«Միացյալ Հայաստան» միաբանություն


«Միացյալ Հայաստան» միաբանությունը ստեղծվել է 2023թ-ին, Արտիկ Բալայանի և Գենրիխ Օհանյանի կողմից: Միաբանության հեղինակները նպատակ են հետապնդում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության աջակցությամբ, վերականգնել Հայաստանի նախկին սահմանները, վերականգնել Միասնական Հայաստանը, դրանով իսկ վերականգնելով պատմական արդարությունը:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը իր առջև խնդիր է դրել՝ Ռուսաստանի աջակցությամբ պահել պահպանել Արցախի ինքնուրույնությունը, տարածաշրջանում (Հարավային Կովկաս) պատերազմ բռնկվելու դեպքում՝ ուժային ճանապարհով ազատագրել՝ Դաշտային Արցախը, Նախիջևանը, Հայաստանի հանրապետությունը, ինչպես նաև Թուրքիայում գտնվող Արևելյան Հայաստանի նախկին տարածքներ հանդիսացող՝ Կարսի մարզը, Արդահանը, Սուրմալուն և այլն, դրանով իսկ վերականգնելով նախկին ցարական Ռուսաստանի սահմանները, միևնույն ժամանակ տեսնելով Միավորված Հայաստանը որպես անկախ երկիր:
«Միացյալ Հայաստան» միաբանությունը իր առջև նպատակ է դրել՝ Հայաստանում, ներառյալ Արցախը, ստեղծել Ազգային արդարապետություն: Այդպիսի Ազգային պետությունը կկոչվի Ազգային ընտրանու կողմից ղեկավարվող պետություն, որտեղ կհաստատվի ազգային մերիտոկրատական կարգ: Այդպիսի պետության մեջ կարգելվի՝ արևմտյան տիպի ժողովրդավարության ներկայությունը, լիբերալ բուրժուազիան, վայրի կապիտալիզմը իր տեղը կզիջի Ազգային սոցիալիստական համակարգին, հողը կտրվի քաղաքացուն,  գյուղացուն, ռազմավարական նշանակության հիմնարկները (գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկություններ, պետական հաստատություններ) կազգայնացվեն, կմշակվի ազգի շահից ելնող՝ Սահմանադրություն:
Երկրում կհաստատվի անկուսակցական համակարգ, պետական կառավարման մարմինները (օրենսդիր, գործադիր, դատական, Ազգային ժողով և այլն) կկազմավորվեն ոչ թե ժողովրդական ընտրությունների միջոցով, այլ, այդ մարմինների անդամները կնշանակվեն, երկրում՝ վերադաս մարմին հանդիսացող՝ Հայ Ազգային խորհրդի կողմից:
«Միացյալ Հայաստան» միաբանության նպատակը՝ սոցիալ-կենցաղային ոլորտում առկա՝ անարդարության վերացումն է,  ազգային գաղափարախոսության հիմքի վրա նոր հայկական ամրոցի կետումն է, ազգի  կոնսոլիդացումն է, ազգը մեկ բռունցք դարձնելն է:


 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru