհը կասեր՝ կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի՝ մեր կրքերին և ցանկությանը: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը: Կան ավելորդ կարիքներ, զորս ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները: Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար:
Սրանք, Գ. Նժդեհի խոսքերն են:
Այո, Նմանների կարգախոսն է՝ ապրում ենք մեկ անգամ, ապրենք մեր ուզածի պես:
Իրականում գոյություն չունի մահ: Այդ մասին մարդը տեղյակ էր դեռևս հարյուր հազարավոր տարիներ առաջ, երբ երկրագնդի վրա, շատ՝ ավելի զարգացած քաղաքակրթություն էր ներկա: Այդ մասին գիտեին տասնյակ հազարավոր տարիներ առաջ, ՄԹԱ, այդ մասին գիտեն այսօր:
Ինչպես Նժդեհը կասեր՝ կորուստ չկա տիեզերքում, - կա հակադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխվելով հոսում է ամէն ինչ: Մեռավ՝ չի նշանակում ոչնչացավ՝ կորավ, այլ կերպարանափոխվեց, թողնելով իր նյութեղէն անօթը երկրին, ոգին մարդկությանն: ...Եթէ էապէս գոյություն ունենար մահը՝ հավիտենական կորուստի իմաստով, չէի ապրի մարդկության անցյալը, որին կրթնելու կարիք է զգում՝ եկող ու անցնող ամէն մի սերունդ: ...Իբրև անօթ վաղո՜ւց է խորտակվել Բեթհովէնը, չկա նա, սակայն, մնում են նրա ակկորդներն աստվածային:
Սրանք Գ. Նժդեհի խոսքերն են:
Այսօր, հայի համար առաջին թշնամին, հենց իր՝ նյութապաշտ կաշին է: Նյութապաշտ կաշին նույնիսկ օդ շնչելուց է շահ փնտրում: Արհավիրքների այս աշխարհում իր անվտանգությունը ապահովելու տեղ, անգամ իր գոյակեցության մեջ է շահ որոնում: Շահ է որոնում ամենուր, տանը, փողոցում, հրապարակում: Երկիր ազատագրելու տեղ իշխանություն է փնտրում: Այսինքն, հայրենատիրության մեջ իր պատասխանատվությունը և պարտավորությունը կփոխարինի ապագայի հանդեպ անվստահությամբ:
Ինչպես Նժդեհը կասեր՝ կընկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայի իր ապագային:
Սրանք Գ. Նժդեհի խոսքերն են:
Բայց չէ՛ որ հայը ունի իր առաքելությունը, այն է՝ ոչ միայն վայելելու, այլև բարենորոգելու, բարեշտկելու աշխարհը: Այո, բարենորոգում, բարեգործություն: Չէ որ հայը դեռ չի վերջացրել երկրագնդի վրա իր առաքելական դերակատարությունը: Չէ՛ որ հայը իր մեջ կրում է առաքինություն: Պատահական չէ, որ՝ հայի երկրի՛ց ողջ աշխարհով մեկ տարածվեց՝ հերթական քաղաքակրթությունը: Պատահական չէ, որ հայի նախահայր Հայկը դուրս եկավ Բելի դեմ: Ավերիչ, քայքայիչ ուժի դեմ: Խավարի դեմ: Բռնակալի դեմ:
Պատահական չէ, որը հայը ընտրեց լույսը, բարուն, որ ընտրեց կյանքը:
Հայը դեռևս շատ գործ ունի անելու, փրկելու համար երկրագունդը չարի ճիրաններից:
Հայը ունի պահանջ չարից, հայը ունի նպատակ, հայը ունի առաքելություն: Իսկ առաքելությունը աշխարհը կատարյալ տեսնելու մեջ է: Իհարկե հայը ինքը իրենով չի կարող աշխարհը դարձնել կատարյալ: Հայը գնում է դեպի կատարելություն, դեմքը հառած դեպի երկինքը, դեպի Արարիչը, դեպի տիեզերական ստեղծագործ ուժը:
Հայը դեռ շատ անելիք ունի, հայը Բելի դեմ հերթական իր ճակատամարտը տվողն է, հայը հոգևոր արժեքները քաղաքակրթության հետ միասին աշխարհի ժողովուրդներին մատուցողն է, հայը Արարչագործությունը համայն աշխարհի մարդկության մեջ հաստատողն է:
