Հայտարարություն N1


«Միացյալ Հայաստան» միաբանությունը (ՄՀՄ) հայտարարում է, որ՝ չի ճանաչում Հայաստանի հանրապետության ներկայիս վարչապետի լիազորությունները, չի ճանաչում Հայաստանի հանրապետության կառավարության լիազորությունները ևս, որպես ՀՀ միակ լեգիտիմ իշխանություն, քանի որ ՀՀ վարչապետը, ինչպես նաև կառավարությունը գործում են հայ ժողովրդի կամքին հակառակ, սակարկության են ենթարկում Հայաստանի հանրապետության, ինչպես նաև Արցախի հանրապետության ագային-պետական շահերը, բռնել են հանցավոր քաղաքականություն իրականացնելու ճանապարհը, հետևաբար ՀՀ վարչապետի և կառավարության կողմից արված որևէ հայտարարություն չունի իրավական ուժ:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի արած այն հայտարարությունը, որ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կնքվեն այսպես կոչված «խաղաղության» պայմանագրեր, որ պետք է բացվեն սահմանները, ճանապարհները, կոմունիկացիաները, որ պետք է հաստատվեն դիվանագիտական  ներկայացուցչություններ, հանուն այսպես կոչված՝ տարածաշրջանային խաղաղության:
ՄՀՄ-ն գտնում է, որ «խաղաղության» պայմանագրերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ մի կողմ են հրում՝  Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության առջև կանգնեցնելու հնարավորությունը, կտրում են հայ ժողովրդին Հայոց պահանջատիրության համար մղվող պայքարից:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի արած այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանի հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86600ք.կմ.) ներառյալ Արցախը: Դրանով ՀՀ վարչապետը հարցականի տակ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը հաստատվել էր 1991թ-ի հանրաքվեով:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը կանի իրենից կախված ամենը, որպեսզի վերջ տրվի հակահայ ազգատյաց քաղաքականությանը հայ ժողովրդի հանդեպ, որպեսզի Արցախի անկախությունը ճանաչվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և մի շարք այլ ազգային պետությունների կողմից, որպեսզի ազատագրվի Հայաստանի հանրապետությունը Արևմուտքի ճիրաններից, որպեսզի էլ ավելի ամրապնդվեն հայ-ռուսական ռազմավարական նշանակության կապերը, որպեսզի մեր երկրում (Արցախ, ՀՀ) հաստատվի կառավարման արդար համակարգ:
«Միացյալ Հայաստան» միաբանության վերջնական նպատակը, Միացյալ Հայաստանի արադարապետություն ստեղծելն է, Ռուսաստանի կողմից կազվորվող՝ Անկախ պետությունների միությանն անդամագրվելն է, քաղաքականապես մնալով անկախ երկիր, Մեծ Ասիամիության կազմի մեջ մտնելն է:
Թող այս ծրագրի մեջ Արարչի կամքը լինի:

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru