«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. «Միացյալ Հայաստան» միաբանությունը /այսուհետև միաբանություն/ իր կանոնադրության, ծրագրային դրույթների վրա հենվող՝ ազգային ինքնակառավարվող կազմակերպություն է, որը իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, գործող օրենսդրության համաձայն:
    2. Միաբանությունն իր գործունեությունն իրականացնում է՝ ԱՀ ողջ տարածքում, այլ պետություններում, տվյալ պետությունների օրենքներին համապատասխան:
    3. «Միացյալ Հայաստան» Միաբանության կարճ անվանումն է՝ ՄՀՄ, երկու անվանումներն էլ հավասարազոր են:
    4. ՄՀՄ էլեկտրոնային հասցեն է՝ ___________
    5. ՄՀՄ վեբ կայքն է՝   - rising1.ru կամ «Միացյալ Հայաստան» միաբանություն
    6. ՄՀՄ խորհրդանիշը՝ Միացյալ Հայաստանի քարտեզն է, նրա վրա տեղադրված բռունցքով:
    7. ՄՀՄ կարգախոսն է՝ «Արդարություն, ուժ, իրավունք»:
    8. ՄՀՄ կենտրոնական գրասենյակի հասցեն է՝ _________
ՄՀՄ անունն է - հայերեն՝    «Միացյալ Հայաստան» միաբանություն ազգային կազմակերպություն. ռուսերեն՝  Национальная организация Единение «Обединенная Армения» անգլերեն՝  National Organization Unity "United Armenia"
  1. Միաբանությունն ունի իր կլոր տարբերանշանը, կնիքը, դրոշմակնիքը, ձևաթուղթը, այլ անհատական միջոցներ:
2.  Միաբանության դրոշը, գերբը
2.1.  ՄՀՄ գերբը` Վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանին հասանելիք՝ պատմական
Հայաստանի տարածքները հստակեցնող քարտեզն է, մեջտեղում բռունցք:
2.2.  ՄՀՄ դրոշը` կապույտ, սպիտակ, կանաչ եռագույնով դրոշն է:
  1. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    1. ՄՀՄ -ն իր առջև նպատակ է դնում անցնել պետության առաջնորդարանի գլուխ, մշակել ազգային շահից  ելնող՝ ազգային Սահմանադրություն, լուծարել կուսակցականությունը, լուծարել արևմտյան տիպի «ժողովրդավարությունը», «ժողովրդավարական» ընտրությունները, երկրում հաստատել ազգային արժեհամակարգ, պետության վերադաս մարմին ճանաչելով՝ Հայ ազգային ընտրանուն (միաբանություն), երկրում հաստատել ազգային մերիտոկրատական կարգ:
    2. ՄՀՄ պատրաստվում է երկրում ձևավորել պետական այնպիսի կարգ, որը կհամախմբի ազգի հիմնական մասը մեկ բռունցքի շուրջ, որը պատրաստ կգտնվի իրականացնելու ազգի հիմնական մասի երազանքը, այն է՝ երկրում հաստատել արդարություն, համերաշխություն, բարեկեցիկ, անվտանգ ու ապահով միջավայր՝ ազատ ու անկախ հայրենիքում:
    3. ՄՀՄ իր գործունեության հիմքում դնում է գաղափարներ, որոնց իրականացումը տեսնում է ազգային միաբանության ու համաձայնության մեջ, որոնցով էլ միջազգային նոր իրադրության պայմաններում հնարավոր է լուծել հայ ժողովրդի առջև ծառացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և տարածքային խնդիրները:
    4. ՄՀՄ -ն կարևորում է վերադարձը դեպի հայ ազգի արմատներն, պահպանելու համար հայ մշակույթը, սովորույթները, ազգային ավանդույթները, կարևորում է ազգային արժանապատվությունը, որը ազգային գաղափարաբանության առանցքային մասն է կազմում, այս ամենը համարելով առհավատչյան՝ հայրենատեր սերնդի դաստիրակման գործում:
    5. ՄՀՄ իր իր առջև դնում է նպատակ՝ Արցախում իրականացնել համակարգային բարեփոխություն, հաստատել արդարապետական սոցիալիստական անկուսակցական համակարգ, ազատագրել Հայաստանը «Արևմուտք»-ի տիրապետությունից, սույն կառավարման կարգը(անկուսակցական) հաստատել նաև Հայաստանում,  անկախության անցումային փուլով վերամիավորել Արցախը մայր Հայաստանին, իրականացնել՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստան կերտելու համայն հայության իղձը:
  1. ՄՀՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    1. ՄՀՄ իրավունքը
    2. ՄՀՄ -ն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ԱՀ պետական ռեգիստրի՝ կենտրոնական մարմնի կողմից պետական գրանցում ստանալու պահից:
    3. ՄՀՄ -ն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները ունենալու՝ գույք, դրոշմ, կլոր կնիք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով «Միացյալ Հայաստան» միաբանություն անվամբ, կարգախոս, խորհրդանիշ՝ վերոնշյալում ներկայացված տեսքով, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ թե ԱՀ-յան և թե օտարերկրյա արժույթով:
    4. ՄՀՄ -ն ունի իրավունք գույքի այլն հարցերի հետ կապված՝ լինելու հայցվոր կամ պատասխանող կողմ, հանդես գալու դատարանում:
    5. ՄՀՄ -ն ունի իրավունք ինքնուրույն լուծելու իր կազմակերպական խնդիրները, հետամուտ լինելու իր նպատակներին, որոշելու գործունեության ձևերը:
    6. ՄՀՄ -ն կարող է համագործակցել, պայմանագրային կապերի մեջ մտնել, ինչպես ԱՀ պետական և ոչ պետական մարմինների, միջազգային և այլ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
    7. ՄՀՄ -ն Արցախի Հանրապետության բոլոր մարզերում և քաղաքներում կարող է հիմնել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր, ներկայացչություններ, որոնք կգործեն ՄՀՄ կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
    8. ՄՀՄ-ն կարող է գործունեություն ծավալել (ստեղծել մասնաճյուղեր և ներկայացչություններ) արտասահմանյան երկրներում այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:
    9. ՄՀՄ-ն կարող է հիմնել լրատվության միջոցներ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով:
    10. Ունի իրավունք օրենքով սահմանված կարգով կազմակերպել ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և հասարակական-քաղաքական այլ միջոցառումներ:
    11. Ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:
    12. Ունենալ աշխատողների վճարովի հաստիքներ:
    13. Որպես սեփականություն ձեռք բերել շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային և կապի միջոցներ ու օրենքով չարգելված շարժական և անշարժ գույք:
    14. Աշխատանքների և հանձնարարությունների կատարման համար կարող է ներգրավել մասնագետների, աշխատանքի դիմաց վճարել ըստ պայմանագրի:
  1. ՄՀՄ պարտականությունը
    1. ՄՀՄ անդամագրվողին տալ երեք օր ժամանակ ծանոթանալու՝ միաբանության կանոնադրությանը:
    2. Վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում:
    3. Իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել համագումարի հաստատմանը՝ ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, հրապարակայնորեն մատչելի կերպով:
    4. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին:
    5. Առանձնացված ստորաբաժանում կամ մասնաճյուղ ստեղծելու և լուծարելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար:
    6. Վարել իր անդամների հաշվառումը:
    7. Պետական գրանցման մարմին ուղարկել (15 օրվա ընթացքում) կազմակերպության գտնվելու հասցեի մասին տվյալներ:
    8. Անդամներին տրամադրել սպառիչ տեղեկատվություն ՄՀՄ(միաբանություն) գործունեության վերաբերյալ:
  2. ՄՀՄ -ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
    1. ՄՀՄ -ին անդամագրվելու կարգը
    2. ՄՀՄ -ին անդամակցությունը կամավոր է և անհատական:
    3. ՄՀՄ -ին անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ԱՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա բոլոր քաղաքացիները, նաև քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընդունում են միաբանության ծրագիրն ու կանոնադրությունը, պատրաստ են մասնակցելու ՄՀՄ ծրագրերի իրագործմանը, վճարում են մուտքի վճար և անդամավճար, միաբանությունում ընդունված կարգով:
    4. Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք չի հանդիսանում:
    5. ՄՀՄ -ին անդամագրվելու համար քաղաքացին գրավոր դիմում է ՄՀՄ տարածքային բաժանմունք (մասնաճյուղ), առանձին դեպքերում` ՄՀՄ նախագահություն:
    6. ՄՀՄ -ին անդամագրվելու որոշումն ընդունում է ՄՀՄ տարածքային բաժանմունքը, առանձին դեպքերում` ՄՀՄ նախագահությունը:
    7. ՄՀՄ անդամների կողմից անդամավճարի մուծման չափը կամավոր է:
    8. ՄՀՄ -ից անդամությունից դուրս գալը կատարվում է կամավոր սկզբունքով:
    9. ՄՀՄ -ին անդամության համար դիմում գրած անձը պարտավոր է  անցնել մեկամսյա փորձաշրջան, մասնակցելու միաբանության կազմակերպած միջոցառումներին, մասնակցելու ժողովներին, ծանոթանալու ՄՀՄ գործունեությանը: Փորձաշրջանն հաջող անցնելուց հետո միայն դիմորդը կարող է ստանալ անդամության վկայական:
    10. Կազմակերպության անդամների և կազմակերպության միջև  հարաբերությունները կարգավորվում են  Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ:
7. Միաբանության անդամն իրավունք ունի
7.1. Ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում:
7.2. Ներկայացնել Միաբանության ղեկավար մարմիններին առաջարկություններ և դիմումներ:
7.3. Ստանալ սպառիչ տեղեկատվություն Միաբանության գործունեության մասին:
7.4. Բողոքարկել ղեկավար մարմինների որոշումները բարձրագույն մարմնին:
7.5. Դուրս գալ Միաբանությունից, կամ վերականգնվել դիմումի համաձայն, ՄՀՄ առաջնորդարանի որոշմամբ:
8. Միաբանության անդամը պարտավոր է
8.1. Պարտաճանաչ կատարել կանոնադրության պահանջները:
8.2. Ժամանակին մուծել՝ միաբանության կողմից հաստատված անդամավճարները:
8.3. Ղեկավարվել վերադաս մարմինների որոշումներով:
8.4. Պրակտիկ գործունեությամբ և նյութական միջոցներով աջակցել միաբանության գործունեությանը:
8.5. Ծանոթանալ միաբանության կարգապահական տույժի միջոցներին, այն է՝ նախազգուշացում, զգուշացում, անդամության ժամանակավոր դադարեցում, միաբանության անդամությունից հեռացում:
9.  ՄՀՄ անդամին կազմակերպության պատասխանատվությանն ենթարկելու կարգը
9.1. ՄՀՄ անդամը կազմակերպության պատասխանատվությանն կարող է ենթարկվել, կամ կազմակերպության շարքերից կարող է վտարվել տարածքային բաժանմունքի (մասնաճյուղի), առանձին դեպքերում ՄՀՄ նախագահության կողմից, կանոնադրությամբ իր վրա դրված պարտավորությունների չկատարման դեպքում:
9.2. Տարածքային բաժանմունքի (մասնաճյուղերի) որոշումների կատարմանը խոչընդոտելու դեպքում:
9.3. Հասարակական-քաղաքական այլ կազմակերպություններին անդամագրվելու դեպքում:
9.4. Հանցագործություն
կատարելու և դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում:
9.5. Միաբանության շահին հակասող գործողություններ իրականացնելու դեպքում:
10. ՄՀՄ անդամի հաշվառման կարգը
10.1.  ՄՀՄ անդամը հաշվառման է ենթարկվում ՄՀՄ տարածքային բաժանմունքում (մասնաճյուղում) և առաջնորդարանի կողմից պարբերաբար ենթարկվում է վերահաշվառման:
11. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
11.1. Միաբանության կառավարման բարձրագույն մարմինը Համաժողովն է:
11.2. Այն հրավիրվում է երկու տարին մեկ անգամ։
11.3. Համաժողովի հրավիրման, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է կազմակերպության կենտրոնական խորհուրդը (խորախորհուրդ):
11.4. ՄՀՄ արտահերթ Համագումար կարող է հրավիրվել՝ Միաբանության Կենտրոնական խորհուրդը (խորախորհուրդ):
12. ՄՀՄ Համաժողով
12.1. Համաժողովը ընդունում է ՄՀՄ կանոնադրությունը, դրանում կատարում փոփոխություններ և լրացումներ:
12.2. Ընտրում է ՄՀՄ առաջնորդարան (նախագահություն), ՄՀՄ առաջնորդ, առաջին փոխառաջնորդ և փոխառաջնորդներ, լսում առաջնորդարանի հաշվետվությունը:
12.3. Ընտրում է ՄՀՄ վերստուգիչ հանձնաժողով և լսում նրա հաշվետվությունը:
12.4. Սահմանում է ՄՀՄ գործունեության հիմնական ուղղություները և հաստատում նրա ծրագիրը:
12.5. Համաժողովը իրավասու է քննարկելու և լուծելու ՄՀՄ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
12.6. Համաժողովը
լսում է ՄՀՄ ընտրովի մարմինների, հանձնախմբերի հաշվետվությունը և գնահատում դրանց գործունեությունը:
12.7. Համաժողովը իրավազոր է, եթե նրա աշխատանքներին ներկա են (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
12.8. ՄՀՄ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, միաբանության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ՄՀՄ համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
12.9. Համաժողովը մնացած որոշումներն ընդունվում են համաժողովին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
12.10. ՄՀՄ առաջնորդարանն ընտրվում է համաժողովի կողմից 2 տարի ժամկետով և իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
12.11.  Համաժողովի պատվիրակներն ընտրությունների ժամանակ իրավունք ունեն վիճարկելու թեկնածությունները, քննարկելու դրանքԸնտրված են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին քվեարկել է համաժողովին մասնակից պատվիրակների 2/3-ը:
12.12. Համաժողովի իրավասության տակ է գտնվում կազմակերպության գույքի և ֆինանսների օգտագործման հաշվետվությունների հաստատումը:
12.13. Համաժողովը իրավազոր է՝ ՀԱՄ (Միաբանություն)-ը լուծարելու կամ   վերակազմակերպման մասին որոշումներ կայացնելու:
12.14. Համաժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են Համաժողովի ավարտման օրվանից երեք տարի ժամկետով:
13. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
13.1. ՄՀՄ անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները:
13.2. Ղեկավարում է ՄՀՄ գործունեությունը Համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում:
13.3. Նշանակում է ՄՀՄ կայքէջի խմբագիր, որը հաշվետու է ինչպես Համաժողովին, այնպես էլ ՄՀՄ առաջնորդին:
13.4. Նախապատրաստում ու հրավիրում է հերթական և արտահերթ Համաժողովմեր, կոնֆերանսներ:
13.5. Քննարկում է կազմակերպության գործունեության վերաբերյալ այլ հարցեր, որոնք չեն մտնում Համաժողովի իրավասության մեջ:
13.6. Կազմավորում և լուծարում է տարածքային բաժանմունքները (մասնաճյուղերը) և կառուցվածքային ստորաբաժանումները, նշանակում է դրանց ղեկավարներին` 2 տարի ժամկետով:
13.7.  Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում կատարում է փոփոխություններ առաջնորդության և մյուս ղեկավար մարմինների կազմում:
13.8. Առաջնորդության նիստերը իրավազոր են, եթե ներկա է նրա անդամների պարզ մեծամասնությունը:
Որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
13.9. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները առաջնորդության նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
13.10. Առաջնորդության անունից կնքվող փաստաթղթերում պետք է լինի առաջնորդի, նրա բացակայության դեպքում` փոխառաջնորդի ստորագրությունը:
14. Միաբանության առաջնորդը և փոխառաջնորդները
14.1. ՄՀՄ առաջնորդը ընտրվում է բաց քվեարկությամբ և հաշվետու է Համաժողովին:
14.2. ՄՀՄ առաջնորդը կոորդինացնում է ՄՀՄ նախագահության, տարածքային բաժանմունքների (մասնաճյուղերի) և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները:
14.3. Ներկայացնում է ՄՀՄ պետական և այլ կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում, կնքում է պայմանագրեր, որոնք վավերացվում են առաջնորդարանի կողմից:
14.4. ՄՀՄ փոխառաջնորդները ընտրվում են բաց քվեարկությամբ և հաշվետու են համագումարին:
Անհրաժեշտության դեպքում փոխարինում են առաջնորդին, կոորդինացնում են ստորադաս
կառույցների աշխատանքները:
14.5. Առաջնորդի, փոխառաջնորդների նկատմամբ անվստահության հարցը Համաժողովում կարող է քննարկման դրվել ՄՀՄ անդամների 1/3-ի պահանջով:

15. ՄՀՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
15.1. Վերստուգիչ հանձնաժողովները հանդիսանում են վերահսկիչ մարմիններ, որոնք վերահսկում են ՄՀՄ կանոնադրության, որոշումների կատարումը, ՄՀՄ շարքերի ընդունելությունը և ֆինանսատնտեսական գործունեությունըՎերստուգիչ հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ՄՀՄ նախագահության անդամները և ՄՀՄ հաստիքային աշխատակիցներըՏարեկան մեկ անգամ վերստուգիչ հանձնաժողովները կատարում են պլանային ստուգումԱրտահերթ ստուգում կատարում են ՄՀՄ նախագահության և տարածքային կազմակերպությունների վերադաս մարմինների որոշմամբ:
15.2. ՄՀՄ վերստուգիչ հանձնաժողովը ընտրվում է Համաժողովի կողմից 2 տարի ժամկետով և հաշվետու է համագումարին:
15.3. ՄՀՄ տարածքային բաժանմունքների վերստուգիչ հանձնաժողովներն ընտրվում են համապատասխան բաժանմունքների կոնֆերանսների, ժողովների կողմից 2 տարի ժամկետով և հաշվետու են նրանց:
16. ՄՀՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16.1. ՄՀՄ տարածքային բաժանմունքների (մասնաճյուղերի) վարչությունները, խորհուրդները,
ղեկավարում
են տարածքային բաժանմունքների (մասնաճյուղերի) գործունեությունը, նախապատրաստում ու հրավիրում են հերթական և արտահերթ կոնֆերանսներ, ժողովներ:
17. ՄՀՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17.1. ՄՀՄ տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի) վարչությունների առաջնորդների տեղակալները, փոխարինում են վարչությունների, խորհրուրդների առաջնորդներին` նրանց բացակայության ժամանակ:
18. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
18.1.  ՄՀՄ առաջնորդարանը կազմված է ինը հոգուց բաղկացած կենտրոնական խորհրդից, ներառյալ առաջնորդները:
18.2. Կենտրոնական մարմնի յոթ անդամներից յուրաքանչյուրը ղեկավարում է նշյալ հանձնաժողովներից մեկը՝
ա) Գաղափարաքարոզչական
բ) Քաղաքական
գ) Կրթադաստիարակչական
դ) Կազմակերպչական
ե) Ֆինանսա-տնտեսական
զ) Լրատվական
է) Մշակութային
19. Կենտրոնական խորհուրդը իրավասու է
19.1. Կազմակերպել և վերահսկել Համաժողովի որոշումների կատարումը:
19.2. Իրավասու է, ընդունելու՝ Միաբանության մասնաճյուղեր, ստորաբաժանումներ, ներկայացոցչություններ կազմավորելու և լուծարելու մասին որոշումներ:
19.3. Քննարկել և հաստատել միաբանության եկամուտների ու ծախսերի նախահաշիվը, վերահսկել դրա կատարումը:
19.4. Կենտրոնական խորհուրդը պարտավոր է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը գումարել հաշվետու ժողով: Կենտրոնական խորհրդի կողմից որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է խորհրդի անդամների կեսից ավելին:
20. Միաբանության գույքը և միջոցները
20.1.ՄՀՄ-ն որպես սեփականություն կարող է ունենալ հողատարածք, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, բնակելի ֆոնդ, մշակութային, գիտահետազոտական, կրթական, առողջապահական ոլորտներին պատկանող ունեցվածքներ, դրամական միջոցներ:
20.2. ՄՀՄ միջոցները գոյանում են անդամավճարներից, առանձին քաղաքացիների, կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվություններից, քաղաքացիական-իրավական գործարքներից, հրատարակչական գործունեությունից և այլ մուտքերից, որոնք արգելված չեն գործող օրենսդրությամբ:
20.3. ՄՀՄ-ը ինքնուրույն տնօրինում և օգտագործում է իր գույքըԻրավունք ունի իրեն պատկանող շենքերը, շինությունները, սարքավորումները, տնտեսական միջոցները և նյութական մյուս արժեքները վաճառել, փոխանցել, տալ վարձակալության, հատկացնել անվարձ ժամանակավոր օգտագործման կամ փոխանցել տարբեր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիներիՀամաձայն գործող օրենսդրության` ՄՀՄ-ը կարող է տնտեսական և նյութական միջոցներ դուրս գրել իր հաշվեկշիռից:  ՄՀՄ-ը կարող է վարձակալական հիմունքներով ձեռք բերել իր գործունեության համար անհրաժեշտ ունեցվածք:  ՄՀՄ-ը իրավունք ունի ազատ արժութային միջոցները որպես ավանդ պահել բանկային կազմակերպություններում:
20.4.  ՄՀՄ-ը իր գործունեությամբ չի հետապնդում շահույթ ստանալու նպատակՍտացված ներդրումները չի բաժանում անդամների միջև, այլ օգտագործում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների ու խնդիրների լուծման, ինչպես նաև` աշխատակազմի պահպանման համար (ըստ նախահաշվի):
Ստացած, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը ՄՀՄ-ն էՄիաբանության անդամը ՄՀՄ-ին պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունք չունիՆա պատասխանատվություն չի կրում միաբանության պարտավորությունների համարՄՀՄ-ը պատասխանատվություն չի կրում անդամների պարտավորությունների համար:
20.5.  ՄՀՄ տարածքային բաժանմունքները և կառուցվածքային ստորաբաժանումները գույքը և տնտեսական միջոցները օգտագործում են միաբանության առաջնորդության կողմից սահմանված կարգով:
21. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ
21.1  ՄՀՄ-ը իր գործունեությունն իրականացնելիս`օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող նյութական ու ֆինանսական միջոցները:
21.2. Օրենքով սահմանված կարգով հիմնադրում է զանգվածային լրատվական միջոցներ, իրականացնում է տեղեկատվություն, հրատարակչական, լուսավորչական, գիտահետազոտական գործունեություն, պատրաստում է կուսակցության գործունեության հետ կապված կինո- տեսաֆիլմեր, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ:
21.3. Հաստատում և պահպանում է միջազգային կապեր, կատարում է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ:
21.4. Սահմանված կարգով, իրավաբանական անձի կարգավիճակով ստեղծում է տնտեսական ընկերություններ` ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեություն ծավալելու նպատակով:
21.5. Կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, կոնֆերանսներ, աջակցում է մասնագետների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացին:
21.6. Կատարում է հասարակագիտական, սոցիոլոգիական հարցումներ և ուսումնասիրություններ:
21.7. Նպաստում է այդ թվում նաև երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը:
21.8. Գործող օրենսդրության համաձայն կազմակերպում, իրականացնում և մասնակցում է քաղաքական միջոցառումների` շքերթների, ցույցերի, հանրահավաքների, ժողովների, ստորագրահավաքի:
21.9. Հանդես է գալիս որպես տարբեր ֆոնդերի և հասարակական միությունների հիմնադիր:
21.10. Մասնակցում է Ազգային Ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
21.11. Կատարում է համախոհների գրանցում և հաշվառում:
21.12. Իրականացնում է գործունեության այլ ձևեր, որոնք չեն հակասում գործող օրենսդրությանը:
22. ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22.1. Միաբանության լուծարման դեպքում Համագումարի կողմից ընտրվում է լուծարքային հանձնաժողով, որը ներկայացնում է Միաբանության վերջնահաշվարկը: Լուծարումից հետո Միաբանությանմնացած միջոցներն օգտագործվում են նրա կանոնադրական նպատակների իրականացման համար, իսկ եթեդա անհնար է,ապա փոխանցվում է պետական բյուջե:
22.2. Միաբանությունը վերակազմակերպվում է և լուծարվում Ընդհանուր ժողովի որոշմամբ` անդամների ձայների երկու երրորդի և ավելիի կողմ քվեարկելու դեպքում, կամ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Copyright 2017 rising1.ru


Карта сайта

Политика конфиденциальности

Создание сайта adstart.ru