Ինչես Նժդեհը կասեր՝ աշխարհը տրված է ո՜չ միայն վայելելու, այլև՝ կատարելագործելու, բարեշտկելու այն - ահա՜ հայի աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողությունը, որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա՝ կանխելով գրեթէ իր բոլոր հարեվաններին: Հայը հավասարապէս տառապում է ինչպէս իր գոյության ծանրածանր պայքարի արթնած ցավից, այնպէս էլ՝ աշխարհի և մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եվ պէ՜տք է որ լինի:
Սրանք Գ. Նժդեհի խոսքերն են:
Պետք չէ հույս կապել գիտության զարգացման հետ:
Գիտության զարգացումից ինչքան օգտվում է բարին, հավասարաչափ էլ օգտվում է՝ չարը: Ամենը գիտությունը օգտագործում է իր նպատակների համար: Չարը՝ նսեմացնելու, տիրելու, հալածելու, սպանելու համար, բարին՝ պաշտպանվելու, պարտադրելու, երկիրը շենացնելու համար:
Հետևաբար, հարկավոր է նախ և առաջ հույս կապել ոչ թե գիտության զարգացման, այսինքն ժամանակակից զինատեսակների հետ, այլ առաջին հերթին՝ բարով համակված հրեղեն սուրբ ոգու ու Արարչի հետ կապի հետ:
Մենք պետք է գիտակցենք, որ չես կարող հաղթել չարին անտեսելով տառապանքը: Չէ որ չարը ցավ ու տառապանք է սփռում ամենուր: Միմիայն տառապանքի միջով անցնելով հայը կարող է հաստատել իր օրենքը: Բարու օրենքը: Միմիայն տառապանքի միջով անցնելով հայը կարող է հասուն դարձնել իր հոգին: Գիտնականներից շատերը պնդում են, որ երկրագնդի վրա մարդկային կյանքի իմաստը տառապանքի միջոցով հոգին հասունացնելն է, որպեսզի հասուն հոգին մտնի կյանքի մեկ այլ հարթություն:
Պետք չէ խուսափել չարչարանքից, դժվարությունից, տառապանքից: Այդ ցավերի համախմբումից առաջացած կրակի միջոցով է հոգին ազատվում ախտից:
Չկա երջանկություն, առանց ցավի զգացումը ապրելու: Չկա հոգևոր վերելք, չկա՝ գոյություն չունի կյանքի իմաստ, առանց  չարի դեմ պայքարի, առանց սիրո՝ հարազատի, հայրենիքի, Արարչի հանդեպ ունեցած՝ սիրո:
Ինչպես Նժդեհը կասեր՝ հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ աոաջին տեղերը հատկացրել եմ Աստծուն և Հայրենիքիս: Շնչել ապրել եմ նրանցով' միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու, մեռնելու նրա համար: Դա' է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությունը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը...:
Սրանք Գ. Նժդեհի խոսքերն են:
Հեշտ չէ հայ լինել: Հայ լինել նշանակում է պատրաստ լինել կանխելու չարագործությունը: Նշանակում է պատրաստ լինել խաչը կրել ուսերին: Նշանակում է մնալ կանգուն, կապույտ երկնքի տակ՝ Արարչի կողմից իրեն նվիրաբերած տեղում: Եթե անգամ ընկնում է հայը, ապա կրկին ոտքի կանգնելն է նրա կենսունակությունը: Հակառակ դեպքում հային չի հասկանա իր Աստվածը, իր մերձավորը, իր կամքը:
Ինչպես Նժդեհը կասեր՝ չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
Ազգային գաղափարախոսության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հայ մայրը: Հիմնականում մորն է տրված երեխայի դաստիրակության, երեխայի հոգում հայրենատիրության սերմեր ցանելու պարտավորությունը, որոնք հայ երեխայի կազմավորման փուլում պիտի կյանքի ծիլեր տան հետագա հասուն տարիներում իր նվիրաբերումը իրականացնելու հայրենապատկան գործին: Հիմնականում հայ մորն է տրված դաստիրակելու և աճեցնելու հասուն բերք, այն է՝ հասուն հայ երեխա: Հայ մայրն է, որ իր զավակի հետ պետք է՝ և՛ երկիր կառուցի, և՛ երկիր պաշտպանի: Ինչպես Նժդեհը կասեր՝ տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դուհա՛յ երիտասարդԴու պիտ ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը՝ հայ մայրըԻնչպիսի՜ աստվածային հաճույք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մորՈ՞վ չգիտիթե ազգային տագնապների օրերիներբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը՝ կորած չէ դեռ ամեն հույս: Մոր ազդեցությունը՝ որպես դաստիրակչուհու և հոգևորիչը մարտնչող սերունդներինրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համարինչպիսին է մերըկմնա լծակըոր պիտ բարձրացնի՝ և մեր ազգային դատըորի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին: Բնությունը, - ասված է, - կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ Սեր և նվիրում դեպի Հայրենիքըներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրըԱհա՛ թե ինչու մեր իրականության մեջ՝ ՄԱՅՐ անունը պիտ դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերիև ոչ թե բոլորիԻրենց որդիներով պիտ ճանաչել և գնահատել կանանցԱնհայրենասեր ու անարի որդիների մայրըանկախ՝ իր հասարակական դիրքիցմեր կյանքում պիտի չվայելի հարգանքԱմեն ինչ՝ սերխնամքակնածանք հայրենասեր մորըԵվ ամեն ինչ հայրենասեր մորից՝ հերոս որդիներհաղթական դափնիներանկախ ՀայրենիքԻդեալ մայրեր ունենանք՝ երջանիկ Հայրենիք ունենալու համար: Կան ժողովուրդներորոնք դեռ հեռու են անկախության և քաղաքակրթության բարիքները վայելելու բախտիցորովհետև կնոջ ազդեցությունը տկար է նրանց մեջՄի ժողովրդի բարքերը՝ գովելի թե պարսավելիկախում ունեն մայրերից: Սպարտան կհասցներ հայրենապաշտ և աներկյուղ մարտիկներորոհվետև մայրերի ցանկությունն էր՝ նման սերունդ տալ Հայրենիքին:
Մոր միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքըԸնտանիքի միջոցով՝ հայությունըՍկսենք հայ կնոջիցաշխատենք անդուլ, մինչև որ՝ մոր կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթՀայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործըՀայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերըՆրա պաշտպանության և գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզունեռագույնըանկախության Մայիսը՝ սրբությունները մի ցեղիԱպագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը չկորչելու համար՝ հրամայողաբար, պիտ դառնա՝ արիադավան և արիախնամՀայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքըՈւնենանք առյուծածին մայրերորոնց արիական որդիները ավելորդ կդարձնեն Հայաստանը պաշտպանող՝ արհեստական ամրությունները:
Սրանք Գ. Նժդեհի խոսքերն են:
Այո, միմիայն հայ մայրը կարող է նախ և առաջ լավ սերունդ դաստիրակել: Այդ է պատճառը, որ Գ. Նժդեհը հատուկ տեղ է հատկացրել հայ մորը: Հայրենիքին առողջ պտուղ, առողջ սերունդ պարգևող հայ մորը:
Այն մորը ով սովորեցնում է երեխային, թե ինչպես կարող է մարդը ինքը իրեն բարձրացնել: Ամեն ինչ սկսվում է հոգեպես առողջ ու հայրենատեր մարդուց: Իր վրա պատասխանատվություն և պարտավորություն վերցնող մարդուց: Նախ մարդ, այնուհետև հայ մարդ: Ինչպես Նժդեհը կասեր՝ չի կարելի միաժամանակ վատ մարդբայց և այնպես լավ Հայ լինելԱնկարելի է անհատի համարառանց կեղծիքիանձնական կյանքում նյութակրոնիսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել:
Նա, որ, որպես մարդ՝ իդեալականացնում է նյութն ու նրանից բխող բավականությունները, որ կյանքի նպատակը համարում է կրավորական հաճույքները, որպես Հայ՝ չի կարող հասարակական ասպարեզներում երևան գալ որպես կենդանի հոգեկանություն, չի կարող լինել անձնվերարիհայրենապաշտ:
Միևնույն մարդու մեջ չեն կարող ապրել միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչըՆա կա՛մ մեկն էկա՛մ մյուսըԱյո՛չի կարելի անկատար մարդբայց կատարյալ Հայ լինելԴա այբուբենական մի ճշմարտություն էոր երկար իմաստասիրություն չի վերցնումՆախ մա՛րդԴա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությունը որևէ բարձր բարոյական իդեալիԴա նշանակում է իր էության մեջ զգալ անվերջ բոցավառումն այդ իդեալի սրբազան կրակիԿենդանի արև՜որ այրվում է ներքուստ և լուսավորում ու ջերմացնում իր հոգևոր շրջապատըԱնիմաստ ու դատապարտելի է մարդկային կյանքըեթե դա ծառայություն չէ իդեալիկատարումը՝ բարոյական պարտականությանԵրկու բան է լցնում իմ հոգին միշտ նոր հիացմունքով ու հարգանքովաստղալից երկինքը՝ գլխիս վերևբարոյական օրենքը՝ սրտիս մեջԵղի՛ր իդեալիստ, երիտասա՛րդ ընթերցողքանզի նյութապաշտը դառնում է մարդ մեքենակոկորդ ու ստամոքս միայնիսկ նմանը և՛ ապրում էև՛ չի ապրումիսկ նմանը ավելի անասուն էքան մարդԵղի՛ր իդեալի ընդունակև բավական մի համարիր իմացականությամբ զարգացումըոր առանց սրտի կրթությանաշխարհի չարիքները մեղմացնելու փոխարեն՝ աճեցնում է հաճախՄիակ մարդըորին կարող ես բարձրացնել՝ դա ի՛նքդ եսՍկսի՛ր քեզանից:
Տղամարդըոր կարող էր իր մեծագործություններով անմահանալհավերժացավ իր չարագործություններովԿինըոր կարող էր առաքինության օրինակ ծառայել աշխարհինդարձավ փողոցի սեփականությունը:
Հետևա՞նքըԼիքն են բանտերըհիմարանոցներըհիվանդանոցներըԻնչո՞ւինչո՞ւ այդպեսԻնչո՞ւ կտառապի մարդկային ցեղըՈրովհետև միամիտ մարդը իրենիցիր հոգուց դուրս փնտրեց և կփնտրի երջանկությունը:
Քեզանից դուրս չկա և պիտի չփնտրես երջանկություն:
Քո երջանկությունը պիտ լինի՝ ծառայել ժողովրդիդ երջանկությաննԻսկ դա նշանակում էթե քո սերունդը զզվանքով երես պիտ դարձնի իր օրվա կյանքիցոր նա պիտ թողնի փողոցն իր բազմապիսի հրապույրներով:
Թագավորը նա՛ էով կարող էԵս ուզում եմոր դու լինես թագավոր սերունդՔանի դեռ գետափին եստկար եսԱնցա՞ր՝ կեսար եսԱնցի՛րհա՛յ երիտասարդությունանցի՛ր Ռուբիկոնըորի հանդիպակաց ափին քեզ հաղթությունն է սպասումՀաղթության ու պարտության մեջ ամբողջ պետություններ կան, - ասել է ԲոնապարտըՔո վաղվա հաղթանակի և պարտության միջև հայ ժողովրդի լինել չլինելու հարցը կահա՛յ երիտասարդությունԱհա՛ թե ինչու պետք է հաղթականի լուսապսակը՝ քո ժողովրդի անվան ու ճակտի շուրջըԻսկ դրա համար, դու պետք է լինես՝ ավելին, քան՝ Հայն է և մարդը:
Սրանք, Գ. Նժդեհի խոսքերն են:
Այո, մեզ հայերիս պետք է նախ և առաջ տեսնել մարդուն, իր վրա պատասխանատվություն և պարտավորություն տեսնող մարդուն, այնուհետև հային, այն հային, ով գնահատող է, երախտապարտ, հայրենակենտրոն: Հայ մարդ, ով զգում է հայրենիքի ջերմությունը: Ով գնահատում է այդ ջերմությունը: Եվ ոչ հակառակը: Ինչպես Նժդեհը կասեր՝ ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատումՉտեսնել, չզգալ, չգնահատել արևի շողերը,  արևի ջերմությունը, չօգտվել այդ շողերից երջանիկ դարձնելու համար կյանքը, նշանակում է մնալ ստվերում և տրվել բախտի քմահաճությանը: Ինչպես Նժդեհը կասեր՝ ազգերին, որպես իրենց ստվերը, հետևում է իրենց արժանի բախտը: Մինչ հայրենասեր լինելը, նախ և առաջ հարկավոր է գնահատել սովորել: Ինչպես Նժդեհը կասեր՝ իր ընտիր հերոսներին չգնահատող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս է, անարժան է՝ անկախ հայրենիքին, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կբարձրանա: Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և քաղաքական համոզմունքներից։
Հայը պարտավոր է լինել հեռատես: Պարտավոր է, նախքան իր տնտեսությունը զարգացնելը, զարգանալ՝ հոգեպես: Նախքան իր բանակը զորացնելը, զորանալ՝ հոգեպես: Նախ քան իր գաղափարը կայացնելը, կայանալ՝ հոգեպես: Որպեսզի էն գլխից, արդեն իր հոգում կրի հաղթանակը: Ինչպես Նժդեհը կասեր՝ մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծությունը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ուժերի զարգացմամբ: Վաղն այն ժողովուրդներինն է, որոնք գիտակցում և գործադրում են այս ճշմարտությունը: Վաղը հաղթելու է նա , ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտությունը և աշխատենք վաղվան համար, եթե չենք ուզում կորչել որպես ազգ:
Հարկավոր է նախ և առաջ որակ տեսնել հոգում, այնուհետև գաղափարի մեջ, այնուհետև այդ որակը տեղափոխել մարտադաշտ: Ահա, թե ինչ է ասում Նժդեհը՝ 1920թ. հուլիսին Սյունիքում գործող բոլոր հակաբոլշևիկյան կուսակցությունները՝ Ազգային խորհուրդը, Հայաստանի Հանրապետական կառավարության ներկայացուցչությունը և իր կանոնավոր զորամասերը, ինչ-ինչ նկատառումներով դիմադրությունը անհնարին համարելով, լքեցին այդ երկրամասը և քաշվեցին Արարատյան Հայաստան: Չլինի՞ թե դավադրությունն էր գործում կուսակցության ներսում:
Դավադրություն, որ հետագայում պետք է խորհուրդ տար Թուրքիայի հետ միանալու ընդդեմ Ռուսաստանի: Կուսակցական իդեալը վերածվել էր կուսակցամոլության: Ինչպես Նժդեհը կասեր՝ կույր և բարբարոս կուսակցամոլությունը - մի զարհուրելի ախտ, պիտ թուլանա, որ ուժեղանանք ազգովին:
Սակայն Սյունիքին բախտ էր վիճակված պաշտպանվելու, և Սյունիքը պաշտպանվեց: Պաշտպանվեց՝ բարոյական գերակշռության շնորհիվ, պաշտպանվեց՝ համարձակության շնորհիվ, պաշտպանվեց՝ հմուտ ռազմավարության շնորհիվ: Ահա, թե ինչ է ասում Գ. Նժդեհը՝ կռվի դաշտում եղիր անխնա, բայց ոչ վայրագ: Կռվի նպատակը հաղթությունն է: Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսված՝ նախ բարոյապես, նախ հոգիների մէջ:
Ես նյութական հնարավորությունը չունէի և չպիտի ունենայի՝ հավասար ուժերով դիմադրելու թշնամուն: Վաշտը՝ լավագույն դէպքում մօտ 100 հրացանաձիգ ուներ, ահա´ իմ մարտական ուժերի այն միավորը, որը պիտի ճակատէր թշնամու գումարտակի, գնդի, երբեմն՝ էլ ավելի մեծ զօրամասի դէմ:
Իմ ռազմավարությունը՝ բարոյական, գերակշռություն ստեղծել և ապա հարվածել՝ ինձ հնարավորութուն էր տալիս.
ա. թշնամուն խուճապի մատնել և ապա ծեծել.
բ. թշնամու ուժերը ամբողջովին, կամ մասամբ առնել տակտիկական աքցանի մէջ և ապա ջարդել.
գ. հաճախ նրան շեղել իր գործողության ուղղությունից և օգտվել նրա սխալներից.
դ. միշտ հարկավոր կէտերի վրա լինել, գործուն, ակտիվ.
ե. ուժեղ լինել հարկավոր վայրկյանում.
զ. գամել թշնամուն, իրեն համար՝ տեղագրական անհաջող պայմանների մէջ և պարտադրել կռիվը.
է. խուսափել դիրքային ձգձգվող կռիվներից.
ը. Ամենանանվազագույն չափերի հասցնել զոհերի թիվը և ռազմամթերքի ծախսը ...
Լեռնահայաստանի երկամյա կռիվների ընթացքում, թշնամուն՝ մուսավաթական Ադրբեջանին թէ Խորհրդային Ռուսաստանին՝ չյաջողվեց զինա ուժով տէր դառնալ մեր գյուղերից անգամ մէկին:
Թշնամին - թաթար, բոլշևիկ, թուրք - թվապէս և տեխնիկապէս ավելի քան հարյուր անգամ գերազանցելով Սյունիքի ուժերը, տվեց, մեզնից՝ ավելի քան հարյուր անգամ զոհեր, մի քանի հազար գերիներ, պատերազմական մեծաքանակ ավար: Մենք ունեցանք սպանված միայն և միմիայն 28 հոգի, և չտվեցինք ոչ մէկ գերի, ոչ մէկ ավար:
Սպանվածների, վիրավորների, գերվածների, ինչպէս և պատերազմական ավարի քանակը եղել և շարունակում է մնալ պարտության երկրորդական ազդակը: Էականը այն բարոյական ազդեցությունն է, որը ունենում է կռվող կողմերից մէկը մյուսի վրա:
Ղեկավարները՝ մէկը կատարում է այն, ինչ որ հնարավոր է համարում, մյուսը՝ իրեն հետևող զօրքին թէ ժողովրդին ներշնչում է՝ անկարելին կարելի դարձնելու հզօր և հրաշագործ հավատը:
Առանց զօրավոր խոսքի՝ չկա իշխանություն հոգիների վրա, իսկ առանց այդ իշխանության՝ չկա հաղթություն:
Ավարայրը կմնա մարդկության պատմության ամենավեհափառ գործերից մէկը: Իր հաղթական նահատակների Աստվածային խիզախումով ու դյուցազնական խոյանքներով նա ավելի վեհ է ու գեղեցիկ, քան մեր դարի ամենամեծ ճակատամարտերը:
Սրանք, Գ. Նժդեհի խոսքերն են:
Այսօր, ինչպես նաև հարյուր տարի առաջ, մեր ժողովրդի մեջ ապրում է ապստամբ ոգին: Ապստամբություն է պահանջում ժողովրդից՝ իր ոգին: Ապստամբ ոգու դեմ չկա որևէ դիմադրություն: Ինչպես Նժդեհը կասեր՝ ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է հաղթել:
Այսօր թշնամին պատրաստվում է ծնկի իջեցնել հային: Սակայն դրա պատասխանը դեռևս հարյուր տարի առաջ տվել էր Գ. Նժդեհը, ահա այն՝ մի օր հայությունը պիտի ների թրքությանն, բայց ոչ ծնկի իջած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո:
Այսօր Հայաստանի դավադիր կառավարությունը աշխատում է ցուցաբերել «մեծահոգություն» և տանել հաշտարարի դերակատարություն: Այս դավադիր կառավարությունը պատրաստ է ներելու ամեն ինչ՝ հայոց ցեղասպանություն, տարածքների բռնազավթում, բազմահազար հայորդիների զոհաբերություն, միայն թե կնքվի այսպես կոչված «խաղաղության» պայմանագիր: Այստեղ ևս մենք դիմենք Գ. Նժդեհին՝ ծիծաղելի՛ է տկարի ներումը, ինչպես և նրա հաշտարար ոգին: Տկարին իրավունք չէ՛ տրված մեծահոգի լինելու: Նա չի՛ էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկա՛նքը միայն:
Ներե՞ լ եք ուզում - հաղթե՛ք նախ:
Ո՞րն է մեր փրկությունը:
Այո, առողջ ազգայնական սերունդ դաստիրակելը: Սերունդ, որը պատրաստ կգտնվի ոչ միայն պաշտպանել, այլև շենացնել, հզորացնել իր երկիրը: Իսկ հզորացնել կարող էս, եթե մարդկության հանդեպ պարտականությունը նախ և առաջ իրագործես քո երկրի հանդեպ: Ինչպես Նժդեհը կասեր՝ յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ, նախ և առաջ դրսևորվում է՝ սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Հայը հաճախ թողած իր առօրյա պարտավորությունները, դառնում է համաշխարհացի և սկսում է տառապել աշխարհի ցավով: Դա հայի բնական վիճակն է: Քանզի հայի առաքելությունը հենց դրա մեջ է: Սակայն, մի՞թե հայը կարող է լինել հումանիստ, եթե պաշտպանված չեն իր արժեքները սեփական տան մեջ: Հայը, ճշմարտությունը՝ արդարության տեսքով տեսնում է նաև աշխարհիկ կյանքում: Սակայն մի՞թե չարյաց դաշտում մենք կարող ենք ճշմարտություն տեսնել: Ահա, թե ինչ է ասում Գ. Նժդեհը այդ մասին՝ հայրենապաշտպան դաստիարակություն — ահա մեր փրկության խարիսխը: Միայն նա է ճշմարտորէն մեծը, ով մեծ զավակն է նախ իր ժողովրդի, և ապա մարդկության: Տառապանքները հանուն ճշմարտության՝ մարդուն կմոտեցնեն Աստծուն:
Այսինքն, պետք չէ փնտրել արդարություն չարի ճիրաններում: Ճշմարտությանն, արդարությանն՝ հայ մարդը կարող է հասնել միմիայն տառապանքների գնով, դեմքը հառած դեպի երկինք, դեպի Արարիչը, հենվելով սեփական ուժերի վրա, միևնույն ժամանակ պատրաստ գտնվելով՝ իր ձեռքը մեկնելու իրեն բարին կամեցողին: Խոսքը վերաբերում է դաշնակցին: Այս չարությամբ պատված աշխարհում չի կարելի գոյատևել առանց դաշնակիցների:
Այսինքն՝ Մարդ(հավատամքային), հայ մարդ(առաքելական), Արարիչ՝ եռամիասնությունը  կերտում է այն տեսակը, որը իր վրա կրում է՝ Արարչի ազատամարտիկ պատվավոր տիտղոսը: Ինչպես Նժդեհը կասեր՝ անաստված էակը հրաշունչ զինվոր չի դառնա:
Ինչպես գիտենք Գ. Նժդեհը իր ժողովրդին է նվիրել երկերի մի քանի հատորներ, մենք միայն մեջբերեցինք իր աշխատությունից հատ ու կենտ մտքեր, որոնք առօրեական են այսօր:
Ահա Նժդեհի վերջին խոսքը՝
-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, հաղթության թևերի վրա, զորքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ և ինչպէս էլ մեռնեմ, թող Սյունյաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լեռան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճյունը:
... Ուր և երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնութեան պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդէ:
ԱՐԴԻԱԿԱՆ
Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի մարդկությանը սպասում են բավականին բարդ ժամանակներ: Հարկավոր է ինչքան հնարավոր է շուտ մաքրել մեր ամրոցը ներսի աղբից, պինդ փակել դարպասները, հզորացնել մեր բանակը ներսում, բացել դարպասները՝ անցնելու համար հակահարձակման: Պատերազմը ավարտված չէ: Մենք պարտավոր ենք ախտահանել մեր ամրոցը, և ստեղծել մի այնպիսի անսասան բերդ, որը կհամարվի վաղվա Հայաստանի, ազատագրված Հայաստանի, հզոր Հայաստանի՝ հիմնասյունը:
Պարտավոր ենք՝
  1. Ազատագրել մայր Հայաստանը թշնամու լծից.
  2. Անառիկ պահել Արցախ-ամրոցը Արևմուտքի ոտնձգություններից.
  3. Պաշտպանել և պահպանել Արցախի իրական քաղաքական անկախությունը.
  4. Հայաստանում և Արցախում հաստատել արդարակարգ, անկուսակցական սիստեմ, արդարապետություն.
  5. Արցախից սկսել՝ ազգային ազարագրական պայքարի մեկնարկ, ազատագրելու համար պատմական մեր զավթված տարածքները՝ թշնամուց: Հնարավոր է, որ այդ ազգային ազատագրական պայքարը հանդես գա Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի, ռեգիոնալ պատերազմի իրավիճակում.
  6. Ստեղծել նոր անվտանգային հայեցակարգ, որտեղ առաջնահերթությունը կտրվի հոգևոր արժեբանական հատվածին, իրագործելու համար մեր երկրի առջև դրված բավականին կարևոր խնդիրներ.
  7. Առաջնագիծ հանել՝ ազգային դեմքով ազատությունը, անկախությունը և արդարությունը, ազգային նոր դոկտրինի մեջ առանձնահատուկ տեղ հատկացնել՝ հոգևոր, քաղաքակրթական և տեղեկատվական ոլորտին:
  8. Ստեղծել ռազմավարական պլանավորման կենրոն, որը կմշակի երկարաժամկետ, միջնաժամկետ, և կատճաժամկետ ծրագրեր, մի շարք ակնկալիքների, սցենարների համար կունենա պատրաստի դիմակայման ամրակներ:
  9. Ստեղծել հայ աստղագետների, թաքնագետների, ազգագրագետների, պատմաբանների և այլն կենտրոն, որը կզբաղվի հայկական պատմագրական, ծածկագրական կոդերը վերծանելու գործով.
Ռազմավարական պլանավորման կենտրոնը պետք է գործի բոլոր ուղղություններով՝ հոգևոր,  գաղափարական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական, գիտական, իրավական, կրթական, մշակույթային, տեղեկատվական և այլն, այդ ուղղությունները կապակցելով ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների կիրառման հետ:
ՎԵՐՋԱԲԱՆ
Հարգելի իմ ընկեր, ի՞նչ է պետք, որպեսզի մենք համախմբվենք այդ հզոր գաղափարի շուրջ:
Պետականակենտրոն, հայրենակենտրոն, ազգակենտրոն այդ գաղափարի շուրջ:
Մենք աշխարհին ցանկանում ենք խաղաղություն, որպեսզի աշխարհի երկրների ժողովուրդները ապրեն խաղաղ կյանքով, որպեսզի խաղաղությունը թևածի ողջ երկրագնդով մեկ: Սակայն եթե աշխարհը շարժվում է դեպի հակամարտության մարտադաշտ, դեպի երկբևեռ աշարհակարգ, դեպի սպառազինությունների մրցավազքի հատված, դեպի մի նոր, էլ ավելի վտանգավոր բնույթ կրող սառը պատերազմի հատված, որը ցանկացած պահ կարող է վերածվել գլոբալ պատերազմի, եթե աշխարհը շարժվում է դեպի ռեգիոնալ պատերազմների տարածք, եթե պատերազմը բախում է մեր դուռը, ու մեզնից չի հարցնում, ուրեմն մենք պետք է պատրաստվենք պատերազմին:
Այո, այո, մենք պետք է պատրաստվենք պատերազմին:
Մենք պետք է ազատագրենք Հայաստանը թշնամու ճիրաններից և պատրաստվենք պատերազմին:
Այսօր հոգևոր զարթոնք է ապրում հայ ժողովուրդը: Ազգը հայոց: Այսօր ապստամբ հոգին է համակել հայ ժողովրդին: Այսօր Հայկի սերունդն է հերթական անգամ ելել Բելի սերունդի դեմ: Ինչպես Հայկը հաղթեց Բելին, այնպես էլ Հայկի սերունդը կհաղթի Բելի սերունդին, ով ներքուստ զավթել է Հայաստանի հանրապետությունը, և պատրաստվում է զավթել նաև Արցախը:
Այսօր, մեր, հայ առողջ ազգայնականներիս անելիքը հետևյալն է՝ մաքրել Արցախ աշխարհի ամրոցի ներսը «Արևմտյան» ազգասպան համակարգից, հաստատել ազգային արժեհամակարգ, արդարակարգ, ազատագրել Հայաստանը դավադիր ուժերից, դե ֆակտո վերամիավորել երկու հայկական հանրապետությունները, ազատագրել՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանների բոլոր բռնազավթված տարածքները, իրագործել համայն աշխարհի հայության իղձը, այն է՝ Միացյալ Հայաստան պետության կերտումը հայկական բարձրավանդակում:
Այս նպատակը իրագործելու համար, հարկավոր է, որպեսզի դուք՝ հարգելի իմ ընկեր, միանաք ազգամեծար այս գաղափարին, պատրաստ գտնվեք՝ հոգեպես մնալու հայրենատեր, կոչվեք Արարչի արդարամարտիկ,  վերջ տալու համար մեր երկրում կուսակցականությանը, որպեսզի ազգը դառնա մեկ բռունցք:
Բռունցք:
Սա է գրավականը վաղվա՝ ազատ, անկախ և Միացյալ Հայաստանի:
Արարիչը ընդառաջի մեզ, դեպի բարձունքը տանող այս ճանապարհին  ..
 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru